Monday, 4 November 2019

Նանորն ու Պապիկը

Մանկությունը ինչ հետաքրքիր երևույթ է, չէ՞, անգամ ամենավատ օրերն ու ժամերը լցված էին լինում ինչ-որ բարի ու դրական լիցքով։ Քույրս ինձնից մի ութ տարով մեծ է, երբ նստում ենք ու հիշում մեր ապրած տարիները, հասկանում ենք, որ նույն իրավիճակը տարբեր ձևով է բացատրվել մեր ուղեղներին։ Տխուր օրերին նա տխրում էր, քանի որ հասկանում էր լրջությունը, կարողանում էր կարդալ մարդկանց հոգսերը։ Իսկ ես գտնում էի մի փոքր մանրուք ու ժամերով մտածում, խաղում, օրորվում ու ապրում էի անհոգ։ Այսպես է լինում մանկությունը, այն իր քաղցրությամբ վերացնում է դառնությունը կյաքից։ Այսպիսին էլ կար իմ մանկությունը։ Մի դեպք է իմ մեջ տպավորվել, որը, իմ կարծիքով, շատ բան է ասում իմ կյանքի մասին։ Իրար վրա երևի մի երեսուն րոպե չի տևել այդ դեպքը, սակայն այնտեղ խոսվում է փոքր ժամանակվանից մնացած իմ վատ ու լավ կողմերի մասին։ Այսպիսով՝ այս կարճ պատմության գլխավոր դերերում էինք ես ու  Պապիկս։ Փոքր ժամանակվանից եղել եմ շատ հետաքրքրասեր, հարցերով լի, ու հարցերով մարդկանց նյարդերը տաշող։ Իսկ իմ հարցախեղդի զոհը մշտապես լինում էր Պապիկս, քանի որ միայն նա էր պատասխանում համբերատար։ Ճիշտ է,  ընտանիքի մյուս անդամներն էին նաև փորձում պատասխանել, բայց մեկը աշխատանքի էր, մյուսը՝ դպրոց, երրորդն էլ պատասխանը չգիտեր և փորձում էր տարբեր ճանապարհներով հարցից խուսափել։ Մի խոսքով՝ Պապիկս ամենահարմար մարդն է այդ գործի համար։ Այսպիսով, մի բարի օր՝ ազատ պատասխանատվության տհաճ  զգացումներից, իմ փոքրիկ ուղեղում մի գաղափար է գոյանում, որը անտիկ ժամանակներից խեղդել է մեծ փիլիսոփաներին, երևի։ Այսպես, ինձնից գոհ- գոհ, նոր հարց մշակած, ինչպես անում են լրագրողները կարևոր հանդիպումներից առաջ, գնում եմ Մեծն ամենագետ Պապիկի մոտ՝ հարցնելու թե ինը հազարից հետո ինչ թիվ է գալիս։  Նա համբերատար պատասխանում է
-Տաս հազար․
Ընդունում եմ պատասխանը, բայց սա արդեն մարտահրավել է։
-Լավ, իսկ ի՞նչ է գալիս տաս հազար ինը հարյուրից հետո։
-Տաս հազար ինը հարյուր մեկ։
-Չէ, դա նկատի չունեմ է, տաս հազար ինը հարյուր իննսունինը...
- Տասնմեկ հազար։  
-Չէէ՜, էէ՜, ինը-ինը-ինը-ինը-ինը թվից հետո ի՞նչ է գալիս։  
Այստեղ արդեն երևում է, որ չեմ կարողանում իմ միտքը արտահայտել, չեմ կարողանում հասկացնել Պապիկին, թե ինչ եմ ուզում ասած լինել։ Պապիկն էլ իր աշխատանքն է անում. նա հակիրճ պատասխանում է հարցերին։  Իսկ ես ավելի եմ նյարդայնանում․
-Ասենք, մի տասը հատ իննը սենց գրեմ իրար կողքի․․ ,Ինը հարյուր իննսունիննից հետ, ինը հարյուր իննսունինը, ինը հազար իննսունինը․Չէէ ,էէէ՜հ

