Friday, 5 June 2020

Խուլիո Կորտասար- Հետոն


Julio Cortázar - A Master Of Words - Today's Inspiration - Silviu ToluԵվ ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ չես լինի. 
Դու չես լինի փողոցում, 
Գիշերը լուսամփոփի 
հանած  շշնջոցում,
Չես էլ լինի մենյու ընտրելու ժեստի մեջ,
Ոչ էլ կլինես ժպիտի մեջ, որը
 թեթևացնում է մետրոյում լցված մարդկանց,
Չես լինի վերցված գրքերում
Ոչ էլ «մինչ վաղը» ասածի մեջ։

Դու չես լինի իմ երազներում՝ 
Բառերիս սկզբնական նպատակակետում,
Դու չես լինի հեռախոսի համարում
Կամ մի զույգ ձեռնոցների գույնի,
Կամ մի վերնաշապիկի։
Ես կզայրանամ, սիրելիս,
Առանց դա քեզ հետ կապելու,
Ու կգնեմ կոնֆետներ, բայց ոչ քեզ համար.

Ես կկանգնեմ անկյունում, ուր
Դու չես գա։ 

Եվ ես կասեմ այն խոսքերը, որոնք ասվում են
Եվ ես կուտեմ այն բաները, որոնք ուտվում են
Ես կերազեմ այն երազանքլները, որոնց երազում են
Ու ես լավ գիտեմ, որ դու չես լինի այնտեղ,
Ոչ էլ այստեղ՝ ներսում,  այն բանտում,
Որտեղ ես դեռ քեզ  պահում եմ 
Ոչ էլ այնտեղ՝ դրսում, գետի մեջ փողոցների և կամուրջների։
Դու չես լինի, չես լինի  անգամ որպես հիշողւթյուն,
Եվ երբ մտածեմ քո մասին, կմտածեմ այնպիսի մի միտք,
որը մռայլորեն կփորձի հիշել քեզ։ 



Իսպաներեն ձայնագրությունը՝





ehmfmrhm · julio cortazar/el futuro

Recomendación musical del grupo español:

Perota Chingo Es uno de mis  grupos favoritos. Los miembros  son argentinos.  La primera canción, que he oído era "rie chinito". Creo que sus obras traen la cultura.. Y cada vez que escucho me acerco a la cultura. Por eso me gustan tanto. 

Las letras. La primera vez no entendí nada porque muchas palabras eran específicas para una ubicación. Pero con la ayuda de internet  ahora entiendo mucho. Creo que sus obras son  maravillosas, porque son muy   honestas.
Espero que disfrutéis.