Saturday 28 November 2020

Գրիգոր Նարեկացի/ վերլուծություն

 Գրիգոր Նարեկացին ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում, 951 թվականին։ Նրա մասին կենսագրական տվայլները շատ չեն, սակայն հավաստի են։ Նա սովորել է վանքի  դպրոցում, որի ղեկավարն էր Անանիա Նարեկացին, ով նաև Գրիգոր Նարեկացու  հորեղբայրն էր։ Վանքու ուսումը ստանալուց հետո, նա դառնում է վանականի և ստանում վարդապետի աստիճան, զբաղվում էր մանկավարժությամբ և գրական աշխատանքներով։ Իր աշխատանքների շնորհիվ շուտով մեծ համբավ է ստանում ։ Նարեկացու ստեղծագործություններից մեզ հասել են բավականին շատ գործեր, 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի),«Մատեան ողբերգութեան»  պոեմը, թղթեր և այլ գործեր։ Համաշխարհային գրականությունում նա ավելի հայտնի է «Մատեան ողբերգութեան» պոեմով։ 

«Մատեան ողբերգութեան» պոեմում Գրիգոր Նարեկացին ներկայացրել է իր տարակույսներն ու մտածմունքները, թե արդյոք նա կարո՞ղ է հասնել Աստծուն, մինչ իր մեղքերը շատանում են։ Ասում է, թե կատարյալին հասնելու համար մարդ պետք է իրեն միշտ դատապարտի։ Պոեմը պատկանում է քնարական-հոգևոր ժանրի, սակայն ի տարբերություն այս ժանրին պատկանող մյուս աշխատությունների, «Մատեան ողբերգութեան» պոեմը չունի պատմողական սյուժե։ Այն ուղղակի Գրիգոր Նարեկացու մտային շարադրություն է, այնուամենայնիվ, ի շնորհիվ մատուցման ձևի, պոեմն ունի իր սկիզբն ու վախճանը։ Կարծես, թե պոեմը վերջացնում է հուսադրող տոնով։ Բացի «Մատեան ողբերգութեան» պոեմից, հայտնի են նաև Նարեկացու տաղերը։ Տաղերում նկատելի է բնության վառ պատկերումը, դրա լավագույն օրինակներից է՝ Տաղ Վարդավառին։

Նշմարվեցին հետզհետե

  Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,

  Լուսինն առան բույլերի մեջ

  Ու երկնքի բիլ կամարին համատարած

  Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

Նարեկացին նաև ստեղծել և հիմնադրել է հայ հոգևոր  գանձեր երգատեսակը, որն ունի իրեն հատուկ քարոզիչ բնորոշիչներ և պատմում է ընդհանրապես տոնի կամ իրադարձության մասին։ Իսկ անվանումը ծագում է նրանից, որ նարեկացու բոլոր գանձերը սկսվում էին գանձ բառով։


No comments:

Post a Comment