Տեսնես է ո՞ւր կգնար իմ միտքը, եթե կարողանայի այն ճիշտ արտահայտել։

Նիհիլզիմ


Ինչ որ մի կերպ և ինչ որ ճանապարհով հասնում են նիհիլիզմի թունելում։ Այսպիսով ուզում եմ նշել այդ ճանապարհներից երկուսը, որոնք տանում են դեպի այդ թունելը։
Երբ մարդիկ մերժվում են հասարակության կողմից, երբ դա չարաշահում է ու վիրավորում նրանց, երբ հուզականորեն հիասթափեցնում է նրանց, այդ ժամանակ մարդիկ անցում են նիհիլիզիմին։
Իսկ կան նաև մարդիկ, որոնք ուղղակի անցնում են այդ գաղափարին՝ լինելով հոգնած, հիասթափված հասարակության կանոներից, կրոնի ու պաշտպանմունքի դադտարկությունից և այլն։ Փորձում եմ գտնել այդ փիլիսոփաների կյանքում ինչ դեպքերն են նրանց տարել այդ  միայնակ կյանքի գաղափարախոսությանը։ Փոքր ինչ ուսումնասիրեցի Շոպենհաուերի ասույթները, միքանիսը հետաքրքրում են, իսկ միքանիսը հակասաելու ցանկություն առաջացնում։

Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող բթության դեմ: Բայց իզուր մի անհանգստացիր՝ չէ՞ որ ճահիճը նետած քարը օղակներ չի առաջացնում:

Ես ընդունում եմ, որ այն մարդը, ով պատրաստ է ընդունել աշխարհը ոչնչության հիմքում գտնվելուն, շատ ուժեղ կամքով մարդ է։ Սակայն ես այդպիսին չեմ, երևի դրանից է, որ շրջապատը իմ վրա ինչ-որ չափով ազդեցություն է թողնում։
Հետաքրիքր է, ուսումնասիրելով և Շոպենհաուերի, և Նեցշեի կյանքերը, նկատեցի, որ երկուսն էլ եղել են կենդանիների հանդեպ շատ հոգատար և հասկացող։
Ինքնուրույն դատողությունը՝ շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:

Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:


                           
Ինչքան կարդում եմ այս տողերը, այնքան ավելի եմ հիասթափվում։ Կներեք, բայց եթե շարունակ եմ լավ բան չի լինի։



Sunday, 27 October 2019

Փիրուզյա հեռուն․․․

Սպասված ճամփորդությունը ինձ ետ տարավ, տարավ այն ծանոթ ու ջերմ միջավայրը։ Թեհրանը լի էր նոստալգիայով։ Ինչ տեղին բառ է, այսպես է բացվում՝ վերադարձ տուն + ցավ, տառապանք։ Պատճառը մշուշոտ է, չեմ կարող այն բացատրել։ Բայց այն տատանվում էր կարոտի ու ցավի նժարի վրա։ Մի բան հաստատ գիտեմ. երջանիկ եմ, որ այդպիսի միջավայրում եմ մանկությունս անցկացրել, և երջանիկ եմ, որ այժմ էլ պատանեկությունս այսպիսի միջավայրում եմ անցկացնում։


Մի քիչ այն մանկության մասին, որ թողեցի ու հեռացա

Այն պատերի տակ, որտեղ վազել եմ, ընկել եմ, փարվել գետնին․ այն բաց երկնքի տակ որտեղ ուշ գիշերներ աստղեր եմ ման եկել, այն բաց դռների ներքո, ուր իմ տունն եմ համարել։ Այժմ այդ պատերն ու դռները ունեն իրենց մեջ մի ջերմ երանգ։ Ասես, դեռ ինձ չէին մոռացել։ Ինչ-որ հին ու բարի կապ կար մեր միջև։ Այդ կապը, այդ փխրուն թելը երբեք չի պոկվում, հնարավոր է՝ ամրանա, հնարավոր է՝ մաշվի, բայց երբեք այն չի պոկվի։

Այնտեղ, ուր շողում է փիրուզը՝ երկնքի տեղը

Կապույտ է Թեհրանը, կապույտ է իր գեղեցկությամբ ու թախծոտությամբ։ Այն կապտած է և ցավից ու հույսից։ Մեղրագույն աչքերս լավ են ընկալում այդ երանգը։ Ասում են՝ ինչու է Թեհրանի երկինքը այդքան մռայլ, ախր նա իր գույնը քարին ու պատին է տվել։ Երկինքը գունազրկվել է։ Այն հին լաջվարդ երկինքը հիմա առել է քարի գույնը ու դառել մոխրագույն։ Քո փիրուզն է բախշած  ամեն անկյունում։ Անկյուններումդ թաքնված է աննշան հնությունն ու արժեքը։ Իրական արժեքը, որը մնում է ստվերի տակ։ Քչերը գիտեն այդ արժեքի մասին, և այդ քչերի ուսերին է այդ իմացության բեռը պահպանելու պարտականությունը։ Երջանիկ եմ, որ այդ քչերի մեջ եմ մտնում, որ գիտեմ քո անփոխարինելի ու հարուստ պատմության մասին, քո հնօրյա ու այսօրվա ճարտարապետական համաձուլվածքի մասին և քո համ ու հոտի մասին։ Պատմական կամուրջներդ ,կարմիր աղյուսներդ ու նորաձև աշտարակներդ կազմում են մի ուրիշ աշխարհի մասնիկ։ Դու էլ ես այդ նույն աշխարհից, բայց մեկ-մեկ անճանաչելի ես դառնում։ Քո մոռացության առուների մեջ իմ մանկության մի մասնիկը թողեցի, ամենաքաղցր մասը։ Մոխրոտ պատերդ ծիածանով  պատեցի։
Իմ քաղաք, ժպտում ես ժողովրդիդ պարբերաբար հանդիպող ժպիտներով։ Դու ժպտում ես, մեկ-մեկ էլ ծամածռած ժպտում, մին էլ հոնգուր-հոնգուր լաց ես լինում։ Մեր վերադառնալու օրը ամբողջ օրը լաց եղար։ Քո լացով պատեցիր մեր պատուհանները։ Սակայն անապատներովդ էլ չորացրիր, քարավաններիդ հետ էլ առվի պես տարար։  Էլ ինչ ասեմ, իմն ես, ես՝ քոնը։ Մենք իրարից բաժանում չունենք։ Միշտ էլ կմնաս իմը, իսկ ես՝ քոնը։
Թեհրան, գիտեմ, իմ ու քո հարաբերությունները մի քիչ բարդ են։ Ինչպես սիրեմ, եթե ատում եմ քեզ, բայց ինչպես ատեմ, եթե սիրում եմ քեզ։ Իմ փիրուզե քաղաք, իմ Թեհրան․

Մի քիչ էլ՝ Ալեհեր իմաստունի մասին




Գիտեք, ես հասցրել եմ արդեն աշխարհի կեսը տեսնել։ Առաջ եմ ընկել ժամանակից։ Աշխարհի կես, ամբողջ աշխարհի ուղիղ կեսը տեսել եմ իմ աչքերով։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ առաջ ընկա։ 
Լավ, գաղտնիքս կբացեմ, խարդախություն եմ արել։ Հազարամյա, մտածված ու խորամանկ քայլ եմ արել։ Մտածում եմ՝ այս հնարքի հեղինկակը եղել է մի ծեր, ալեհեր իմաստուն, ով ամբողջ աշխարհով մեկ շրջել է, տեսել է մշակույթ ու կյանք։ Զգացել բնություն ու շինություն։ Այդ ալեհերը հասկացել է ճամփորդելու կարևորությունը և սրտին դարդ է եղել, երբ տեսել է իր շուրջ մարդկանց, որոնց, հոգսերի և դժվարությունների պատճառով, հնարավորություն չի տրվում ճամփորդելու։ Այդպիսով նա գլուխ է կոտրում և գտնում է լուծումը՝ Սպահան։ «Էսֆահան նեսվէ ջահան»`նշանակում է աշխարհի կես։ Ասում են, եթե այցելում ես Սպահան, ուրեմն դու արդեն տեսել ես ամբողջ աշխարհի կեսը։ Ճիշտ էլ ասում են. ժողովուրդը այդ հարցերում միշտ ճշմարիտ է։ Իսֆահան այցելողը տեսել է ամբողջ աշխարհի կեսը։ Մի քիչ խորամանակ լինեք, ինձ կլսեք և անպայման կայցելեք Սպահան։
Շեն մնա այն ալեհեր իմաստունը։




