Wednesday, 17 December 2014

Ամանոր 2015-ընդհանուր տեղեկություններ

Ինչպես դիմավորել 2015թ կանաչ փայտե Այծի տարին,որպեսզի այն բերի երջանկություն և հաջողություն:Որպեսզի ամանօրյան տոներն անցնեն ուրախ և հիշողության մեջ մնան միայն հաճելի տպավորությունները,հարկավոր է տոնին պատրաստվել նախօրոք:Գլխավորը բավարար ուշադրություն հատկացնել տարվա խորհրդանշանին:Չէ՞ որ,եթե նա գոհ մնա ձեզ երջանկություն և հաջողություն կբերի թ-ին:Ըստ արևելյան օրացույցի 2015ը համարվում է Փայտե Այծի կամ Կապույտ Ոչխարի տարի:Ուրեմն ինչպե՞ս դիմավորել տարին,որպեսզի գոհացնենք Այծին:
Ո՞րտեղ դիմավորել Այծի տարին
Առաջին հարցն է երևի ,որ տանջում է բոլորին:Չէ՞ որ հենց տեղի ընտրությունից է կախված տոնի մնացած առանձնահատկությունները:Այստեղ պետք է մի փոքր հիասթափեցնենք նրանց,ովքեր հստակ պատասխանի են սպասում,այդպիսի չկա:Եվ դա կապված է հենց տարվա տիրուհու հետ:Մի կողմից Այծը տնային հանգիստ կենդանի է,որը շատ զգույշ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ:Այնպես որ բնական կլինի Նոր տարին դիվավորել տանը հարազատների և մտերիմների ընկերակցությամբ:

2015 Նոր տարվան նախապատրաստումը
Նախապատրաստում ենք տունը տոնին:Նոր տարվան նախապատրաստումը սկսում ենք տան զարդարումով:Հիմնական գույներն են կապույտը և կանաչը,բայց չարժե շատ տարվել դրանով:Չափազանց շատ այդ գույները նույնպես լավ չեն:Դրանց լիությունը կարող է առաջ բերել դիսկոմֆորտ,իսկ Այծը սիրում է հարմարավետություն:Ուրեմն լավ կլինի հիմնական գույներին ավելացնել նուրբ բեժի և այլ մեղմ երանգներ:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Այս տարվա պարտադիր տարր է հանդիսանում զանգակը,որպեսզի հասկանաք ինչու ,բավական է հիշեք ցանկացած մանակական հեքիաթ,որտեղ պատկերված է այծիկ:զանգակը կախում են կամ դռնից,կամ տոնածառին:Նաև տնդունելի են տարբեր փայտե զարդարանքներ՝այծիկների կերպարներ,արձանիկներ:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ի՞նչ հագնել 2015թ-ի Նոր տարուն
Հաջորդ հարցն է <<Ի՞նչ հագնել>>:Խիստ պահանջներ այտեղ չկան:Ինչ հագուստ էլ ,որ ընտրեք՝լինի դա երեկոյան զգեստ,թե սովորական տնային հագուստ,կարևորը ,որ դուք նրա մեջ ձեզ հանգիստ և հարմար զգաք:Գունային առումով նույնպես բազմազան է ,ճիշտ է, առաջին հերթին կանաչ և կապույտ երանգներն են,բայց կարելի է նաև նրա իսկական գույները՝սպիտակը և սևը: Այս Նոր տարուն մոռացեք մորթիների և ցանցերի մասին,եթե րեք ցանկանում զայրացնել տարվա տիրուհուն:Եվ հագուստների հիմնական նյութը պետք է լինի բնական:
2015թ-ին սեղան ենք պատրաստում
Յուրաքանչյուր տանտիրուհու համար հարց է .<<Ի՞նչ դնել սեղանին>>:Ճաշատեսակների առումով այս տարի սահմանափակումներ չկան,բայց ահա կանաչեղենի բազմազանությունը պարտադիր է ,ինչպես նաև աղցանները բանջարեղեններից:
Ինչպե՞ս տոնել Նոր տարին
Այծիկը չի սիրում ձանձրույթ,այնպես որ տոնը անցկացրեք ուրախ և օրիգինալ ձևով:Ավելի շատ ծիծաղ և ուրախություն:Բանաստեղծություններ,երգեր,պարեր,հրավառություններ: