Friday, 24 March 2017

Արվեստ


I don’t say everything, but I paint everything
Այս հանրահայտ խոսքերը Պիկասոյինն են։ Բոլոր արվեստագետներն էլ արվեստ ստեղծելիս ունեն իրենց նպատակը: Բոլորն էլ դրա մասին արտահայտվում են, բայց բոլորն էլ տարբեր ձևակերպումներով, քանի որ նրանք արվեստը նույն ձևով չեն ընկալում և նույն կերպ չեն ստեղծում: Բայց մի բան կա, որ բոլորին միացնում է իրար։ Դա այն է, որ բոլորն էլ արվեստ են ստեղծում:
Իսկ ինձ համար արվեստն այն է, երբ մարդիկ  առանց  բառերի են արտահայտում իրենց մտածածը կամ զգացածը։ Ինձ համար  արվեստի գործը արվեստագետի հաղորդագրություն  է, որը ինձ զգացողություն, ասելիք է փոխանցում։ Արվեստը այնտեղ է, որտեղ խոսքեր չկան։ Եվ սա միայն չի վերաբերում նկարչությանը։ Ես խոսում եմ արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ կինո, երաժշտություն, պար և այլն։ Ռեժիսորի գործը, բացի ֆիլմը նկարելուց, մարդկանց իր մտահղացումը  փոխանցելն է, փորձ՝ նոր ձևի մեջ նրանց նոր բան ասելու։ Երաժշտությունը երբ լսում ես, դու չես լսում, քանի որ այն ուղղակի գեղեցիկ է հնչում: Դու լսում ես, որովհետև այն քեզ մի բան է հիշեցնում կան նոր զգացողություն է  առաջացնում, որ երբեք չէիր զգացել։ Իսկ երբ պարում ես, խաղաղվում ես և քեզ շատ ավելի թեթև ես զգում։ Եվ երբ հանդիսատեսը տեսնում է քո պարը, նա նույնպես զգում  է քո հոգու թեթևությունը, և դու դա նրան ես փոխանցում։ Ինձ թվում է՝ Արվեստը հոգու հայելի է։ Այն մեզնից դուրս է հանում այն,  ինչը մենք չենք կարող խոսքերով արտահայտել։

Friday, 17 March 2017

Մի մոռացիր քո յուրօրինակության մասին

Image result for flower tumblr pics ramashka


Բոլոր մարդիկ ունեն իրենց աշխարհայացքը, իրենց միտքը, իրենց սիրտը, իրենց մարմինը և հոգին։ Ամեն մարդ  տարբերվում է մյուսից ըստ այս ամենի։ Մենք դրանով տարբերվում ենք կենդանուց, տարբերվում ենք առարկաներից: Հենց դրանցով էլ մենք յուրահատուկ ենք  բոլորս։ Բայց ոչ բոլորս ենք հասկանում մեր յուրահատկության կարևորությունը։ Շատերս փորձում ենք նմանակել ինչ-որ հաջողակ մարդու, ուզում ենք դառնալ ինչ-որ մեկը, որը  մենք չենք՝ մոռանալով մեր ինքնության կարևորությունը։ Մենք այս աշխարհում ունեցել ենք այնքան հայտնի մարդիկ, և դա շատ ուրախալի փաստ է: Բայց վատն այն է, որ մենք փորձում ենք նրանց նմանվել և դառնալ նրանց նման գեղեցիկ, հարուստ, բարի, հաջողակ: Մոռանում ենք, որ մենք էլ ունենք հենց այդ նույն հատկությունները, ուղղակի այլ կերպ արտահայտված։ Յուրահատուկ ենք բոլորս այս կյանքում, յուրահատուկ են կենդանիներն ու  առարկաները։ Ոչ մի կրկնակ մեզնից չկա, մենք միակն ենք։ Եվ մեր ինքնատիպությունը պահելու համար մենք պետք է մեր յուրօրինակ լինելը ցույց տանք աշխարհին, և կոչ անենք, որ մյուսներն էլ նույնը անեն, այլ ոչ թե ստիպենք նրանց, որ դառնան մեզ նման։ 
Մի մոռացիր քո յուրօրինակության մասին։