Friday, 11 October 2019

Թեհրանի Ազատության աշտարակը

Image result for azadi tehran tower

Ազատության աշտարակը՝ Թեհրանի խորհրդանիշներից մեկն է ու գտնվում է արևմտյան դարպասի մոտ: Կառուցվել է` ի նշանավորումն Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարության:
1966 թվականին ճարտարապետ Հոսեին Ամանաթը հաղթեց կառույցի դիզայնի համար հայտարարված մրցույթում`համադրելով Սասանյանների ու Աքեմենյանների դարաշրջանների ճարտարապետական տարրերն Իրանի ետիսլամական ճարտարապետության հետ
Ազատության աշտարակի հիմնական կամարը Սասանյան կամարի տեսք ունի, որը ներկայացնում է նախաիսլամական ժամանակաշրջանը: Վերևի կամարը ներկայացնում է իսլամական ժամանակաշրջանը: Կողային մասերի ցանցը, որով կամարները կապվում են միմյանց, ցույց է տալիս նախաիսլամական ու իսլամական Իրանների միջև կապը։ Ազատության աշտարակն համանուն մշակութային համալիրի մասն է կազմում, որը գտնվում է 50,000 մ2 տարածք զբաղեցնող Ազատության հրապարակում: Շուրջբոլորը կան շատրվաններ, գործում է նաև ստորգետնյա թանգարան: Կառուցվել է Սպահանի նահանգից բերված սպիտակ մարմարի 8000 քարե բեկորներից: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 16-ին:Վերջինս ունի 50 մետր բարձրություն։

Հետաքրքիր է, ապրելով Թեհրանում երբեք չեմ այցելել այս աշտարակը։ Իսկ հիմա, երբ կարդում միայն ուզում եմ տեսնել այս ճարտարապետական կառույցը։

Գոլեսթանի պալատ

Image result for golestan palaceՊատմությունը և Ճարտարապետությունը․

Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում: 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին:



Մարմարե գահ (Թախթ_է մարմար)

Մարմարե գահի տպավորիչ դարատափը կառուցվել է 1806 թվականին՝ Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆաթ Ալի շահի (1797-1834) կողմից: Այս տարածքը զարդարում են նկարները, մարմարե քանդակները, հախճապակյա աշխատանքներն ու իրանյան ճարտարապետության այլ գոհարները: Մարմարե գահը կառուցել են Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից՝ ընդհանուրը՝ 65 մասից: Ղաջարիների արքայատոհմերի թագավորներն ու դատական նախկին արարողությունները տեղի են ունեցել այս դարատափում: Այստեղ է 1925 թվականին թագադրվել Ռեզա շահ Փահլավին:

Քարիմ խանի անկյուն (Խալվաթ-է Քարիմ Խան)

Քարիմ խանի անկյունը կառուցել են 1759 թվականին: Այն Զանդ արքայատոհմի Քարիմ խանի բնակավայրն էր: Կառույցի հիմնական մասը նման է Մարմարե գահին: Վերջինիս պես այն դարատափ է, բայց քիչ զարդարանք ունի: Նախկինում այստեղ շատրվանով լճակ է եղել:



Լճակի տուն (Հուզ խանե)

Քաջարների պալատին նվիրված եվրոպական նկարիչների գործերը զետեղվել են Լճակի տանը: Այն այս արքայատոհմի համար որպես ամառանոց է օգտագործվել: Զովացման հատուկ համակարգով ջուրը պոմպով մղվում էր ստորգետնյա համակարգով դեպի սենյակները գտնվող փոքր լճակներ: Այնուհետև ջուրը ոռոգում էր արքայական այգիները: Խոնավության վնասակար ազդեցության պատճառով այս համակարգն էլ կիրառելի չէ:



Ադամանդյա սրահ (Թալար-է բրելիան)

Ադամանդյա սրահն այսպես է անվանակոչվել շնորհիվ իրանցի արհեստավորների ադամանդյա ապակիների աշխատանքի: Կառուցվել է Նասեր էդ Դինի հրամանով՝ Հախճապակյա սրահի (Թալար-է բոլուր) վերափոխման նպատակով: Հայտնի է իր ադամանդյա հայելային աշխատանքներով ու ջահերով:
Image result for golestan palace


Ունեցել եմ հնարավորություն այցելել Գոլեստանի պալատնի սրահներից մի քանիսը, և իրոք այն համեմատելի չէ, այս չոր ու կոպիտ նկարագրություններին։ Գոլեսթանը Ուրիշ է, այն աչքով տեսնելուց անգամ չես կշտանում։

