Wednesday, 17 February 2021

Դեպի Լոռի աշխարհ

Գիտեք, որպես շրջանավարտ սկսել եմ ուրիշ հայացքով նայել ճամփորդություններին։ Ավելի ուշադիր եմ մանրուքների նկատմամբ, փորձում եմ իմ լսածն ու տեսածը լիակատար վերլուծել կրթահամալիրում անցկացրած ճանապարհի հետ զուգահեռ։ Այս անգամ էլ ճանապարհները տանում էին դեպի հյուսիս` Լոռու մարզ։ Հետաքրքիր ձուլվածք էր, ճերմակ ձյունը լեռներին, բլուրներին տեղ-տեղ կանաչ, տեղ-տեղ սևն էր գլուխ բարձրացնում, Ձորագետի վարար կապույտը և եթե ուշադիր նայէիր, կնկատէիր նաև նորածիլ ձնծաղիկների մանուշակագույնը։ Այս անրջային տեսարանին են վկա Կուրթան, Կարմիր Աղեկ ու Արևածագ գյուղերը։ Իսկ այս երեք գյուղերի մեջ է ընկած Հնեվանքը։ Ամեն անգամ հայտնվելիս պատմամշակույթային կառույցների մոտ, համոզվում եմ, որ կարող եմ ժամերով տարածքում ման գալ, նայել, ուսումնասիրել, հիանալ։ Բացի Հնեվանքից այցելեցինք Լոռի բերդը և Տորմակավանքը։ Վերջինս, իր ավերակներով հանդերձ ունի հետաքրքիր պատմություն։ Հինգերորդ դարի եկեղեցի է, և հնարավոր է որ ճանապարհին տեսնես, բայց մեկ է չմտնես ու չուսումնասիրես։ Սակայն եկեղեցին Լոռու մարզի միանավ սրահային եկեղեցիներից լավագույն օրինակներից է։ Նաև բոլորիս ծանոթ է <<Տերն ու Ծառա ֆիլմից>>։
Երկու գիշերն էլ անցկացրեցինք Գյուլագարակում, երեկոյան՝ խարույկ, երգ- լուսաբացին՝ քայլք, ուսումնական օրվան պատրաստում։ Իսկ Տըրնդեզի տոնին մասնակցեցինք Գյուլագարակի փառատոնին, որտեղ տարբեր գյուղերից ու քաղաքներից մարդիկ եկել էին ու ներկայացնում էին իրենց համայնքը։ Դե մենք էլ հետ չմնացինք, ներկայացրեցինք սեբաստացիներիս, նույնպես մեր ակտից մասնակցությունը ունեցանք պարերգերի մեջ։ Այսպես, ի վերջո եկանք-հասանք Երևան, վառ ու զիլ հուշերով։








Նկարաշարը՝ https://julietasimonyan.wordpress.com/2021/02/15/%D5%A4%D5%A2%D5%A1-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80-2/?fbclid=IwAR1g1QHblGMLIRGko0WKapMnCmU-HbEnLH4098sumb7EOvNRFQAZf8-xvDU