Thursday, 26 January 2017

Ոսումնական ճամբարի ամփոփում


Ճամբարի ղեկավար՝ Գոհար Եղոյան
Երրորդ շաբաթ
Առաջին օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-11:00` մարզական ժամ
11:00-14:00` ճանապարհորդություն դեպի սահադաշտ

Երկրորդ օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 `մարզական խաղեր
12:35-13:00` ընդմիջում

13:00-14:00՝ երգատուն


Երրորդ օր
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ պարատուն/երգատուն

Չորրորդ օր
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-11:00` երգատուն
11:30-12:30` մարզական
12:30-13:00`ընդմիջում
13:00-14:00`պարատուն

Հինգերորդ օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-11:00 ` Ծաղրածու և Ծաղրաձու երգի փորձ
11:00-12:00 ` պարատուն
12:00-12:35` մարզական խաղեր
12:35-13:00` ընդմիջում
13:00՝ համերգային ելույթ

Երկրորդ շաբաթ

Առաջին օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում
11:00-12:30`մարզական խաղեր
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ պարատուն

Երկրորդ օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
09:30-10:0
0` երգատուն
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ գիտագործնական հավաք Նոր դպրոցում


Երրորդ օր
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-10:30 `  Ծաղրածու և Ծաղրաձու երգի փորձ
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ երգատուն

Չորորդ օր 9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-10:30 ` երգատուն 10:30-12:30` պարատուն 12:30-13:00՝ ընդմիջում 13:00-14:00` պարատուն` Սովորող-Սովորեցնող նախագիծ (ուսուցչուհիներին)

9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում
11:00-12:00՝ մարզական խաղեր
12:00-12:35 ՝երգատուն
12:35-13:00` ընդմիջում
13:00՝ համերգային ելույթ

Առաջին շաբաթ
Առաջին օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք  Բիջո պարը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ պարատուն

Երկրորդ օր 
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք  Բիջո պարը)
12:35-13:00` ընդմիջում

13:00-14:00՝ ընտրություն/մարզականխաղեր, կավագործություն 


Երրորդ օր
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք  Բիջո պարը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ ուրախ խոհանոց 

Չորրորդ օր
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-15:00` Ճամփորդություն Չարենցի կամար, զբոսանք ձմեռային անտառում

Հինգերորդ օր 
9:00-9:30ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք  Բիջո պարը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ երգատուն 

Wednesday, 7 December 2016

Վախ

Բոլորս այս կյանքում ունենք մեր վախերը։ Չեմ կարծում այդպիսի մարդ կա, որ վախ ընդհանրապես չունի։ Վախերը կարող են տարբեր լինել։ Կարող է վախ լինել սարդերից, մթությունից, ինչ-որ մեկին կորցնելուց կամ անտեսված լինելուց և այլն։ Եվ բոլորիս վախերն էլ տարբեր են, քանի որ մենք էլ ենք տարբերվում  իրարից։ Իմ վախերը տարբեր են։ Ես չեմ վախենում սարդերից, կամ մթությունից, կամ մահից, կամ ուրվականներից։ Ես երբ պատկերացնում եմ տիեզերքը և իր անսահմանափակությունը, ինձ մոտ վախ է առաջանում։ Չգիտեմ դա մենակությունից է, թե ուղղակի տիեզերքի հսկայական չափերից։ Երբ պատկերացնում եմ մոլորակներ, որոնք Երկրից հազար անգամ մեծ են, և աստղեր, որոնք Արևից են հազար անգամ մեծ, ինձ զգում եմ ինչպես մրջյունը, որը համեմատվում է մեր մոլորակի հետ։ Եվ ինձ մի հարց է տանջում։ Արդյո՞ք մենք միակ շնչավոր էակներն ենք ամբողջ տիեզերքում։ Թե մեզնից բացի ուրիշ մարդիկ կան, որոնց հենց նույն հարցն է տանջում։ 
Սիրում եմ տիեզերքը անչափ, բայց նաև վախենում եմ նրանից։ 

Monday, 21 November 2016

Առաջարկում եմ կարդալ (Spellbound)

(Spellbound)

