Wednesday, 17 December 2014

Սանտան և փոքրիկ Էմման


Առավոտյան Էմման արթնացավ ամանորյա տրամադրությամբ, բայց  այս անգամ յուրահատուկ առավոտ էր, այս առավոտ դեկտեմբերի 31-ն էր:Էմման լուսամուտից դուրս նայեց և տեսավ, որ ամբողջ քաղաքը փայլում էր, ինչպես ադամանդը: Նա շատ ուրախացավ և վազեց դեպի իր մայրիկը: Էմմայի մայրիկը զբաղված էր տան հոգսերով: Նա մայրիկին պատմեց իրեն անհանգստացնող հարցը: Ի՞նչ եք մտածում, որն էր Էմմային անհանգստացնող հարցը: Նա Սանտա Կլաուսին նամակ չէր գրել: Մայրիկն ասաց, որ արդեն ուշ է նամակ գրելու համար, արդեն Սանտայի երկարականջ թզուկները բոլոր երեխանների նամակները հավաքել են:Էմման սկսեց լաց լինել: Իսկ այդ ժամանակ Սանտա Կալուսը նստած էր Լապլանդիայի իր տնում: Լապլանդիայում, նույնպես ամենուր փայլում էր  ադամանդը : Նա նայում էր, արդյոք բոլոր երեխաներն են նամակ գրել նրան և նկատեց,որ մեկ նամակ պակաս էր: Դա հենց էմմայի նամակն էր,ով չէր գրել նամակը:Սանտան հանձնարարեց, որպեսզի երկարականջ թզուկներից մեկը, գտնի Էմմային և բերի Լապլանդիա: Երկարականջ թզուկներից մեկը, որին անվանում էին «Քրիստմաս» ճանապարհ ընկավ: Այդ ժամանակ Էմման տխուր պառկած էր իր սենյակում և հանկարծ տեսավ երկարականջ Քրիստմասին: Քրիստմասն Էմմային ասաց, որ գա իր հետ: Էմման բռնելով նրա ձեռքը մեկ վարկյանում հասավ Լապլանդիա:Նա ուղակի հիացած էր: Քրիստմասը տարավ նրան մի սենյակ և խնդրեց սպասել: Էմման նստեց նստարանին և սկսեց շուրջն ուսումնասիրել:Սենյակը շատ հետաքրքիր էր, քանի որ այն լի էր տարբեր խաղալիքներով, նկարներով և այլ մանկական իրերով: Որոշ ժամանակ անց դուռը բացվեց և ներս մտավ Սանտան : Էմման աչքերին չէր հավատում, բայց կարողացավ հավաքել իրեն և վազելով` ամուր գրկեց Սանտային: Սանտան ամուր գրկեց նրան և հարցրեց, թե ինչ կցանկանա Էմման: Էմման իր շողացող աչքերով նայեց Սանտային և ասաց, որ այն ինչ նա ցանկանում էր արդեն իրականացել է: Իսկ ինչ եք կարծում, որն էր Էմմայի այդքան սպասելի ցանկությունը, որն արդեն իրագործվել է: Դե իհարկե տեսնել Սանտային և գրկել նրան: