Wednesday, 24 January 2018

Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

No comments:

Post a Comment