Էկոլոգիա


Ընկեր Մարթա, ուղարկում եմ աշխտանքս։

Ինձ թվում է բոլորիս համար պարզ է, որ համաճարակը իր հետևից թողնելու է հսկայական ազդեցություն, թե՛ տնտեսության, թե՛ մեր մտածելակերպի և առօրիայի վրա։ Բնականաբար, երկար ժամանակով կասեցնել աշխարհի գործունեությունը հաստատ թողնելու է իր հետևանքները։ Ասես այս խուճապում ամեն ինչ բացասական կողմն է շարժվում, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Արդեն իսկ մեր աչքերով կարող ենք տեսնել մեր շրջակա միջավայրի փոփոխությունը։ Համոզված եմ՝ բոլորիս տներում կա մի լարված մթնոլորտ, որի վրա մեդիան չխնայելով ավելացնում է անհանգստանալու պատճառներ։ Հենց դրա համար էլ կուզեի խոսել այնպիսի թեմայից, որը ինչ-որ տեղ չի ավելացնի ավելորդ անհանգստություն մեր հոգսերի վրա։ 
Կարելի է ասել, որ համաճարակի ազդեցությունը Երկիր մոլորակի վրա անհերքելի է։ Փաստերը կարող ենք տեսնել պատուհանից դուրս նայելով։ Մեքենաների պակասը, գործարանների աշխատանքերի կասեցումը և ընդհանուր շարժը։  Քաղաքը կանգնել է՝ միաժամանակ չարտադրելով աղտոտություն։ Համացանցում հազարավոր նյութերը ցույց են տալիս այս փոփոխությունները։ Օրինակ՝ հետևյալ նկարում կարող ենք տեսնել Չինաստանի օդի աղտոտության քարտեզը համաճարակից առաջ և հետո։ 


Իսկ վերևի նկարում կարող ենք տեսնել Իտալիայի քարտեզը։ Տարբերությունը հսկայական է և այն ոչ միայն երևում է NASA-ի արբանյակային պատկերներում։ Անցյալ տարվա համեմատ Նյու Յորքի աղտոտության մակարդակը նվազել է 50%-ով։ Չինաստանում տարեսկզբին արտանետումները նվազել են 25% -ով։ Ածուխի օգտագործումը նվազել է 40% -ով, քանի որ գոծարանները փակվել են, իսկ վեց խոշորագույն էլեկտրակայաններում 40%-ով: Այստեղ կարող ենք համոզվել, որ փոփոխություններ եղել են, սակայն այն հարցը, որ պետք է տանք այն է, թե արդյոք համաճարակը կունենա տևական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ 
Մենք գիտենք, որ համաճարակի ընթացքում կրճատված ճանապարհորդության  պատճառով այդ արտանետումները կմնան իջեցված: Բայց ի՞նչ կլինի, երբ, ի վերջո, վերադառնանք մեր հին առօրյաին։ 

Ճանապարհորդելու առումով, այն մղոնները, որոնք չքշվեցին՝ չեն վերդառնալու, այսինքն Դուք չեք պատրաստվում աշխատանքի գնալ օրը երկու անգամ, տանը աշխատած օրերի տեղը։ Սակայն նաև հնարավոր է, որ ինքնամեկուսացումը ձեզ խրախուսի և պլանավորեք ճամփորդություններ։
«Ես կարող եմ փաստարկներ տեսնել երկու ուղղություններով, - ասում է Քիմբերլի Նիկոլասը, Շվեդիայի Լունդ համալսարանի կայունության գիտաշխատողը,-Հնարավոր է, որ մարդիկ, ովքեր այս պահին խուսափում են ճանապարհորդությունից, իսկապես գնահատում են ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։ Սակայն կա նաև ուրիշ տարբերակ․ այն մարդիկ, որոնց ճամփորդությունները չեղյալ են համարվում, սակայն պլանավորում են դրանք ապագայի համար։ Հաճախակի  ինքնաթիռով թռչելը կազմում է ածխածնի մեծ մասը, ուստի այդ արտանետումները հեշտությամբ կարող են վերադառնալ, եթե մարդիկ էլ վերադառնան իրենց հին սովորույթներին:»

