Wednesday, 29 November 2017

Վանդակում երգել չի լինի

      (Փոխադրություն)
Սիամի թագավորն ունէր յոթն դուստր։ Վեց դուստրն չար էին և անտանելի։ Իսկ Մերի արքայադուստրը՝ ոչ միայն գեղեցիկ էր, այլ ուներ հիանալի բնավորություն։ Թագավորն ուներ մի սովորություն, իր ծննդյան տոնին նվեր ստանալու փոխարեն ինքն էր նվերներ բաժանում։ Իր տարեդարձին նվերներ էր տալիս իր յոթ դստրերին՝ ոսկե վանդակներով հիասքանչ երգող թութակներ։ Աղջիկներին շատ դուր եկավ նվերները, նրանք փորձում էին սովորացնել խոսել։ Սակայն մի օր երբ Մերի արքայադուստրը եկավ իր ննջասենյակ, որպեսզի կերակրի թութակին, սարսափահար ճիչ արձակեց՝ գտնելով նրան վանդակի հատակին։ Թութակը սատկել էր։ Մերի արքայադուստրը շատ էր նեղվել, նա դեռ հեկկում էր, երբ մի թռչուն պատույանից ներս եկավ և սկսեց երգել նրա համար։ Նա երգեց ոսկե ձգնիկների մասին և չքնաղ վարդերի։ Երգը շատ դուր եկավ արքայադուստրին, նա ուրախությունից սկսեց ծափահարել, թռչնակնել գլուխ տվեց։  
Վեց քույրերը նախանձում էին Մերիին, և խելք-խելքի տվեցին, և մի քնացին Մերիի սենյակ շրջանով կանգնեցին, և ասացին, թե ցավակցում են թութակի մահի համար, և որոշել են գումար հավաքեն նոր գեղեցիկ թութակ գնելու համար։
Մերի արքայադուստրը նրանց ասաց, որ պետք չէ այդպիսի նեղություն, քանի որ նա արդեն մի թռչնակ է գտել, որը երգում է շատ անուշ ձայնով, և երբ ուզում ներս ու դուրս է անում։
Քույերը բայց արաջարկեցին, որ կարելի է թռչնակին փակել ոսկե վանդակում, որ չթռնի քեզնից հեռանա։
Այդպես էլ արեց Մերի արքայադուստրը, նա թռչնակին չակեց ոսկե վանդակում։
Թչնակը զարմացել էր, և մի վարկյան կանգ առավ։
-Սա կատակ է ինչ է՞,- տագնապով ասաց թռչունը։
-Ոչ ամենևին էլ կատակ չէ, երեկ գիշեր մայրիկի կատուները եկել էին այստեղ, քո ապահովության համար եմ քեզ փակել։ Այս գիշեր միայն մնա վանդակում։ Իսկ հիմա խնդրում եմ երգիր։
Թռչնակը հանգստացավ շունչ քաշեց և սկսեց երգել։ Բայց երգի կեսից կանգ առավ։
-Չգիտեմ ինչ է կատարվում հետս, այս գիշեր երգելու տրամադրություն չունեմ։
-Դե քնիր,- ասաց Մերին, և երկուսնել քնեցին։
Լուսաբացին արքայադուստրը արթնացավ և տեսավ թռչնակին ուշաթափված ոսկե վանդակի հատակին։ Նա արագ շունչը պահած բացեց վանդակի դուռը և հանգիստ շունչ քաշեց, հասկանալով , որ նրա փոքրիկ սիրտը դեռ տրոփում է։
-Բաց թող ինձ, ես էլ այսպես չեմ կարող,- ասաց թռչնակը։

Մերին հասկանալով իր սխալը, բաց է թողնում։ Նա չէր կարողանում զսպել իր արցունքները, քանի որ միշտ դժվար է ուրիշի երջանկությունը քնից վեր դասել։

Wednesday, 15 November 2017

Երջանիկ արքայազնը

Քաղաքից վեր երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը։ Նա պատված էր թանկարժեք քարերով, աչքերին շափուղյա քարեր, սուսերին ծայրին կարմիր սուտակ։ Մի ծիծեռնակ իր երամից հետ էր ընկել վեց շաբաթով, քանի որ սիրահարվել էր։ Գիշերը հոգնած թռչում էր, որոշեց կանգ առնել քաղաքում և հանգստանել։ Երջանիկ արքայազնի արձանի ոտքերի տակ պառկեց և հենց այդ պահին մի կաթիլ ջուր թափվեց վրեն, երկրորդ կաթիլը թափվեց, երրորդը և ծիծեռնակը զարմացած ասեց։

Wednesday, 25 October 2017

Շահանդուխտ

Փոխադրություն <<Շահանդուխտ>>
Լսեք, քանի որ ձեզ պատմելու եմ մի հրաշքի մասին, որ պատահեց աստվածայյին տնoրինությամբ։ Իշխան Վարազ Տրդատը մի հիանալի աղջիկ ուներ, ում անունը Շահանդուխտ էր։ Նա ուներ յուրահատուկ գեղեցկություն։ Նրա գեղեցկությունը զարմացնում էր բոլորին։  Չքնաղ Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյանները։ Եվ նա ուղևորվեց մի խումբ օգնականներով ։ Ճանապարհը քար-քարոտ էր, և մի խոր ձոր կար։ Ճանապրհին զինյալներ են հարձակվում։

Monday, 23 October 2017

Bonnie And Clyde(Famous Couples)

Bonnie and Clyde were American criminals who traveled in  United States during the Great Depression, robbing banks and generally causing chaos. They were responsible for more than thirteen murders, and bank robberies that are too many to count.

Monday, 25 September 2017

Ալեքսանդր Դյուման ~Ասկանիո ~

Related image

Վեպը քեզ տանում է 1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն:

Wednesday, 13 September 2017

Սեր և Ատելություն

Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդմարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ:

Tuesday, 27 June 2017

Ջավախք աշխարհն իմ աչքերով




Փարվանա լճի ափին նստած՝ նայում էի հեռուն ու մտածում։ Մտածում էի, թե բնությունը խոսքերով չես կարող ամփոփել, չկան բառեր կամ հերիք չեն կամ, անգամ երբ բառերով սահմանափակվում ես, կարդում ես ու պատկերացնում, մեկ է, երբ այն տեսնում ես քո աչքերով, զգում ես․․․ Քո պատկերացրածից շատ-շաա՜տ ավելին է։ Այդպիսի հանգստություն, հանդարտություն, գեղեցկություն մի նկարում չես տեսնի Ինչ ես տեսա, զգացի այնտեղ։ Երբ մտքումդ միայն ջրի ձայնն է և քո մտքերը, որոնք առանց հրավերքի ներս են մտնում։ Երբ խաղաղություն է տիրում ամբողջ հոգումդ։ Երբ Երևանում կարդում էի Թումանյանի գրած <<Փարվանան>>, երբեք չէի պատկերացնում այն, ինչ տեսա, զգացի։ Շատ դժվարությամբ եմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ձեզ բացատրեմ, բնութագրեմ, նկարագրեմ այդ պատկերը, բայց իզուր, քանի որ ինչ այնտեղ ես տեսա, երբեք չեք հասկանա, մինչև դուք ականատես չլինեք։