Saturday, 13 February 2016

Լոբաչևսկի Նիկոլայ Իվանովիչ


1792 թ., Նիժնի Նովգորոդ
1856 թ., Կազան













Ռուս մաթեմատիկոս Լոբաչևսկին ստեղծել է նոր` էվկլիդեսյանից տարբեր երկրաչափություն՝ Լոբաչևսկու երկրաչափությունը, որն արմատապես փոխեց տարածության բնույթի մասին մինչ այդ իշխող պատկերացումները և մեծապես խթանեց մաթեմատիկական մտածողության զարգացումը:
 
Նիկոլայ Լոբաչևսկին 1807–11 թթ-ին ուսանել և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտեղ և 1816 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1820–22 թթ-ին նա եղել է այդ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1827–46 թթ-ին՝ ռեկտոր:
1830 թ-ին Լոբաչևսկին հրատարակել է իր ստեղծած նոր երկրաչափության հիմունքները, որոնք թեև սկզբում չընդուվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան XIX դարի մաթեմատիկական մտածողության վրա:
Լոբաչևսկին աշխատանքներ ունի հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստաղագիտության վերաբերյալ: