Առաջարկում եմ կարդալ

Վարդուհի Առաքելյան 


Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի




Ախ, այս գիրքը  հազար անգամ կկարդամ ու չեմ հոգնի։ Այսպիսի գիրք, որ ինձ պարգևի այսպիսի ուժեղ զգացմունքներ, դեռ չէի կարդացել։ Հուզմունքներով և տպավորություններով լի է այն։ Ասեմ որ, գիրքը սկսելուց մեծ սպասումներ չունեի։ Ընդամենը ուզում է հայտնաբերեի և բացահայտեի մի նոր գրողի։ Եվ քանի որ չէի ճանաչում գրողին, այդքան ոգևորված չէի։ Բայց երբ սկսեցի, միանգամից մտա գրքի մեջ։ Միանգամից ձուլվեցի պատմությանը։
Գիրքը պետք է շատ ուշադիր կարդալ, որպեսզի չմոլորվել ժամանակի մեջ։ Այո, պատմությունը երեք ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Գիրքը ավելի լավ հասկանալու իրավիճակը և ճշմարտությունը փնտրելու համար մեզ ուղևորում է հին ժամանակներ։
Ցավոք, գիրքը նաև ուներ տպագրական սխալներ, և միքիչ դժվար էր հասկանալ, թե որ խոսքը․ որ հերոսին է պատկանում։ Նաև քանի որ պատմությունը ժամանակի տարբեր հարթակներում է, ինձ շատ ավելի դուր կգար, եթե կենցաղը, միջավայրը այդ ժամանակի ավելի լավ նկարագրվեր։ Սակայն հանգիստ կարող եմ ասել, որ դրանց կարիքը այդքան էլ չկա, քանի որ գրքի պատմությունը այնքան հզոր էր, որ բոլոր ամեն մի չնչին դետալ անգամ տպավորված է ուղեղումս։
Արկածային պտույտներով հետաքրքիր իրադարձություններով և տարիների ընթացքին ճշմարտությունը ջրի երես բերելով՝ այս վեպը շատ գեղեցիկ պատմություն է իրենից ներկայացնում։ Լի ոգևորությամբ ու զղջումներով: Շատ գեղեցիկ ներկայացվում է, ցավի ու ողբի հետևանքները կյանքում։ Թե ինչպես է դրանց ազդեցությունը անդրադառնում ուրիշների կյանքի վրա, և  ինչպես ուրիշները կիսելով այդ ցավը օգնում են հաղթահարել այն ու անցնել առաջ։ Խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, մանավանդ, եթե նոր ոճի փնտրտուքների մեջ եք։


Զոյա Փիրզադն իրանահայ գրող է, ում հաջողվել է իր գրականությունը դուրս բերել Իրանից  և  ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին։ Գրում է պարսկերեն լեզվով,  միայն մի գիրքն է թարգմանվել հայերեն՝ <<Ինչպես բոլոր երեկոները>>։


Վերլուծություն 
Ասեմ, Փիրզադը իր գրելաոճն ունի։ Իրանահայ արձակագրի պատմվածքների ժողովածում ՝<<Ինչպես բոլոր երեկոները>>, ամենափոքր, ամենաչնչին արարքները, ամենապարզ հարաբերությունները և զգացմունքների մասին է։ Պատմվածքները շատ պարզ են, շատ սովորական, բայց այնքան գեղեցիկ է շարադված, որ տեսարանները վերածվել են անգամ հիշողությունների։ Իմ հիշողությունների, կարծես  նախորդ կյանքումս Փիրզադի պատմվածքների հերոսն եմ եղել։ Թեև պատմվածքները շատ պարզ էին, մի հինգ անգամ նորից նույնը կարդում էի։ Չէի կարողանում հավատալ, որ գրականությունը այսքան հստակ  կարող է լինել, այսքան ուղիղ ու շիտակ։ Ինձ գրողի ոճն անծանոթ էր։ Եվ նորեն կարդալուս իմաստը այն էր, որպեսզի գտնեի մի գաղտնիք, մի խորհրդավոր իմսատը, որը խճանկարի պես թաքնված էր գրքի էջերում։ Սակայն այդպես էլ չգտա։ Պատմվածքներում շատ էր առանձնանում մի դեր, ում շունչը ամեն տեղ կար։ Մայրը․ ով ընտանիքի համար անհանգստանում էր և մտածում էր ամեն ինչի մասին։ Որտեղից ժամանակ գտնել, ինչ պատրաստել, երբ սա անել, երբ դա։ Ու այդպես շարունակ։Սովորական մայր, սովորական ընտանիք, սովորական ամուսին ու երեխաներ․․ Սովորական կյանք։ Լի ուրախությամբ ու տխրությամբ, խնդով ու լացով։ Հենց այսպես՝ պարզ ու գեղեցիկ։


Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորություն ունեմ, միշտ նոր գիրք կարդալուց, փորձում եմ գտնել, հայթայթել ամեն ինչ հեղինակի և գրքի մասին։ Սիրում եմ ավելի լայն նայել գրքին և ամեն ինչ նկատել, այդպիսով դա անելը շատ հեշտ է ստացվում, երբ դու գիտես լրացուցիչ միքանի տեղեկություն հեղինակի մասին։ Այսպես, փնտրում էի համացանցում և մի քանի ֆիլմեր գտա Էռնեստ Հեմինգուեյի մասին, և նրա գրքերի և հենց նրա կյանքի մասին։ Եվ քանի որ ես ինձ համարում եմ կինոների մեծ երկրպագու, չէի կարող բաց թողնել այս առիթը։ Մանավանդ որ ֆիլմերը հին էին, որը շատ ավելի է հետաքրքրացնում ֆիլմը ինձ համար։ Այսպիսով՝ նայեցի մի քանի ֆիլմ, միքանիսը նոր և միքանիսը հին։ Սակայն չնայեցի այն ֆիլմը, որը կարդալու էի։ Մինչ գիրքը կարդալը, արդեն գիտեյի, որի ինձ դուր է գալու վեպը։ Եվ այդպես էլ եղավ։ Հեմինգուեյի գիրը շատ տարբերվող էր, հստակ և պարզ, բայց միևնույն ժամանակ սահուն և գեղեցիկ։<<Եվ ծագում է արևը (Ֆիեստա)>> գիրքը տեղի է ունենում Փարիզում, իսկ հետո ճանապարհվում է դեպի Իսպանիա։ Գրքի հատվածները , անգամ բնության նկարագրությունները տպավորվել են մեջս։ Ֆրանսիայի հանդարտությանը վանում էր Իսպանիայի խենթությունը։ Հեղինակը՝ Հեմինուեյը վեպը պատմում է Ջեյք Բարնսի օգնությամբ։ Սակայն այդ իր վատությունն ունէր։ Ջեյք Բարնսը միայն մի մարդու հոգսեր ու զգացմունքներ էր պարունակում իր մեջ, նա փորձում էր ուրիշի մտքերն էլ փոխանցեր մեզ նրանց դեմքի արտահայտությամբ, սակայն չեմ կարծում դա այդքան ճշգրիտ էր ստացվում։ Շատ էի ցանկանում իմանալ մի ուրիշ հերոսի կարծիք, բայց սահմանափակված էի միայն մեկով։ Գրքի վերնագիրը << Եվ ծագում է արևը>>  հույսերի և հուսահատության  մասին է։ Համացանցում կարդալիս հասկացա, թե վեպի վերնագիրը և վերջաբանի խորին իմաստը։ Ուրեմն այսպես, Էռնեստ Հեմինգուեյը այն սերնդին է պատկանում, ովքեր ամերիկայում և Եվրոպայում անցկացրեցին իրենց երիտասարդությունը Համաշխարհային Առաջին պատերազմում։ Այդ սերունդը կոչվում է <<Կորած սերունդ>>։  Իսկ գրքի վերջին տողերը այսպես են․
 Ախ, Ջեյք, ― ասաց Բրեթը։ ― Ինչքան լավ կլիներ կյանքը մեզ համար իրար հետ։
Առջևում խակի գույնի համազգեստով մի ձիավոր ոստիկան կարգավորում էր փողոցի երթևեկությունը։ Նա բարձրացրեց փայտիկը։ Մեքենան կտրուկ արգելակեց, և Բրեթը սեղմվեց ինձ։
― Այո, ― ասացի ես։ ― Այդ միտքն էլ արդեն համարենք, որ քիչ չէ, այո՞։

Հեմինգուեյը ուզեցել էր ասել, որ մենք բոլորս ունենք հույսեր և երազներ, բայց չենք կարող երբեք բավարարվել, այդպիսով ավելի լավ է միայն երազել մտքում և փայփայել հույսերը մեր ներքին աշխարհում։