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել մարդկային սովորություներին։ Օրինակ՝ Շվեյցարիայի Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի Կորին Մոսերի ղեկավարած 2018-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երբ մարդիկ ի վիճակի չէին վարել մեքենա և փոխարենը անվճար էլեկտրոնային հեծանիվ էին  ձեռք բերել։ Երբ նրանք ի վերջո հետ ստացան իրենց մեքենան, ավելի քիչ էին վարում այն: Իսկ 2001 թ.-ին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի Սաթոշի Ֆուջիի գլխավորությամբ կատարված ուսումնասիրությունը պարզեց, երբ ավտոճանապարհը փակվել էր՝ վարորդներին ստիպեց օգտվել հանրային տրանսպորտից, իսկ երբ այն վերաբացվեց, մարդիկ, ովքեր նախկինում եղել են վարորդներ՝ ավելի շատ ճանապարհորդում էին հասարակական տրանսպորտով, քան իրենց ավտոմեքենաներով։ Այսպիսով առօրիայում կատարվող փոփոխությունները կարող են հանգեցնել տևական սովորությունների։ Այսինքն այն սովորությունները, որոնք ստանձնել ենք այս համաճարակի ժամանակ, որոնք են օրինակ քիչ ճանապարհորդելը, կամ սննդի թափոնի կրճատումը, կդառնան նաև շատ օգտակար սովորություններ համաճարակից հետո, որոնք կօգնեն պահպանել մեր շրջակա միջավայրը ավելի մաքուր։ 

Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ համաճարակն իր հետքն է թողնում մթնոլորտի վրա: Պատմության ընթացքում հիվանդությունների տարածումը առաջացրել է ավելի ցածր արտանետումները, նույնիսկ արդյունաբերական դարաշրջանից առաջ:

Գերմանիայում Մյունխենի համալսարանի աշխարհագրության ամբիոնի ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսոր Ջուլիա  Պոնգրատցը գտել է, որ համաճարակները՝ ինչպիսիք էին 14-րդ դարի Եվրոպայում Սև Մահը և Բնական Ծաղիկը, որը բերվել էր Հարավ Ամերիկա՝16-րդ դարում իսպանացի նվաճողների հետ՝ նույնպես թողել էին իրենց հետքը մթնոլորտի  CO2 մակարդակի վրա։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի վերջո հետևանքը այդքան էլ բարձ մակարդակի նվազեցում ցույց չի տալիս․ ամենինչ կախված է համաճարակի երկարատևությունից։ Իսկ Covid19-ը նույնպես տալիս է ակնարկներ, որ այն կունենա նպանատիպ հետևանք։ Կարևոր գործոններից մեկը, որ կարող է ազդել՝ այն է, թե ինչքան կտևի համաճարակը, ինչն էլ դժվար է այժմ կանխատեսել։ 

Այսպիսով ինձ թվում է ոչ ոք էլ չէր ցանկանա, որ արտանետումները այսպիսի տհաճ ձևով իջեցվեին, մինչ Covid-19 մեզնից կխլեր հազարավոր մարդկանց կյանքեր, առողջապահական ծառայություններ, աշխատանքներ և մեր հոգեբանական առողջությունը։ Սակայն այն նաև ցույց է տալիս, թե ինչպես են համայնքները իրար օգնում այսպիսի դաժան պայմաններում։ Սա մի դաս է, որը կարելի օգտագործել կլիմայի փոփոխության հարցում։ 