Christopher Pike


Image result for (Spellbound) christopher pike
Վերջացրել եմ Քրիսթոֆեր Փայքի «Spellbound» գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, բայց ցավոք այդ հեղինակի վերջին գիրքն էր, որ կար մեր գրադարանում։ Գիրքը սկսվում է մի տասնյոթ տարեկան աղջկա մահվան տեղեկությամբ: Բոլորը վստահ էին, որ միայն արջը կարող էր այդպես վարվել աղջկա հետ։ Բայց այդ մասին հոդված գրողը այդքան էլ վստահ չէր։ Մի աղջիկ, ում անունը Սիդնի է, նրա եղբայրը՝ Ալեքսը, և նրանց ընկերները հայտնվում են նույն վայրում, որտեղ այն աղջիկն էր մահացել։ Նրանց ընկերներն էին՝ Բալան, Ջոնին և Ռեյը։ Բալան կապ ուներ իր անցյալով Ջոնի հետ և Նրա մասին մի մեծ գաղտնիք գիտեր։ Բայց այն ես հիմա չեմ բացահայտի։ Գիրքը շատ-շա՜տ հետաքրքիր էր։ Քրիսթոֆեր Փայքի յուրաքանչյուր գրքի կարդալուց հետո մի բան եմ բացահայտում նրա մասին։ Քրիսթոֆեր Փայքը, բացի իր գրելաձևից, հետաքրքրություններից, նաև ասում է մի բան, որ երբեք չէիր մտածել դրա մասին։ Բոլորին առաջարկում եմ կարդալ այս գիրքը: Այն կարող եք ձեռք բելել մեր գրադարանից։

Sunday, 20 November 2016

Առաջարկում եմ կարդալ (Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը)

 (Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը)

Ջ․ Ք․ Ռոուլինգ

Image result for հարրի փոթեր փիլիսոփայական քարը
Համոզված եմ, որ այս գիրքը ընդհանրապես կարիք չունի վերլուծության և բացատրության։ Բոլորին այն ծանոթ է, այն աշխարհի ամենակարդացված գրքերից է, և բոլորն էլ կցանկանային այս գիրքը կարդալ։ Բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ֆիլմից հետո անհետաքրքիր կլինի գիրքը կարդալը։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ. գրքի մեջ այնքան բան կա, որ ֆիլմում չկա։ Գիրքը շաա՜տ հետաքրքիր էր։ Անպայման պետք է կարդալ այն։ Մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կա երկու տարբերակ այս գրքից։ Մեկը 2016-ի թարգմանություն է, իսկ մյուսը կարծեմ   2002-ի թարգմանություն է։ Երկուսն էլ կարդացել եմ, բայց կառաջարկեմ նոր տարբերակ։ Գտնում եմ, որ նորի թարգմանությունը ավելի լավն է։Չնայած, երբ կարդում ես գրքի անգլերեն տարբերակը, այն արդեն շատ տարբեր է։  Գիրքը նաև նրանով է լավ, որ այն կարդալուց հետո կարող ես ֆիլմը նայել և համեմատել քո երևակայության մեջ ստեղծվածի հետ։ Մոռացա տեղեկացնել, որ 2 հատորը դեկտեմբերին արդեն հասանելի կլինի։ Հաճելի ընթերցում։

Thursday, 10 November 2016

Ֆիբոնաչիի թվեր

Սահմանում

Image result for ՖիբոնաչիիԲերենք մի քանի անդամներ այդ հաջորդականությունից
  • 0, 1, 1,2 , 3 ,5 , 8 , 13 , 21 , 34 , 55 , 89 …

Պատմությունը

Այս թվերը ներկայացրեց 1202 թվականին Լեոնարդո Ֆիբոնաչչին, ով հայտնի է նաև որպես «Լեոնարդո Պիզացի»։ Սակայն հենց 19-րդ դարի մաթեմատիկոս Լուկասի «Ֆիբոնաչչիի թվերը» դարձավ համընդհանուր օգտագործելի։ Այնուամենայնիվ այդ թվերը հիշատակվել են ավելի վաղ՝ 1135 թվականին Գոպալան և Խեմաչանդրան `1150 թվականին։