Բոլորին կառաջարկեմ այն կարդալ, գիրքը շատ գեղեցիկ է գրված և քեզ իր հետ կտանիի դեպի Իսպանիա։ Գիրքը կարողեք վերցնել Գրադարանից   կամ այս կարդալ այս հղումով

Շերոն Դրեյփերի Աղմկոտ լռությունը

<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։ Գիրքը պատմում է իր հոգսերի  և իր հաղթանակների մասին, դպրոցում ծաղրանքների և տան ջերմության մասին։ Վերնագիրը՝ Աղմկոտ լռություն ինձ թվում է Մելոդիի աշխարհի և մտքի հետ էր կապված։ Նա չէր կարողանում հաղորդակցվել, բայց մտքում շատ բաներ կային։
Այդպիսով՝ աղմկոտ էր նրա միտքը, սակայն լռություն էր տիրում իր շրջապատում։ Գրքում կան հիանալի մտքեր և այնպիսի տեսարաններ, որ քո վրա շատ մեծ ազդեցություն են թողնում։ Մելոդիի հաղորդակցվելու ջանքերը և իր մտքերը շատ հզոր էին։ Նա փորձում էր ամեն կերպ պայքարել։ Մտքում  ասես մի հասուն կին լիներ, երբ կարդում էի ու կարդում հանկարծ մոռանում էի, որ դրանք 11 տարեկան աղջնակի են պատկանում։ Անակնկալի էի գալիս։ Գիրքը շատ լավ օրինակ էր, որ մենք չպետք է մարդուն դատենք, շատ դեպքերում լինենք ներողամիտ և համբերատար։ Գիրքը կարող եք գրադարանից վերցնել, կամ կարդալ անգլերեն տարբերակը այս հղումից։

Դեն Բրաուն <Դավինչիի ծածկագիրը>


Վերլուծություն

Image result for da vinci codeՊատմությունը սկսում է Լուվրում՝ մի մարդու սպանությամբ։ Այն մարդը, ով սպանվում է, փորձում է ինչ որ ծածկագրով շատ մեծ գաղտնիք  փոխանցել։ Ամբողջ գրքում շարունակվում է այդ ծածկագրերի բացահայտումը, որոնք իրենց մեջ թաքցնում էին մի նոր ծածկագրեր և միաժամանակ մրցակցություն էր կատարվում շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նույնպես ուզում էին իմանալ կամ ջրի երես առնել գաղտնիքը։ Գլուխգործոց գիրք էր, ամեն գլխի վերջում մի գաղտնիք/գլուխգործոց էր բացահայտվում, որը քեզ ստիպում էր կարդալ հաջորդը ու հաջորդը․․․ Գրքի սկզբում ասվում է, որ ամբողջ ինֆորմացիան կապված արվեստի, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերը ճշտգրիտ են։ Գրքի ամենահավես պահն այն էր, որ լինում էր ծածկագրեր, որոնց իմաստը մինչև գրքում կարդալը արդեն դու հասկանում էիր։  Ռոբերտ Լանգդոնը սիմվոլիստ էր և խառնվում է այս սպանությանը օգնելով Սոֆիա Նեվյու՝ սպանվածի թոռանը։ Նրանք երկուսով բացահայտում են գաղտնիքը, բայց ուրիշ գաղտնիք: Այն շատ հեշտությամբ դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Հաճելի ընթերցում․․.

Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>

 (Վերլուծություն)
Image result for Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն դառնալու է իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Այնքան լավ էին նկարագրությունները, որ ինձ թվում էր, թե ֆիլմ եմ դիտում։ Ամեն բան, ամեն ինչ մտքումս պատկերացնում էի, ամեն մի դետալ, ամեն դիմախաղ։ Գիրքը կարդալուց ամենաառաջին լավագույն տպավորությունը ստացա պատերազմի ժամանակվա մասին էր, սարսափելի նկարագրությունները մինչև հիմա գլխումս են։ Չեմ պատմի գրքի մասին, կպատմեմ միայն իմ տպավորությունները։ Չէի ուզում վերջանար այս հրաշք գիրքը, որը ինձ ծիծաղեցրեց և ստիպեց լաց լինել։ Հաստատ կարող եմ ասել, որ գիրքը կարող եմ կարդալ նորից ու նորից։ Գրքում մտքերը անվերջ էին, կարող եմ անընդհատ մեջբերումներ անել։
 – Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքը 
– Մենք բոլորս էլ այդպես ենք…,-բոլորս էլ միայն պատրանքներով ու պարտքերով ենք ապրում ․․,-անցյալի պատրանքներով ու ապագայի պարտքերով ։
► Ով միայնակ է, նա երբեք չի լքվի:
► – Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը։
Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում։
Ու այսպես շարունակ․․․

