Thursday, 15 January 2015
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Վահան Տերյան
'
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
Ինձ թվում է , ու ամենաձայնով հատված առաջին քառատողն է: Իսկ ավելի աշնան բնութագրող հատվածը երրորդ քառատողն է: Երկրորդ քառատողը այդքանել ինձ դուր չեկավ ,քանի որ այն կարդալուց ոչ մի բան չեմ ըզգում ,իսկ երբ կարդում եմ առաջին քառատող անգամ պատկերացնում եմ մտկում այդ տողերը, երրորդ հատվածը կարդալիս զգում եմ, որ աշուն է եկել: Ինձ դուր է եկել երրորդ քառատողը: Այս բանաստեղծությունը տարբերվում է նրանով , որ այն կարդալուց զգում ես աշնան շունչը:
Ձկնորսը
Մի օր մի անծանոթ կղզում մի խռպոտ ձկնորս գնաց էլ էր իր ապրուսը վաստակելու ձկնորսությամբ: Մի նավակ ուներ այդ ձկնորսը այն էլ նորմալ չէր, ժլատ էր այդ մարդը, նա ավարտել էր այդ կղզու ամենախիստ համալսարանը և ավարտել էր ալ կարմիր դիպլոմով, բայց ծույլ էր այդ իսկ պատճառով ձկնորս էր դարձել, իր համակուրսեցիները, հիմա բարձր պաշտոնի տեր էին իսկ նա... շարունակենք իր ապրուստի ասին պատմությունը, այդ օրը շատ շոգ օր էր, նա դուրս եկավ ծով որպեսի ձուկ բռնի, ուրկանը քցեց ջուրը և մի ուռած ձուկ հանեց: Տեսավ որ մի ձուկ ընդհամենը մի ձուկ կառչել էր ուռկանին:Ձկնորսը նայեց ձկան աչքերի մեջ և ինչ որ կախարդական բան կատարվեց և Ձկնորսը դառավ այդ ուռած ձուկը իսկ ուռած ձուկը դարձավ ձկնորս, սակայն մի բան այն չէր Ձուկը այսինքն մարդը որ նոր դարձավ մարդ չէր կարողանում խոս էր, նա գնաց գինեսի ռեկորդների գրասենյակ և համարվեց աշխարհի ռեկորդակիր մի տարի չխոսելով և դարձել հռչակ, Այսպիսով աստված պատճեց իրական ձկնորսին իր ծույլությամբ:
Խոր անտառում
Խոր անտառի, մութ անտառի, մի կուսական թավուտ անտառի խորքում մի դղյակ էր գտնվում որտեղ հավաքարարները գոռգռում էին, կառքերը դռդռում էին, թագավորական ընտանիքին պատկանող ոսկեջրած կատուները մռմռում էին, թագավորը բարձր հռհռում էր, արքայազն դարձող գորտերը կռկռում են, կախարդական պղնձ է երկաթները ճռճում են, միայն այս կախարդական դղյակում արքայադո կախարդաքն է այցել էլ իր դղյակ, շրջվեց դեպի լուսամուտ և տեսավ մի գոլորշի բարձրանում է երկինք, բայց այդ գոլորշին ոչ ցրտից էր հայտնվել, ոչ էլ տաքությունից, այդ գոլորշին ինչ որ ի յուրահատուկ գույն էր, որ միայն այդ արքայադուստրը տեսավ իր կյանքում: Բայց իրականում դա այդ արքայազն էր որը բարձրանում էր իր տուն, այդ աշխարհում ոչ ոք, էլ այդ մարդուն չի տեսել: Եւ հենց այսպես ավարտվեց այս խոր անտառում գտնվող դղյակի պատմությունը, Արքայադստեր օրերին երբեք ժպիտը պակաս չէր լինում, նրա դեմքին միշտ ժպիտ կար:
Հոգևորականի տնում իմ արկածը
Անգլիայի փողոցներում զբոսնում էի և տեսա մի տնակ: Որոշեցի մտնել տեսնել ինչ կա-չկա ,պարզեցի որ հգևորականի տանն էի հայտնվել: Հոգևորականը շատ բարի էր և ինձ հետ բարեկամացավ, ճիշտ է շատ էի զարմացել, քանի որ մարդիկ առնետներին չեն սիրում, բայց նա այդպիսին չէր: Մի օր էլ արթնացա ,երբ այրված հոտ առա խոհանոցից: Սպասեցի, սպասեցի ու տեսա ,որ հոգևորականի տունը սկսում է տաքանալ և շատ վախեցա, որոշեցի արթնացնել հոգևորականին ,բայց չէի համարձակվում մտնել նրա ննջասենյակ, բայց եթե չասէի նրան կատարվածի մասին: Նա ինձ դուրս կշպրտ էր, փորձեցի արթնացնել իրեն,բայց չարթնացավ: Մի քիչ նեղվեցի բայց որոշեցի կծել իրեն և կծեցի իր այտը: Նա մի անգամից արթնացավ: Երբ արթնացավ ,կարծես ուրիշ մարդ լիներ, բղավեց ինձ վրա ,ջղայնացավ ,բայց հենց տեսավ այրվող վարագույրները փորձեց ինչ-որ կերպ հանգցնել այն, բայց այդքան էլ խուճապի չմատնվեց և հանգցրեց հրդեհը: Երբ արդեն հանգիստ էր ,նայեց դեմքիս և նոր հասկացավ, թե ինչու էի կծել նրա այտը, նայեց և մեղմ ժպտաց:
Իմ ընտրած բանաստեղծությունը
ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել...
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել...
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում...
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում...
Ինձ դուր եկավ 4 քառատողը քանի, որ այդ քառատողը ավելի յուրահատուկ է :
Ինձ թվում է որ 1 քառատողը մի քիչ թույլ էր:
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։ Այս երկու տողը շատ յուրահատուկ ինձ թված:
Ժպտա, որպես արշալույս։ Այս երկու տողը շատ յուրահատուկ ինձ թված:
Ամանորյա առակ երջանկությության մասին
Վերլուծություն
Ինձ այդքան ել դուր չեկավ առակը, քանի որ այդքան ել հետաքրքիր չէր: Բայց կային մասեր որոնք դուր եկան ՝Օրինակ ինձ դուր եկավ տգեղ եղևնու դերը, իր բնավորությունը շատ դրական էր, բարի, երջանիկ, խաղախ և այլն: Կուզէի որ գեղեցիկ եղևնին ինչ որ մի հետաքրքիր բան աներ, որպեսաի առակը ավելի հետաքրքիր լիներ: Բոլոր առակներում էլ գեղեցիկ դերը լինում է չար և տգեղ դերը բարի: Բայց շատ ուսուողական էր, իմաստը առակի այն էր, որ երջանկությունն օգնելու մեջ է:
Տգեղ եղևնին շատ խելոք և երջանիկ էր: Բոլորին օգնում եր և գտել էր իր երջանկությունը:
Գեղեցիկ եղևնին շատ գեղեցիկ էր, բայց մեծամիտ, չարացած նաև նախանձ և ինքնահավան: Բայց կարևորը այն է որ նա էլ գտավ իր երջանկությունը:
Ես համաձայն եմ առակի իմաստի հետ, սակայն ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկությունը:
Subscribe to:
Posts (Atom)