Thursday, 28 January 2021

Ալիսիա Կիրակոսյան- Անվեևնագիր (թարգմանություն)


Անվերնագիր- Ալիսիա Կիրակոսյան  


Հեռու իմացությունից կա մի տեղ,

Որտեղ հանդիպում են պատճառն ու հավատքը,

Եվ հոգնածությունը, վերջաբանին սպասելով ,ամպում է։

Այնտեղ մենք կլինենք- հեռու՝ կասեցված մաքուր էությունից։

Միևնույն սեղանի շուրջ հավաքված

Գիտության և Աստծո հետ։

Կխմենք միևնույն գինին,

Կխոսենք միևնույն բաներից,

Կլինենք այնտեղ՝ հեռվում, որտեղ բոլորը գտնում են բոլորին։


Sin título- Alicia Ghiragossian 

Lejos de lo conocido hay donde se tocan la razón y la fe

Y se nubla el cansancio 

De esperar un después 

allí estaremos lejos suspendidos esencia pura

Conjugados en una misma mesa 

con la ciencia y con dios

Tomando el mismo vino 

Diciendo las mismas cosas

Allí estaremos lejos donde todo tropieza con todo.

Ալիսիա Կիրակոսյան- Անհանգստացնում են (թարգմանություն)


Անհանգստացնում են    - Ալիսիա Կիրակոսյան 

Լինում են ժամանակներ, երբ բառերը ինձ զայրացնում են,

Որ չեմ արտահայտում, քանի որ այնքան են քեզ սպասում,

Մեռնում են ․․․

Եւ հենց դու լի ես մեռած բառերով։



Molestan  - Alicia Ghiragossian 

A veces me fastidian las palabras 

Que no digo por qué te tanto esperarse mueran.

Y que tu lleno de palabras muertas</b>

Saturday, 28 November 2020

Լուիսա Էստրադա. բանաստեղծություններ

 


Թարգմանություն

A una sombra    Lucía Estrada (Medellín)

 

Sueño teñido por la locura: noticias de barcos perdiéndose en la lejanía, dolor de sal que habla a través de las bocas de las mujeres. En las manos de alguien leo su desamparo. Noticias ahora fragmentadas como antes lo estuvieron sus cuerpos.

Reaparecen, nos miran. Todas las posibilidades del horror reunidas en el espasmo de saberlos vivos en algún lugar respirando un aire de ceniza que los lleva lejos, más lejos que la muerte.

Alguien grita sus nombres, pero es a nosotros a quienes llaman. 


Դեպի ստվերը                                    Լուսիա Էստրադա 


Խելագարությունով երանգավորված երազ. հեռուներում  կորչող նավերի լուրեր, աղե ցավ, որ խոսում է կանանց բերանի միջոցով։ Ինչ-որ մեկի ձեռքերում կարդում եմ նրա անօգնականությունը։ Հիմա լուրերն են մասնատվում, ինչպես նախկինում նրանց մարմինները։

Նրանք նորից հայտնվում են, նայում են մեզ։ Սարսափի բոլոր հնարավորությունները խմբավորվել են այն իմացության կծկման մեջ, որ նրանք ինչ-որ տեղ կենդանի շնչում են մոխրե օդը, որը նրանց տանում է հեռու, ավելի հեռու քան մահը։


Ինչ-որ մեկը բղավում է նրանց անունները, սակայն մեզ է, որ կանչում են։ 


Cotidiana

 


Un gesto amargo se desprende de mi boca, rueda por la calles, desaparece.

En algún lugar, alguien cultiva espejos para borrarlo todo. Su oficio reverbera en cada sílaba de aire.


Vivir es una extraña condición de la muerte. Yo la llevo conmigo, pero no pesa en mi cuerpo su luna espectral.


En cada rostro reflejado un nombre se diluye. Ruego para que el mío permanezca indescifrable.


 

Ամենօրյա                                                 Լուսիա Էստրադա 

Մի տհաճ ժեստ դուրս է պրծնում բերանիցս, գլորվում փողոցներով, ու անհետանում։

Մի ուրիշ վայրում, ինչ-որ մեկը հայելիներ է ստեղծում, որպեսզի ջնջի ամեն բան։ Նրա արհեստը արտացոլվում  է օդի յուրաքանչյուր  վանկում։ 


Ապրելը մահվան մի տարօրինակ պայման է։ Ես այն տանում եմ ինձ հետ, սակայն  նրա ուրվականային լուսապատկերը  չի ծանրեցնում իմ մարմինը։


Յուրաքանչյուր երեսի արտացոլանքում մի անուն է նոսրանում։ Աղոթում եմ, որ իմը մնա անընթեռնելի։  

Alfabeto del tiempo

 

A Eugenio Montejo



Imposible saber la hora del polvo que se acumula y va tomando cuerpo en lo que no miramos con fijeza. Solo y amargo, como un presentimiento, tiembla un instante a contraluz mientras se extinguen los minutos, las palabras, los pasos que acercan su verdad.

Bocas abiertas al hastío, puertas cerradas para siempre. Pequeñas sílabas de un alfabeto anterior que se diluye en oscuras imágenes que no logro entender. Tiempo, ¿qué haremos con el horizonte? Muda de un silencio antiguo, extiendo mi mano para que no pasen, para poder mirarlas un poco más, para que el no saber me acerque a ellas, para hundirme en su no aspiración y desaparecer secretamente como un enigma, como una sombra, o como el pájaro muerto al que ningún aire reclama.

Ժամանակի այբուբենը                                                                      Լուսիա Էստրադա 

                                                                                                   Նվիրվում է էուխենիո Մոնտեխոյին

Անհնար է հասկանալ փուշու գոյացման ժամը, որը կուտակվում և ընդունում է մի ձև, ինչին չենք նայում գամված։ Մենակ ու դժկամ , ինչպես մի զգագցողություն , դողում է մի ակնթարթ ընդդեմ լույսի, քանի որ րոպեները, բառերը, քայլերը  իր ճշմարտությունը մոտեցնում են ոչնչացման։ 

Ձանձրույթից  բացված բերաններ, ընդմիշտ  փակված դռներ։Մի նախկին այբուբենից փոքրիկ վանկեր, որոնք նոսրանում են մուգ պատկերների մեջ, որոնք չեմ կարողանում ընկալել։ Ժամանակ, ի՞նչ ենք անելու հոիզոնի հետ։ Վաղեմի լռությունից համրացած, երկարեցնում եմ ձեռքս, որպեսզի չկարողանան անցնել, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր ավել նայել, որպեսզի չիմացությունը ինձ ավելի մոտեցնի իրենց, որ սուզվեմ նրա չձգտման մեջ ու  գաղտնի անհետանամ, ինչպես մի հանելուկ, ինչպես մի ստվեր, կամ էլ ինչպես  մի սատկած թռչուն, որը այլևս երկինքի մաս չի կազմում։ 


Գրիգոր Նարեկացի/ վերլուծություն

 Գրիգոր Նարեկացին ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում, 951 թվականին։ Նրա մասին կենսագրական տվայլները շատ չեն, սակայն հավաստի են։ Նա սովորել է վանքի  դպրոցում, որի ղեկավարն էր Անանիա Նարեկացին, ով նաև Գրիգոր Նարեկացու  հորեղբայրն էր։ Վանքու ուսումը ստանալուց հետո, նա դառնում է վանականի և ստանում վարդապետի աստիճան, զբաղվում էր մանկավարժությամբ և գրական աշխատանքներով։ Իր աշխատանքների շնորհիվ շուտով մեծ համբավ է ստանում ։ Նարեկացու ստեղծագործություններից մեզ հասել են բավականին շատ գործեր, 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի),«Մատեան ողբերգութեան»  պոեմը, թղթեր և այլ գործեր։ Համաշխարհային գրականությունում նա ավելի հայտնի է «Մատեան ողբերգութեան» պոեմով։ 