Գրքի վերջերում արդեն հոգուդ խորքում գիտես ինչով է վերջանալու, բայց քեզ խաբում ու մի չնչին հույսով շարունակում ես կարդալ։ Գիրքը վերջանում է, ու կարծես գրքի հերոսների կյանքերը իր հետ տանում է։ Գիրքը մի հրաշալի թաքստոց/տուն էր։ Գեղեցիկ տեսարաններ կային, անգամ եթե ընդհարապես անձրևի սիրահար չէս, գիրքը քեզ ստիպում է այն սիրել։ Այն լրիվ գեղացկացրեց միտքս ու հոգիս։ Ուզում էի թեքել էջը, բայց չէի ուզում գիրքը ավարտել։ Հավատացնում եմ, որ այն կդառնա ձեր ամենասիրելի գիրքը։
Գիրքը կարող եք գտնել մեր գրադարանում

Ֆեոդոր Դոստոևսկի <<Ոճիր և պատիժ >>

Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը։
Image result for Ֆեոդոր Դոստոևսկի <<Ոճիր և պատիժ >><<Ոճիր և պատիժ>> ,ամեն էջը ,ամեն նախադասությունը, ամեն անգամ բառը գրքի մեջ նշանակություն ուներ։ Գիրքը պետք էր շատ ուշադիր կարդալ։ Կարդալուց զգում էի, որ էլ չեմ կարողանում, աչքերս սկսում էր ցավել և հոգնածությունեի զգում։ Գրքի ամեն գլուխը քեզ մի բան էր տալիս մտածելու։ Կարծում եմ՝ ավելի շատ մտածում էի, քան գիրքը կարդում։ Գրքի հերոսը մի մեծ հանցանք է գործում՝ մարդ է սպանում։ Մահացածը շատ չար, ժլատ, ագահ մարդ էր։ Մարդասպանը ՝ Ռասկոլնիկովը այդ քայլին գնում է, ոչ թե վրեժով կամ գումար թալանելու համար, այլ նա ուղղակի գտնում էր, որ երբ մարդ ոչ մի օգուտ չի տալիս և դեռ վնասում է իր գոյությամբ իր կողքիններին ապա նա այդ իրավունքը ունի նրան սպանել։ Նա իրեն համեմատում էր Նապոլեոնի և այլ հանճարեղ մարդկանց հետ։ Մի չարիք և հազար բարիք էր անվանում իր հանցագործությունը։ Նրա կարծիքով,՝ օրինակ Նապոլեոնը իր նպատակներին հասնելիս չէր մտածում փոքր հանցանքների մասին, քանի որ նպատակը վեր էր ամեն ինչից։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, այն պետք է հավասար լինի միջոցին։ Ամբողջ գրքում նշվում է Ռասկոլնիկովի հոգեբանական վիճակը։ Նա մի երիտասարդ էր, որը ապրում էր աղքատության մեջ և դրա  պատճառով դուրս էր եկել համալսարանից։ Ոճիրը կատարելուց հետո, նրա մոտ առաջանում են չլուծված խնդիրներ և անակնկալներ, որոնք տանջում են նրա հոգին։ Գիրքը գլուխգործոց էր, և այն ինձ շատ դուր եկավ։ Առաջարկում եմ այն բոլորին։

Կարող եք գտնել գիրքը մեր գրադարանում։
<<Ոսկե Աքաղաղ>>

Րաֆֆի
Վերլուծություն

Image result for Րաֆու ՝ Ոսկե ԱքաղաղըԳիրքը մաշտոցյան ուղղագրությամբ էի կարդում։ Սկզբում մի քիչ դժվար էր, սակայն հետո արդեն վարժվեցի։ Վեպը նկարագրում է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղը։ Պետրոս Մասիսյանը, մի ընտանիքի հայրը, ով իր աշխատանքին շատ լուրջ էր վերաբերվում, լուրջ ասելով նկատի ունեմ չափից շատ լուրջ։ Նա իր աշխատանքը՝ գումարը դնում էր ամեն ինչից բարձր, իր ընտանիքից, իր հարազատներից բարձր։ Եվ այդպես արհամարհանքի վրա արմատներ դրած ընտանիքը ապրում էր անհոգ՝ ունենալով փող, բայց իր մեջ լուռ պահած ցավով։

Հակառակ քաղաքում այս բնակիչների, գյուղում համեստ ու ուրախ ապրում էր Կալոն։ Մեր վեպի հերոսը։ Կալոն շատ հանկարծակի հայտնվում է քաղաքում և Մասիսյանը նրան իր մոտ աշխատանքի է վերցնում։ Ցավոք, խեղճ Կալոյի անհոգ մանկությունը վերածում է տանջալի աշխատանքի։Անգամ նորմալ հաց չէին տալիս։ Ժամանակի ընթացքում շրջապատը Կալոյին արտաքնապես փոխում է, բայց ներքուստ նա նույն ազնիվ ու միամիտ Կալոն էր։ Անպայման կարդացեք այս վեպը։ Կարող ես նաև կարդալ այն օնլայն տարբերակով։

Ալեքսանդր Դյուման
Ասկանիո

Related image

Վեպը քեզ տանում է
1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն: Գրքի մեջ այս անգամ սիրեցի, որ հեղինակը քո հետ խոսում է ու քեզ չի թողնում ձանձրանաս, գիրքն էլ միքիչ երկար էր ու հեշտ չէր ընթերցողին միշտ հետաքրքրված պահել, բայց այս գրքում հեղինակի մոտ այն շատ հաջողված է ստացվում: Այն շատ լավ պատմում էր արվեստագետի կյանքի մասին և թե ինպես է իր գործը գեղեցկորեն կատարում: Սիրեցի ինչպես էր ժամանակը նկարագրում և քեզ թվում էր դու հենց այդ ժամանակաշրջանում էս: Դուր եկավ ինձ նաև հերոսների բնավորությունները: Նրանք բոլորը տարբերվում էին և բոլորն յուրահատուկ էին, Նրանք բոլորը ունեյին ուժեղ բնավորություններ, և հեղինակը այնպես էր նրանց նկարագրում, որ քեզ թվում էր, որ ընկերներ եք և նրանց հինգ մատիդ պես ճանաչում ես: Բոլոր հերոսներն էլ լավնեյին և հակառակ բոլոր գրքերի, որտեղ միանգամից երևում է , ու տարբերում ես չարը լավից, այստեղ` իմ կարծիքով, բոլորն էլ լավն էին: Ուղղակի բոլորն պայքարում էին իրենց համար:


A Cold Day For Murder 

Dana Stabenow 

Image result for dana stabenow a cold day for murderԱյս գիրքը ցավոք սրտի գրադարանում չկա։ Այն ձեռք եմ բերել գրախանութից։ Գիրքը քսան հատորից է, որից միայն առաջինն եմ կարդացել, բայց շուտով  կկարդամ նաև երկրորդը։ Գրքի վերնագրից արդեն հասկանալի է, որ այն դետեկտիվ ժանրի է։ Այս անգամ,  մի քիչ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի վերջացնեմ գիրքը։ Այն այդքան էլ երկար չէր, ուղղակի գրքի սկզբում գրողը շատ-շատ էր ձգձգում, ինչը ինձ դուր չեկավ։ Ընդհանրապես գիրք կարդալուց առաջ միշտ համացանցում փնտրում եմ նրա վերլուծությունը։ Եվ բոլոր վերլուծություններում ասվում էր, որ գրողը չափից շատ է ձգում կամ էլ այդպես է թվում։ Ասվում էր նաև, որ սկզբում մի քիչ ձանձրալի կլինի, բայց մի փոքր կարդալուց հետո այն հետաքրիր կդառնա։ Գրքի բառապաշարը հարուստ էր և շատ դժվար։ Գիրքը այնքան էլ մեծ հետաքրքրությամբ չկարդացի, բայց շատ սիրեցի հերոսներին. նրանք բոլորն էլ նման էին բնավորությամբ, և դա ինձ շատ դուր եկավ։ Գրքում տեղի ունեցող իրադարձությունները տեղի էին ունենում Ալակայում, որտեղ նաև ծնվել էր գրքի հեղինակը՝ Dana Stabenow-ը։ Գրքում  շատ էին բնության նկարագրությունները, որոնք տեղ-տեղ մի քիչ ձանձրալի էին դարձնում գիրքը։ Բայց շատ հաճելի էր, քանի որ պատուհանից դուրս ձույն էր տեղում, և ձյուն էր տեղում նաև գրքում, բայց ես տանը տաք-տաք նստած էի։ Կառաջարկեմ բոլորին կարդալ այս գիրքը։ 

