Ես` Ապագայի ճամբարից հետո
Ճամփորդությունները հիանալի տարբերակ են ճանաչելու քո կողքիններին։ Բայց դրանք նաև քեզ ցույց են տալիս քո ներքինը՝ քեզ։ Այն, ինչ երբեք դու չես ճանաչում սովորական և հանգիստ միջավայրներում, քանի որ ոչ մի արտառոց բան չի կատարվում, հասցնում ես ճանաչել ճամփորդելու ժամանակ։ Գտնում ես քո մեջ սխալները և հասկանում, թե որ իրավիճակում ինչպես ես վարվում։ Եվ այդ փոքրիկ մանրուքներն են, որ քոնն են ու բնորոշում են քեզ։ Ճամփորդելը աշխարհի ամենալավ ուսուցանության ձևն է։ Անակլիայի ճամբարը բացառություն չէր։ Ձեռք բերեցի հիանալի ըներներ։ Հետաքրքիր էր շփվել վրացիների հետ, իմանալ նրանց առօրյան և այլն։ Բայց այս ճամբարների մեջ ինձ միշտ մի բան դուր չի գալիս։ Մի զգացողություն, որը վերջին օրերին ես զգում եմ։ Երբ դիմացիդ մարդու հետ անցկացրել ես մի շաբաթ, նրա հետ հաց կիսել, պարել, երգել, լավ ժամանակ ես անցկացրել, և հիմա պետք է գնաս ու չունենալով ոչ մի երաշխիք, որ քո այս կարճ կյանքում ու մեծ աշխարհում նրան մի օր էլի կտեսնես։ Բայց երևի դա է ամենինչ ավելի հետաքրքիր դարձնում։ Ամեն ինչ շատ լավ էր, երանի եկող տարվա ճամփորդներին։ Հավատացնում եմ, որ շատ լավ է անցնելու։
No comments:
Post a Comment