I don’t say everything, but I paint everything
Այս հանրահայտ խոսքերը Պիկասոյինն են։ Բոլոր արվեստագետներն էլ արվեստ ստեղծելիս ունեն իրենց նպատակը: Բոլորն էլ դրա մասին արտահայտվում են, բայց բոլորն էլ տարբեր ձևակերպումներով, քանի որ նրանք արվեստը նույն ձևով չեն ընկալում և նույն կերպ չեն ստեղծում: Բայց մի բան կա, որ բոլորին միացնում է իրար։ Դա այն է, որ բոլորն էլ արվեստ են ստեղծում:
Իսկ ինձ համար արվեստն այն է, երբ մարդիկ առանց բառերի են արտահայտում իրենց մտածածը կամ զգացածը։ Ինձ համար արվեստի գործը արվեստագետի հաղորդագրություն է, որը ինձ զգացողություն, ասելիք է փոխանցում։ Արվեստը այնտեղ է, որտեղ խոսքեր չկան։ Եվ սա միայն չի վերաբերում նկարչությանը։ Ես խոսում եմ արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ կինո, երաժշտություն, պար և այլն։ Ռեժիսորի գործը, բացի ֆիլմը նկարելուց, մարդկանց իր մտահղացումը փոխանցելն է, փորձ՝ նոր ձևի մեջ նրանց նոր բան ասելու։ Երաժշտությունը երբ լսում ես, դու չես լսում, քանի որ այն ուղղակի գեղեցիկ է հնչում: Դու լսում ես, որովհետև այն քեզ մի բան է հիշեցնում կան նոր զգացողություն է առաջացնում, որ երբեք չէիր զգացել։ Իսկ երբ պարում ես, խաղաղվում ես և քեզ շատ ավելի թեթև ես զգում։ Եվ երբ հանդիսատեսը տեսնում է քո պարը, նա նույնպես զգում է քո հոգու թեթևությունը, և դու դա նրան ես փոխանցում։ Ինձ թվում է՝ Արվեստը հոգու հայելի է։ Այն մեզնից դուրս է հանում այն, ինչը մենք չենք կարող խոսքերով արտահայտել։
No comments:
Post a Comment