Spellbound

Christopher Pike


Image result for (Spellbound) christopher pike
Վերջացրել եմ Քրիսթոֆեր Փայքի «Spellbound» գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, բայց ցավոք այդ հեղինակի վերջին գիրքն էր, որ կար մեր գրադարանում։ Գիրքը սկսվում է մի տասնյոթ տարեկան աղջկա մահվան տեղեկությամբ: Բոլորը վստահ էին, որ միայն արջը կարող էր այդպես վարվել աղջկա հետ։ Բայց այդ մասին հոդված գրողը այդքան էլ վստահ չէր։ Մի աղջիկ, ում անունը Սիդնի է, նրա եղբայրը՝ Ալեքսը, և նրանց ընկերները հայտնվում են նույն վայրում, որտեղ այն աղջիկն էր մահացել։ Նրանց ընկերներն էին՝ Բալան, Ջոնին և Ռեյը։ Բալան կապ ուներ իր անցյալով Ջոնի հետ և Նրա մասին մի մեծ գաղտնիք գիտեր։ Բայց այն ես հիմա չեմ բացահայտի։ Գիրքը շատ-շա՜տ հետաքրքիր էր։ Քրիսթոֆեր Փայքի յուրաքանչյուր գրքի կարդալուց հետո մի բան եմ բացահայտում նրա մասին։ Քրիսթոֆեր Փայքը, բացի իր գրելաձևից, հետաքրքրություններից, նաև ասում է մի բան, որ երբեք չէիր մտածել դրա մասին։ Բոլորին առաջարկում եմ կարդալ այս գիրքը: Այն կարող եք ձեռք բելել մեր գրադարանից։

 Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը

Ջ․ Ք․ Ռոուլինգ

Image result for հարրի փոթեր փիլիսոփայական քարը
Համոզված եմ, որ այս գիրքը ընդհանրապես կարիք չունի վերլուծության և բացատրության։ Բոլորին այն ծանոթ է, այն աշխարհի ամենակարդացված գրքերից է, և բոլորն էլ կցանկանային այս գիրքը կարդալ։ Բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ֆիլմից հետո անհետաքրքիր կլինի գիրքը կարդալը։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ. գրքի մեջ այնքան բան կա, որ ֆիլմում չկա։ Գիրքը շաա՜տ հետաքրքիր էր։ Անպայման պետք է կարդալ այն։ Մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կա երկու տարբերակ այս գրքից։ Մեկը 2016-ի թարգմանություն է, իսկ մյուսը կարծեմ   2002-ի թարգմանություն է։ Երկուսն էլ կարդացել եմ, բայց կառաջարկեմ նոր տարբերակ։ Գտնում եմ, որ նորի թարգմանությունը ավելի լավն է։Չնայած, երբ կարդում ես գրքի անգլերեն տարբերակը, այն արդեն շատ տարբեր է։  Գիրքը նաև նրանով է լավ, որ այն կարդալուց հետո կարող ես ֆիլմը նայել և համեմատել քո երևակայության մեջ ստեղծվածի հետ։ Մոռացա տեղեկացնել, որ 2 հատորը դեկտեմբերին արդեն հասանելի կլինի։ Հաճելի ընթերցում։

Thirst No. 1: The Last Vampire
Christopher Pike                                                                                                                      
Image result for Thirst No. 1: The Last Vampire, Black Blood, and Red DiceԱյս գիրքը կարդացել եմ մի շնչով։ Այն շատ-շատ հետաքրքիր է։ Գիրքը վեց հատորից է կազմված։ Վեցերորդ հատորը դեռ չի հրապարակվել։ Ի դեպ ասեմ, որ գիրքը օնլայն եմ կարդացելցավոք, գիրքը գրադարանում չկա։ Շատ անհամբեր եմ, ուզում եմ իմանալ, թե երկրորդ հատորում ինչ է լինելու։ Գիրքը մի հինգ հազար տարեկան վամպիրի մասին է։ Օրիգինալ վամպիրը նրան էր ման գալիս, որպեսզի սպանի, քանի որ նրան Աստված ասել էր, որ մինչև մեռնելը պետք է վերացնի այն սխալը, ինչ նա ստեղծել է։ Բայց գիրքը վերջանում է և չի ասում, թե արդյո՞ք վամպիրը մահացավ։ Այս գիրքը իրոք շատ հետաքրքիր էր։ Այն քեզ ստիպում է մտածել մի բանի մասին, որի մասին  երբեք առաջ չէիր մտածել։ Գիրքը գրել է նորից Քրիսթոֆեր Փայքը։ Նրա գրքերը կարդալուց գիտեմ , որ ընկնելում եմ մի արկածային աշխարհ։ Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցում։ Գիրքը կարդալու համար տես այստեղ։