Թեմայի ծեծվածության պատճառով, չգիտեմ որտեղից սկսել։ Ավելի շատ անտեղի եմ համարում, փաստերի վերագրումը։ Մտածում եմ լուծելի ելքերի մասին։ Մտածում եմ , թե ինչով եմ օգտակար լինում այս կարևոր խնդրին։ Եվ միայն պատասխանը որ ստանում եմ , ոչինչն է։ Ախր երբ ամբողջ դասարանով նույն թեմաի մասին նույն փաստերը՝ տարբեր ածականներով վերագրում ենք, դա ինձ համար բան չի նշանակում։ Բայց հիմա հասկանում եմ, որ փաստերը վերագրելը, և մարդկանց տեղյակ պահելը ամենակարևոր բանն է։ Ի վերջո մարդիկ պետք է հասկանան և տեղեկացվեն, թե ինչ է կատարվում քաղաքներից դուրս։ Սակայն հարցն այն է, որ մարդիկ գիտեն խնդրի մասին և դա լուծում չի տալիս։ Բոլորս էլ գիտենք Ամուլսարի շահագործման մասին, բոլորս գիտենք անոմալ ծնունդների, Քաջարանի և Արծվանիկի պոչամբարիերի մասին, հիվանդությունների և մարդկանց բողոքի մասին։ Բայց մեզ բոլորիս շատ ավելի հեշտ է անտեսելը, քան գործողություն անելը։ Բոլորս էլ գիտենք ինչ են սրանք նշանակում։ Պետությունը կառավարող մի քանի ընտանիքների շահերից բռնած բնության և մարդկության ոչնչացում։ Հերթական անգամ համոզվում ենք, որ մեր երկրում բնապահպանական փորձաքննությունն ընդհանրապես չի ծառայում իր բուն նպատակներին, պետական լիազոր մարմինները չեն կատարել ՀՀ օրենսդրությամբ և որոշումներով իրենց վրա դրված պարտականությունները։ Ամենինչ նրան է հասել, որ մեր աչքի առաջ երևում է հանքարցունաբերության շահագործման վատթարացումները։ Բայց դրան պատասխան լսում ենք միայն ստեր,  և ոչ հաստատու արդրացումներ։ Համեմատություններ են կատարում Հայաստանը այնպիսի երկրների հետ, որը անգամ ծիծաղելի է։ Լսում ենք, իբրև թե աշխատում են անվտանգ տեխնոգիաներով, թե վնասը չի գերազանցում օգուտին, թե աշխատում են բարձր ստանդարտներով։ Մի օր հեռուստացույցով դիտում ենք, մի օր կարդում համացանցում, մի ամբողջ վարկյան ափշում ենք անմարդկության ծայրաստիճանի վրա, հաջորդ վարկյանին վերադառնում ենք մեր առօրյա։ Անտեսելով ամեն ինչ։ Խոսում ենք քաղաքակրթությունից, մեզ վեր ենք դասում կենդանիներից, անվանելով մեզ մարդ, տալիս ենք մեզ բնորոշ հատուկ սահմանված արժեքներ։ Իսկ երբ բախվում ենք մի խնդրի, որը ակնհայտորեն այդքան էլ մեզ չի դիպչում, անտեսում ենք։ Բայց երբ ուսումնասիրումեի հանքերի շահագործման նյութերը, նկատելի դարձան այն մարդիկ, ովքեր իրենց տունը թողել և եկել պայքարում են՝ հանուն բնության։ Եվ մտածում եմ, ինչն է իրենց ստիպում այդպիսի քայլի գնալ, իսկ մեզ ստիպում անտեսել։ Որն է մեր տարբերությունը։ Ինչու ենք սառնասրտորեն նայում այն  խնդիրներին, որոնք մեզ չեն վերաբերվում։



Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում


Եթե ուզում ենք մեծացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ապա ինձ թվում է առաջինը պետք է իմանանք, թե ինչպիսին է մեր զբոսաշրջիկների մեծ մասը։ Արդյոք նրանք մեծահասկաներ են, ովքեր ցանկանում են իրենց հանգիստը վայելել բնության գրկում, թե երիտասարդներ, ովքեր կնախնտրէին անցկացնել արձակուրդները զվարճանքի համար նախատեսված վայրերում։ Թե արդյոք զբոսաշրջիկին Հայաստան է բերել պատմական վայրերի հանդեպ հետաքրքրությունը։ Հասկանալով զբոսաշրջիկների մեծ մասի ցանկությունները և սպասումները, կարելի է հասկանալ թե ինչքանով և որտեղ է պետք ավելի շատ ներդրում անել։ Պետք է կարողանալ զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնել մեր երկիրը։ Հայաստանը պատմական երկիր է, և դա առավելություն է։ Սակայն առավելությունը կարող է շատ արագ վերանալ, եթե այն ճիշտ չի ներկայացվում։ Եթե մարզերում կան այնպիսի պատմական վայրեր, որոնք այդքան էլ հայտնի չեն, կարելի է աշխատել այդ ուղության վրա։ Որպեսզի այդ վայրերը չանտեսվեն, եվ զբոսաշրջիկների հետաքրքրությունը միայն մի տեղ կենտրոնացած չլինի։ Ավանդույթները, տոնները և միջոցառումները երկրի տուրիստական ոլորտում նույնպես շատ մեծ դեր ունեն։ Կարելի համացանցը օգտագործել աշխարհին ավելի լավ տեղեկացված դարձնելու  և զբոսաշրջիկի հետաքրքրությունը շարժելու համար։ Ինչ վերաբերվում է փողոցներում դրված ուղեցույցների և տրանսպորտի հասանելիության մասին։ Կարծում եմ, որ զբոսաշրջիկների զգալի մասը անգլերենից գոնե մի քիչ տեղյակ է, և պարզ բաները իզորու է հասկանալ։ Անգլերեն լեզուն ուղեցույցների վրա և ինֆո կենտրոնների կրպակների առկայության դեպքում կարծում եմ զբոսաշրջիկներին շատ ավելի հեշտ կլինի։ Իսկ տրանսպորտի հասանելիության հարցը հեշտությամբ կարող է լուծվել համացանցային հասարակ հավելվածով։


Եթե ջուր չլիներ․
Եթե՞, թե Երբ ջուր չլինի։ Խեղճ Երկիր մոլորակ, կներես։ Մենք սպառողներս անգամ հիմա, երբ դանակը ոսկորին է հասել, և քո պաշարները շահագործել ենք  և գիտենք , որ ուր որ է այդ պաշարներն էլ վերջանալու են, սպառվելու։ Մեկ է, մենք ձեռքներս ծալած նստած սպասում ենք ինչ որ հրաշքի։ Սպասում ենք ինչ որ մի փրկիչի, ով մեզ կոգնի և կհանի այս մղձավանջից։ Կտա մեզ մեր <<հասնող>> պաշարները, կլուծի մեր բոլոր խնդիրները։ Սա գլոբան հարց է: Ինդոնեզիաի մայրաքաղաքը՝ Ջակարտան այնքան արագ է չորանում, որ քաղաքը ավելի արագ սուզվում է, քան ծովի մակարդակն է բարձրանում, քանի որ բնակիչները շահագործում են ստորերկրյա ջրերը ստորին։ Իսկ անցյալ տարի հայտարարվեց, որ հարավային Աֆրիկայի մեծ քաղաք ՝ Քեյփթաունը կունենա շատ մեծ ջրի ճգնաժամ։ Հայտարարվեց <<Զրո ջուր օր >> ծրագիրը, Երբ ջրի պահեստավորումը որոշակի ստորին սահմանի հասնի, քաղաքային ջրամատակարարումը հիմնականում կդադարի, և Քեյփթաունը կդառնա առաջին խոշոր քաղաքը, որտեղ ջրամատակարարումը դադարել է: Այսպիսի իրավիճակները գնալով շատանում են։ Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, Եգիպտոսը ընդհամենը մի քանիսն են, որոնց ապագայում սպասվում է նման ջրի ճգնաժամներ։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում Եթե-ն այստեղ ճիշտ բառ է։ Սա արդեն արդիական խնդիր է, որը նորից չարաշահության պատճառով է ստեղծվել։



Սոց․ հարցում <<Հանքարդյունաբերություն>>





No comments:

Post a Comment