Sunday, 29 September 2019

Գայլն ու կրունկը


Ոսկորն մխվել էր գայլի կոկորդը և նա վարձ խոստացավ կռունկին, եթե հանի ոսկորն փորից։ Կռունկին հաջողվեց հանել դուրս ոսկորն երկար ձգված վզից, այսպիսով նա խնդրեց սկզբից պայմանավորված վարձը։ Գայլը նախ ծիծաղեց, ապա ատամները կրճտացնելով ասեց
-Բավական է, համարիր քո վարձը գայլու կոկորդի և գլխի ատամների տակից ողջ փրկվելն և առանց լուրջ վնասի։

Saturday, 28 September 2019

Արմաղան, ես նորից եկա

Այդքան էլ ճիշտ չեմ գտնում բնությանը բնութագիր տալ: Երբեք էլ դա ճիշտ չեմ համարել։ Դա իմ գործը չեմ համարում։ Ինչպես կարող եմ իմ բառերով քեզ տանել այդ հրաշք բնության մոտ։ Այդ ոսկեզօծ արտերի պարը, քամու երգը և գետի ճառը պետք է դու քո աչքով տեսնես, լսես ու զգաս։ Ամբողջ ճանապարհին Սևանը իր երկարությամբ ձգվել էր, և դարձել մեր ուղեկիցը։ Արմաղանի բարձրունքը հաղթահարելիս, ամեն մի քայլ անելիս շրջվում էինք ու նայում ամբողջական տեսարանին: Տեսարան էր, որտեղ ասես մեկը քամու միջոցով արտերի հետ ինչ-որ կռվի մեջ էր մտել։ Քամին ավելի ուժեղ էր հարվածում, իսկ նրանք` ավելի ուժեղ այս ու այն կողմ լինում։ Արմաղանը ես նվաճել եմ 2018 թվականի սետեմբերի 21-ին, կրկին մեր խմբով ենք եղել, կրկին «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում:

Sunday, 28 July 2019

Trashmaster-ը Արատեսում

Ներկայացնում եմ Trashmaster բջջային հավելվածը Ավագ դպրոցի ՏՏ լաբորատորիայում արդեն երկու տարի է ինձ ամենշաբաթյա գործունեություն է ծավալում սովորողների 5 հոգանոց խումբ, որոնցից մեկը ես եմ: Երկրորդ տարին է ինչ մենք մասնակցում ենք «Տեխնովացիա» միջազգային մրցույցթին։ Հպարտությամբ կնշեմ, որ անցյալ տարի խումբը ևս ունեցավ լուրջ հաջողություններ, բայց այս տարի մեր գաղաոարով և կատարած աշխատանքով ստացած հաղթանակն ավելի գրավիչ էր. մենք հաղթեցինք «Լավագույն բնապահպանական հավելված» անվանակարգում: Արատեսում պատրաստվում եմ ներկայացնել նշված հավելվածը, խոսել մեր թիմի անցած ճանապարհի, վերելքների ու վայրեջքների, և մեր ապագա ծրագրերի մասին։ Նախ կարճ պատմեմ թե ինչ է հավելածը։ TrashMaster-ը օգնում է կապ հաստատել աղբ նետող հաճախորդի և վերամշակող կազմակերպությունների միջև։ Հաճախորդը տեղեկացնում է իր աղբի չափաբաժինը իսկ կազմակերպությունը գալիս և վերցնում է այն։ Գաղափարը ստեղծվեց, երբ ունեցանք այդ խնդիրը։ Անցյալ տարի, ամբողջ ամառ հավաքել էինք մի մեծ տոպրակ թուղթ, այն հույսով, որ կվերամշակվի, բայց քանի որ այդ ոլորտը դեռ բավականին զարգացած չէ երկրում, հանդիպեցինք դժվարությունների։ Դրանից հետո որոշեցինք խնդրին լուծում տալ։ Ստեղծեցինք հավելվածը, իր լոգոն, դիզայնը, կապվեցինք տարբեր կազմակերպությունների հետ, խորհրդակցեցինք նրանց հետ։ Այդպիսով ունեցանք պարտաստի հավելված, որով էլ մասնակցեցինք մրցույցթին։ Մրցույթից ստացանք գումար, որով թիմակիցներով որոշեցինք մեզ համար քնապարկներ գնել։ Մրցույթից հետո, անելիք շատ ունեինք, ինչ-որ չափով կանգնել էր մեր աշխատանքները։ Դե, ամառ է, մենք էլ մի քիչ ծուլացել ենք։ Բայց հիմա սկսել ենք աշխատանքները՝ տանից: Բացեցինք սոց․ ցանցերում էջեր։ Իսկ ամռան կեսերին մեզ լսեց ողջ Հայաստանը։ Հանրային ռադիոյի միջոցով մարդիկ ծանոթացան մեր հավելվածին։ Այժմ մասնակցում ենք The European Youth մրցույթին։ Սպասում ենք արդյունքներին։ Դե ինչ, հաջողություն մաղթեք մեզ։