Die Softly
Christopher Pike
Image result for Christopher pike die softly
Ավարտել եմ Քրիսթոֆեր Փայքի «Die Softly» գիրքը։ Գիրքը տարբերվում էր մյուս գրքերից իր բովանդակությամբ։ Գիրքը սկսվում էր նրանով, որ գրքի հերոսը արթնանում է և հեռախոսազանգ ստանում քննիչից։ Նա պատասխանում է նրա հարցերին և միևնույն ժամանակ մեզ է պատմում պատմությունը։ Գրողի պատմելու ոճը ինձ շատ դուր եկավ։ Գիրքը կարդալուց նկատեցի , որ շատ ոգևորված եմ կարդում։ Օրինակ՝ երբ գրքի հերոսը ամեն ինչ կամաց-կամաց սկսում է հասկանալ, ես չեմ համբերում և առաջ եմ անցնում, իմանալու համար, թե իրականում ինչ է կատարվել:  Ճիշտ է, կարծես խարդախություն եմ անում այդպիսով։ Լավ, անցնենք գրքին։ Գիրքը մի տղայի մասին է, որը լուսանկարիչ է։ Նրա տեսախցիկը պատահաբար նկարում է, թե ինչպես է մի աղջիկ մահանում։ Տղայի մոտ կասկածներ են առաջանում։ Նա նաև սիրահարվում է այդ մահացած աղջկա ընկերուհուն։ Սակայն նկարներում երևում է, որ իր սիրած աղջիկը մահացած ընկերուհու սպանության հետ կապ ունի։ Տղան ինքն իրեն համոզում է, որ դա միայն պատահականություն է, և աղջիկը անմեղ է։ Բայց վերջում ամեն ինչ հասկանում է։ Ճիշտ է, արդեն տղայի համար ուշ է լինում, բայց աղջիկը պատժվում է և բանտ գնում։ Քրիսթոֆեր Փայքի գրքերում ընդհարապես ամեն ինչ վերջում լավ է վերջանում։ Միշտ բարին հաղթում է չարին։ Բայց այս գրքի վերջում տղայի համար այդքան էլ լավ չի ավարտվում։ Բայց վերջում ձերբակալվում է աղջիկը, և նորից բարին հաղթում է չարին։ 






Image result for Christopher Pike The Chain Letters: 2 (The Ancient Evil )
The Chain Letters: 2 (The Ancient Evil )

Christopher Pike 

Երեկ ավարտեցի մի ուրիշ ՀՐԱՇԱԼԻ գիրք Քրիսթոֆեր Փայքից։
Երեք գիրք եմ կարդացել արդեն այդ գրողից։ Ու կարող եմ ասել, որ նա ամենալավ սարսափ-գրքերի հեղինակներից է։ Այս գիրքը ավելի դժվար էր կարդացվում, բայց ավելի խորիմաստ էր։ Քրիսթոֆեր Փայքը այնպես է գրում, որ իր այդ սարսափ-գրքի մեջ լինում են նաև սեր, ընկերություն և կյանքի վերաբերյալ այլ թեմաներ։ Ես կարդացել եմ Քրիսթոֆեր Փայքից The Chain Letters 2: Ancient Evil գործերը: Այս գիրքը երկու հատորից էր։ Բայց ի տարբերություն Final Friends 3-րդ գրքի՝ առաջին գրքի մասին ոչ մի բան չկար։ Բայց գիրքը կարդալուց հասկանում ես, թե ինչ է կատարվում առաջին մասում։ Գիրքը մի ընկերախմբի մասին էր, որոնք առաջին հատորում իրար հետ կապ են ունեցել, որոնք նամակներ են ստանում հրամաններով։ Օրինակ՝ այրիր քրոջդ ձեռքը։ Եթե հրամանը չէին կատարում, սպանում էին նրան։ Սա նման էր մի անեծքի: Եթե կատարում էիր հրամանը, ընկնում էիր ՏՈՒՓԻ մեջ։ Իսկ եթե ոչ, ապա մահանում էիր։ Անեծքը չեզոքցնելու միակ միջոցը սերն էր։ Քրիսթոֆեր Փայքի ոճը նաև սիրում եմ , քանի որ կան գրքեր , որոնց ավարտը թվում է՝ այնքան էլ լավը չի լինելու։ Քրիսթոֆեր Փայքը մինչև գրքի ավարտը քեզ հավատացնում է, որ հույս չկա, իսկ հետո ամեն ինչ լավ է վերջանում։ Գիրքը իրոք սարսափելի էի ինձ համար։ Բայց այն շատ հետաքրքիր էր։ Առաջարկում եմ գիրքը կարդալ, ձեռք բերեք այն Տիգրան Հայրապետյան գրադարանից ։ 

