Monday, 25 September 2017
Wednesday, 13 September 2017
Սեր և Ատելություն
Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդ, մարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ:
Tuesday, 27 June 2017
Ջավախք աշխարհն իմ աչքերով

Փարվանա լճի ափին նստած՝ նայում էի հեռուն ու մտածում։ Մտածում էի, թե բնությունը խոսքերով չես կարող ամփոփել, չկան բառեր կամ հերիք չեն կամ, անգամ երբ բառերով սահմանափակվում ես, կարդում ես ու պատկերացնում, մեկ է, երբ այն տեսնում ես քո աչքերով, զգում ես․․․ Քո պատկերացրածից շատ-շաա՜տ ավելին է։ Այդպիսի հանգստություն, հանդարտություն, գեղեցկություն մի նկարում չես տեսնի․ Ինչ ես տեսա, զգացի այնտեղ։ Երբ մտքումդ միայն ջրի ձայնն է և քո մտքերը, որոնք առանց հրավերքի ներս են մտնում։ Երբ խաղաղություն է տիրում ամբողջ հոգումդ։ Երբ Երևանում կարդում էի Թումանյանի գրած <<Փարվանան>>, երբեք չէի պատկերացնում այն, ինչ տեսա, զգացի։ Շատ դժվարությամբ եմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ձեզ բացատրեմ, բնութագրեմ, նկարագրեմ այդ պատկերը, բայց իզուր, քանի որ ինչ այնտեղ ես տեսա, երբեք չեք հասկանա, մինչև դուք ականատես չլինեք։
Wednesday, 24 May 2017
Փոխադրություն
Այս դեպքը պատահել
է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր թշնամու դեմ 30 տարի: Պայքարը
տևեց մի ամբողջ կյանք, քանի որ թշնամին էլ հզոր էր: Եկավ բարենպաստ պահը, թշնամին ընկավ ձիուց և Օմարը հարձակվեց
թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը և ամեն ինչ կավարտվեր: Սակայն
հենց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը մաքրեց դեմքը և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին զարմացավ:
Օմարը մաքրեց դեմքը և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին զարմացավ:
— Ինչ եղավ,-ասաց նա,- ես 30 տարի սպասել եմ այս պահին, երբ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանա: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ինչ եղավ քեզ:
Tuesday, 23 May 2017
Thursday, 4 May 2017
Մի փոքր իմ քաղաքի ճարտարապետության մասին
Որպես ապագա ճարտարապետ՝ վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել մեր Երևանի ճարտարապետությանը։ Նկատել եմ, որ մայրաքաղաքի ճարտարապետությունը մի ընդհանուր պատկեր չի կազմում։ Եթե ամեն մի շինություն վերցնենք ու առանձին նայենք, ամեն ինչ լավ է, լավ է դիտվում։ Բայց երբ բոլորը միավորում ենք, նայում ենք որպես մի ամբողջություն, արդյունքը մայրաքաղաքին վայել չէ։Friday, 28 April 2017
Զգույշ մնացեք բաոբաբից
«Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշմնացեք բաոբաբից»:

Ես ուզում էի իմ բարեկամներիննախազգուշացնել այն վտանգիմասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չենէլ կասկածում,ինչպես որ ես էլ առաջչէի կասկածում: Ս. Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»
Միտք, հոգի, մարմին։ Այս երրորդության զարգացմամբ է պայմանավորված կատարելությունը: Եթե մարդ այս երեքում անթերի լիներ, կլիներ կատարյալ։ Բայց արդյո՞ք լավ կլիներ , եթե այդպես լիներ։ Չէ՞ որ մենք չէինք ունենա զարգանալու, աճելու, առաջ գնալու հնարավորություն։
Եթե մեր աչքերը մարմնի փոխարեն տեսներ հոգին, գեղեցկությունը այլ ձևակերպում կունենար՝ պարզ, շիտակ,մաքուր,բարի…։ Աշխարհը կենտրոնացած չէր լինի հագ ու կապի վրա։ Լինում է ժամանակ, երբ ես էլ չեմ հասկանում՝ ինչպիսի տեսք ունի իմ հոգին։ Ափսոս, չունենք մի հայելի, որը մեզ մեր հոգին ցույց կտար։ Եթե մեր հոգին լիներ մեր մարմնի փոխարեն՝ տեսանելի, աշխարհում ոչ մի սուտ չէր լինի։
Բոլորը ասում են, թե մենք ունենք հոգի: Ոչ համաձայն չեմ, մենք ոչ թե հոգի ունենք, այլ մենք ինքներս ենք հոգի։Մեր բոլոր արարքները հոգունն են, մարմինը ուղղակի ենթարկվում է։ Մեր զգացողությունները մեր հոգու արտացոլանքն են։ Մարմինը ուղղակի հետևում է հրահանգների։ Մարմնի օգնությամբ, հոգու թելադրանքով ի ցույց ենք դնում մեր զգացողությունները: Մարմնի միջոցով է դա մարդկանց հասկանալի լինում։
Հոգին պետք է մաքուր լինի։ Եթե անգամ աղտոտվում է, միշտ կարելի է այն բուժել։ Եվ այն պետք է բուժել։ Իսկ հոգին բուժվում է առաջինը սիրո միջոցով, բարությամբ, նվիրվածությամբ։ Հոգուն պետք է միշտ հետևես, ինչպես հետևում ես մարմնի հիգիենային։Պետք է այն միշտ մաքուր պահել չարից, նախանձից, ժլատությունից… Պետք է այն ներողամտությամբ բուժես: Երբ ինչ-որ վատ արարք ես անում, պետք է մաքրես հոգիդ սխալդ ընդունելով,մեղքիդ համար զղջալով ։ Պետք է բարությամբ լցվես դեպի աշխարհը։ Ինչպես մեր մարմինը կարիք է զգում ուտելու, այդպես էլ մեր հոգին պետք է սնուցվի։ Պետք է սնուցվի բարությամբ, անկեղծությամբ, պարզությամբ և այլն։
Ինչպես Փոքրիկ Իշխանը ուներ մոլորակ, այնպես էլ յուրաքանչյուր մարդ ունի իր մոլորակ-հոգին։ Այն պետք է միշտ ճիշտ ժամանակին մաքրել բաոբաբներից, ինչպես Փոքրիկ իշխանն էր անում։ Բաոբաբը չարությունն է։ Այն պետք է չարությունից մաքրել։Մենք չենք էլ նկատում, թե այն ինչպես մեր հոգում տեղ գտավ։ Բայց երբ նկատում ենք, անմիջապես պետք է ազատվել դրանից, հակառակ դեպքում այն կոչնչացնի մեր ողջ մոլորակը՝ մեր հոգին:
Subscribe to:
Posts (Atom)


