Friday 18 January 2019
Արգենտինական գրականություն-քնարկում
Հունվարի 17-ին տեղի ունեցավ հերթական գրական քնարկումներից մեկը։ Այս անգամ քնարկում էինք Արգենտինական գրականություն։ Քնարկմանը կրթահամալիրի սովորողներից բացի միացան Ջացախքից ժամանած հյուրերը։ Ընկեր Նարինեի և Ընկեր Հասմիկի օգնությամբ շատ ակտիվ և յուրովի քնարկում ստացվեց։ Այս անգամ ավանդական տաք թեյի փոխարեն, տաք շոկոլադ խմեցինք, գտնելով որ այն ավելի ճիշտ որոշում է, քանի որ Արգենտինայիում այն ավելի ընդունված է քան թեյը։ Եվ միասին քնարկեցինք արգենտինական երկու հիանալի պատմվածք։ Լուգոնեսի «Մահացած մարդը» և Կորտասարի «Փոքրիկ դրախտ»։ Երկուսն էլ բոլորիս շատ էին հետաքրքրել, և քնարկման սահմանները բացում էին մի այլ կերպ։ Իսկ հաջորդ չորեքշաբթի, քնարկելու ենք Ավետիք Իսահակյանի պատմվածքներից միքանիսը։
Subscribe to:
Posts (Atom)