Image result for final friends the graduationThe Graduation (Final Friends #3)
Christopher Pike
Քրիսթոֆեր Փայքից՝ մի ուրիշ հրաշք գիրք։
Երբ սկսեցի գիրքը, նկատեցի, որ գիրքը հատորներով է, և սա 3-րդ մասն է։ Դրա մասին իմանալուց հետո չէի կարողանում կարդալ գիրքը։ Գնացի գրադարան, այն հույսով, որ կգտնեմ առաջին հատորը։ Բայց ցավոք այն չգտա։ Գրքի սկզբից արդեն հասկացա, թե ինչ է կատարվել  1, 2-րդ գրքերում։ Եվ հանգիստ շարունակեցի կարդալ գիրքը։ Իհարկե տխուր եմ, որ չկարողացա կարդալ 1-ին և 2-րդ գրքերը, բայց հետագայում օնլայն կկարդամ։ Գիրքը մի քանի ընկերների մասին է, որոնցից մեկը մահացել էր։ Բոլորը վստահ էին, որ դա ինքնասպանություն էր։ Բայց Մայքլը՝ գրքի հերոսը, վստահ էր, որ դա ինքնասպանություն չէր, այլ սպանություն էր։ Եվ նա պետք է բոլորին իր կասկածների մասին զգուշացներ։ Բայց վերջում պարզվեց ճշմարտությունը: Այս գիրքը ավելի դեդեդեկտիվ է։  Նրա վերջում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Գրողի գրելաձևը նույնն է։ Գրքի սկզբում նան նորից քեզ հավատացնում է մի բան, իսկ վերջում պարզվում է ուրիշ բան։ Գիրքը ինձ շատ դուր եկավ։ Այն մի շնչով կարդացի։ Ամենահետաքրքիրը վերջն է, երբ խառնանկարները իրար վրա են դրվում և ճշտմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը։


The Eternal Enemy
Christopher Pike 
Image result for The Eternal Enemy Christopher PikeՀենց այսօր եմ ավարտել այս հրաշալի գիրքը։ The Eternal Enemy-ին Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններից է։ Սեպտեմբերին արդեն երկու գիրք եմ կարդացել Քրիսթոֆեր Փայքից։ Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններն այնքա՜ն հետաքրիր են։ Գրողը քեզ սկզբում մոլորեցնում է, միտքդ ուրիշ տեղ է տանում, բայց վերջում պարզվում է, որ ճշմարտությունը այլ էր։ Գրողի ոճը շատ եմ սիրում, այն քեզ շփոթեցնում է։ The Eternal Enemy գիրքը մի աղջկա մասին էր , որը կարողանում էր իր ձայնագրիչի օգնությամբ ապագան տեսնել, իսկ հետո պարզվում է, որ նա ռոբոտ է և ապագայից եկել է,  որպեսզի փրկի մարդկությանը ․․․ Լավ, արդեն շատ մանրամասնեցի։ Պետք է ինքդ կարդաս, որպեսզի հետաքրքիր լինի։  Գրքում նաև կային շատ գիտական բաներ, որոնք ավելի էին հետաքրքիր դարձնում։ Երբ կարդում ես այս գիրքը, մոռանում ես ժամանակի մասին։ Եղել են դեպքեր, որ ավտոբոսում տարվել եմ գրքով և կանգառս բաց եմ թողել, կամ գրադարանում երկար դասամիջոցին տարվել եմ նորից և ժամանակի մասին լրիվ մոռացել, որի պատճառով աշխարհագրության դասին 30 րոպե ուշացումով եմ ներս մտել։ Բայց չեմ զղջում, քանի որ այս գիրքը իրոք շատ լավն էր։ Սա այն գրքերից է, որ կարող եմ երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ անգամ կարդալ, չեմ հոգնի։ Բոլորին խորհուրդ կտամ վերցնել այս գիրքը գրադարանից և կարդալ: Ավելացնեմ նաև, որ գիրքն անգլերեն է:

No comments:

Post a Comment