Այլ հղումներ՝ https://myeduway.wordpress.com/2019/03/12/trash-master-%d5%a2%d5%bb%d5%bb%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%be%d5%a1%d5%ae%d5%a8/#more-6677



https://my.technovationchallenge.org/student/dashboard#/submission


Մեր սոց․ ցանցերը ՝ https://www.facebook.com/TrashMaster-609521536200553/
https://www.instagram.com/trashmasterapp/
https://trashmasterapp.blogspot.com/


Saturday, 6 July 2019

Սևանում, միայն Սևանում

Սևանում, 
մինչ գնալը, հաստատված է, որ լավ է անցնելու, ասե՞մ գաղտնիքը, շրջապատն է, եթե մթնոլորտը լավն է, ուրեմն իմացեք, հաստատ լավ է անցնելու։ Եվ ինչպես միշտ ճամբարի մթնոլորտը հիանալի էր։ Ասում, ծիծաղում էինք, միքիչ Սևանի պաղ ջրում լողում, դուրս գալիս տաքանում էինք ու էլի ասում, խոսում ծիծաղում։ Իսկ եթե կա կիթառ, ուրեմն ինչ խոսք։ Ցուրտ էր, չխաբեմ, բայց դե ընկերները իրենց ջերմության հետ չէին թողնում ցրտի մասին անգամ մտածել։  





















Ծաղկում է Արատեսը

DSCF7349













Արատեսը չորս եղանակում էլ շողում է։  Կապ չունի, թե այն պատված է ճերմակ սավանով, թե վառվռուն աշնանային գույներով յս անգամ Արատեսում անցկացրած ժամանակը այդքան էլ մեծ չէրսակայն մեր գործունեությունն էր մեծ։ Ինչ ասես՝ չարեցինքբայց ամենակարևորը՝ արատեսյան հարթակի բացումը մենք արեցինք։ Ստեղծեցինք այնպիսի միջավայրորտեղ բոլորը անխըտիր կարող են ստեղծագործել։ Բնությունը դիմացից,երաժշտությունը կողքիցմուսան ինչո՞ւ պետք է չգա։ Մեր նախագծային խմբի նպատակը այս անգամ մի քիչ այլ էր։ Գնացել էինք ճարտարապետ ուսանողների հետ։ Հետևելով նրանց գործունեությանը՝ գաղափար էինք կազմումթե ընդհանրապես ինչ է ճարտարապետությունը։ Առաջին անգամ դա տեսնում էինք գործնականումայլ ոչ թե տեսականորեն։ Իսկ ուսանողների ղեկավար Արման Թորոսյանը մեզ պատմեց եկեղեցաշինության մասին։ Եվ համոզված եմոր այժմ՝ եկեղեցի մտնելիսմի լավ զննելու եմ  շինությունը։
Արատեսի բնությունը ուրիշ է։ Ճանապարհ էինք ընկել վախվխելովբայց առաջ էինք շարժվում։ Հետաքրքիր էրթե ինչպես է բնությունը իր իսկ ճաղերը քաշել։ Եվ իզուր չէոր այն շատ մաքուր էր։ Եղինջները բարձրացել էին և թիկնապահների դեր էին խաղում։ Գետը ջինջ վարարում էրչորս կողմդ նայում էիրէլի չէիր կշտնում։ Տարատեսակ գույներբույսերծաղիկներ և կենդանական աշխարհ։ Հետաքրքիր մոտեցում ուներ բնությունընախ ստիպում էր վախենալիսկ հետո ստիպում էր առաջ շարժվեքքանի որ այնտեղից տեսարանը շատ ավելի լավն է։ Այսպես էր այս անգամվա Արատեսը,   ինչպես միշտ տարբերվող և յուրովի։