Sunday, 23 December 2018

Batalla de letras

Իսպաներենի մեր խմբով ստեղծել ենք ուսումնական սեղանի խաղ։
Ահա այն․
Խաղը կոչվում է (Batalla de letras) ՝տառերի մարտ։ Խաղը ամբողջովին իսպաներեն է, և խաղացողներին օգնում է իսպաներենի 27 տառերը ավելի հնարամիտ կիրառել, զանազան բառեր ստեղծել և բառապաշարը զարգացնել։ 

 Խաղի նպատակը այն է, մրցակից թիմը կարողանա մյուս թիմից ավելի արագ բառ կազմած  10  տառեր դեպի իրեն հրելով քայլ քայլ դուրս բերի խաղատախտակից։ 

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, մրցակից թիմերը պետք է կարողանան կողմնորոշվել արագ, կենտրոնանալ, և ընդամենը 30 վարկյանի ընթացքում պատասխանել խաղաքարտերի վրա տրված հարցերին ամենաերկար բառով։ Յուրաքանչյուր թիմ պետք է խաղատախտակի վրա շարված տառերը դեպի իր կողմ տանել։

Իսպաներենի խմբով որոշեցինք ստեղծել այս խաղը, որը իդեպ վերցված է Հայկական Տառբեր խաղից։ Եվ միանգամից անցանք գործի։ Սկսեցինք իսպաներով հարցերը մտածել, գրել,թարգամնել,  խաղի դիզայնը գծել և այլն։ Նաև շատ կարևոր էր, որ մեր տված հարցերին կարողանայինք լիովին պատասխանել, խորացանք մեր հարցերին պատասխաններ տալուն, այդպիսով զարգացրեցինք մեր իսպաներենի բառապաշարը։ 
 Ծանոթացեք մեր խաղի հետ այստեղ․

https://drive.google.com/drive/folders/19nz5i1LgT1xRiTpZLS_ZJL7MaU39z8wz