Կենսագրություն
Լեոնարդո ("Նարդո") Ալիշանը ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին Թեհրանում
(Իրան
), Միքայել Ալիշանի և Անետ Նազլումյանի ընտանիքում։ Նա հայ գրող Ղևոնդ Ալիշանի
սերունդներից է։ Դեռևս վաղ տարիքից հետաքրքրվել է գրականությամբ։ 1973 թվականին Իրանի ազգային համալսարանում
ստանում է բակալավրի աստիճան անգլերեն լեզվի և գրականության բնագավառում, որից հետո մեկնում է ԱՄՆ՝ այնտեղ բնակություն հաստատելու։ Այնուհետև 1978 թվականին Օսթինի Տեխասի համալսարանում
ստանում է դոկտորի աստիճան համեմատական գրականության բնագավառում։ Նույն թվականին նա մեկնում է Յուտա և ընդունվում է Յուտայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետը։ Նրա հրատարակած ստեղծագործությունների թվում կան երեք բանաստեղծական հավաքածուներ, կարճ պատմվածքների գիրք և բազմաթիվ գիտական հոդվածներ։ Նրա պոեմներն ու պատմվածքները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, ինչպես նաև արժանացել բազմաթիվ գրական մրցանակների: Ալիշանը մահացել է տան հրդեհից` 2005 թ-ին 53 տարեկան հասակումՆրա պոեմներն ու պատմվածքները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, ինչպես նաև արժանացել բազմաթիվ գրական մրցանակների: Ալիշանը մահացել է տան հրդեհից` 2005 թ-ին 53 տարեկան հասակում։
No comments:
Post a Comment