«Մատեան ողբերգութեան» պոեմում Գրիգոր Նարեկացին ներկայացրել է իր տարակույսներն ու մտածմունքները, թե արդյոք նա կարո՞ղ է հասնել Աստծուն, մինչ իր մեղքերը շատանում են։ Ասում է, թե կատարյալին հասնելու համար մարդ պետք է իրեն միշտ դատապարտի։ Պոեմը պատկանում է քնարական-հոգևոր ժանրի, սակայն ի տարբերություն այս ժանրին պատկանող մյուս աշխատությունների, «Մատեան ողբերգութեան» պոեմը չունի պատմողական սյուժե։ Այն ուղղակի Գրիգոր Նարեկացու մտային շարադրություն է, այնուամենայնիվ, ի շնորհիվ մատուցման ձևի, պոեմն ունի իր սկիզբն ու վախճանը։ Կարծես, թե պոեմը վերջացնում է հուսադրող տոնով։ Բացի «Մատեան ողբերգութեան» պոեմից, հայտնի են նաև Նարեկացու տաղերը։ Տաղերում նկատելի է բնության վառ պատկերումը, դրա լավագույն օրինակներից է՝ Տաղ Վարդավառին։

Նշմարվեցին հետզհետե

  Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,

  Լուսինն առան բույլերի մեջ

  Ու երկնքի բիլ կամարին համատարած

  Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

Նարեկացին նաև ստեղծել և հիմնադրել է հայ հոգևոր  գանձեր երգատեսակը, որն ունի իրեն հատուկ քարոզիչ բնորոշիչներ և պատմում է ընդհանրապես տոնի կամ իրադարձության մասին։ Իսկ անվանումը ծագում է նրանից, որ նարեկացու բոլոր գանձերը սկսվում էին գանձ բառով։


Հայոց Լեզու

 Քերականության առաջադրանքներ

https://docs.google.com/document/d/1dDRIyowew5io3ewBUEddSiVo5pp2ECEleInGwCjkmBw/edit?usp=sharing

Thursday, 30 July 2020

Սովորող-սովորեցնող նախագիծ

Իսպաներենի ակումբ
europeanvacations
  • Ծանոթացում կանոնավոր բայերի խոնարհման հետ 
  • Անձնական դերանուններ 
  • Պարզ նախադասությունների կազմում 
  • Ճանաչում ֆլամենկոյի արմատները, պատմությունը պարային, երաժշտական ոճը և ընդհանուր գաղափարը.

Friday, 5 June 2020

Խուլիո Կորտասար- Հետոն


Julio Cortázar - A Master Of Words - Today's Inspiration - Silviu ToluԵվ ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ չես լինի. 
Դու չես լինի փողոցում, 
Գիշերը լուսամփոփի 
հանած  շշնջոցում,
Չես էլ լինի մենյու ընտրելու ժեստի մեջ,
Ոչ էլ կլինես ժպիտի մեջ, որը
 թեթևացնում է մետրոյում լցված մարդկանց,
Չես լինի վերցված գրքերում
Ոչ էլ «մինչ վաղը» ասածի մեջ։

Դու չես լինի իմ երազներում՝ 
Բառերիս սկզբնական նպատակակետում,
Դու չես լինի հեռախոսի համարում
Կամ մի զույգ ձեռնոցների գույնի,
Կամ մի վերնաշապիկի։
Ես կզայրանամ, սիրելիս,
Առանց դա քեզ հետ կապելու,
Ու կգնեմ կոնֆետներ, բայց ոչ քեզ համար.

Ես կկանգնեմ անկյունում, ուր
Դու չես գա։ 

Եվ ես կասեմ այն խոսքերը, որոնք ասվում են
Եվ ես կուտեմ այն բաները, որոնք ուտվում են
Ես կերազեմ այն երազանքլները, որոնց երազում են
Ու ես լավ գիտեմ, որ դու չես լինի այնտեղ,
Ոչ էլ այստեղ՝ ներսում,  այն բանտում,
Որտեղ ես դեռ քեզ  պահում եմ 
Ոչ էլ այնտեղ՝ դրսում, գետի մեջ փողոցների և կամուրջների։
Դու չես լինի, չես լինի  անգամ որպես հիշողւթյուն,
Եվ երբ մտածեմ քո մասին, կմտածեմ այնպիսի մի միտք,
որը մռայլորեն կփորձի հիշել քեզ։ 



Իսպաներեն ձայնագրությունը՝





ehmfmrhm · julio cortazar/el futuro