Tuesday 31 March 2020

1.Encontrar el tema de cada uno de los pasajes. —Գտնել ,թե պարբերություններից յուրաքնչյուրը, որ բնագավառին է վերաբերում։
1.Goya empezó a pintar retratos y obras religiosas que le dieron un gran prestigio, hasta el punto de que en 1785 ingresó en la Academia de San Fernando y en 1789 fue nombrado pintor de corte por Carlos IV.
a) ciencia
b) medicina
c) cultura
d) matemáticas
2.El Guadalquivir o río Betis constituye el más importante curso fluvial de Andalucía y uno de los más importantes de España. Tiene 650 km. de curso, un elevado caudal y es el único río español navegable hasta una ciudad de importancia como es Sevilla.
a) astronomía
b) geografía
c) física
d) arquitectura
3.Argentina es muy famosa por tener una de las ligas de fútbol de mayor competencia a nivel internacional, además de sus triunfos conseguidos en los torneos sudamericanos.
a) medicina
b) naturaleza
c) cine
d) deporte
4.El Parque Nacional de los Picos de Europa abarca tres comunidades: Asturias, Cantabria y Castilla y León. Estos picos ofrecen la posibilidad de practicar alpinismo y senderismo.
a) música
b) astronomía
c) naturaleza
d) arte
5.El jaguar es el felino más grande del continente americano, y el tercero del mundo en tamaño. Las civilizaciones precolombinas de México, Perú y América Central adoraban a este felino poderoso.
a) medicina
b) deporte
c) arquitectura
d) zoología
2.Leer el texto y marcar la respuesta correcta de cada pregunta. -Կարդալ տեքստը և նշել յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը։
Un periódico local informa, que un enorme búho está aterrorizando a los paseantes del centro de Granada. El ave, capaz de transportar zorros y pequeños ciervos, se lanza desde los altos tejados hacia la gente que pasa por la zona, informa un periódico local. El búho-águila, cuyas alas miden un metro y medio, se instaló en el tejado de la estación de tren en septiembre, pero se convirtió en un problema en Navidad. Ricardo Álvarez cuenta como en la estación el avese lanzó contra él desde atrás en el momento en que él empezó a correr para coger el tren. El oyó algo como un grito muy alto y cuando miró atrás vio el búho de alas grises y garras extendidas. Otra víctima, MarcosGarcía, de 40 años y padre de cuatro hijos, declaró, que él salía del trabajo cuando oyó un grito y vio esa cara blanca viniendo hacia él. El levantó el brazo y golpeó su ala. Entonces el búho cayó al suelo, pero enseguida se levantó y se puso a volar. El hombre estaba tan asustado, que pensó que el búho iba a cogerlo. Fue a casa y llamó a la policía, pero a lo mejor pensaron que estaba borracho.
¿Qué informa un periódico local?
a) Un lobo se lanza desde el bosque hacia la gente. b) Un elefante sale del circo y asusta a la gente. c) Un búho horroriza a los paseantes. d) Un zorro divertía a los pasajeros de la estación.
¿Cómo es el búho?
a) Un pequeño pájaro de alas finas. b) Un animal doméstico. c) Ave salvaje de grandes alas. d) Ave parecida al ciervo.
¿Dónde atacó el búho-águila a Ricardo?
a) En la estación de buses. b) En la estación ferrocarril. c) En el aeropuerto. d) En la parada de autobús.
¿Cómo reaccionó Marcos García?
a) Llamó a sus cuatro hijos. b) Llamó a sus compañeros de trabajo. c) Golpeó con mucha fuerza al ave. d) Se levantó y se dirigió al hospital.
¿Qué paso al búho después de caer al suelo?
a) El ave huyó volando. b) No pudo volar más. c) Los empleados del parque zoológico se lo llevaron. d) Se lo llevó a su casa la última victima.

Monday 30 March 2020

Մարտի 30-ից -ապրիլի 3 հեռավար առցանց ուսուցում՝ նախագծեր



  • Technovation

Friday 20 March 2020

Կարդում եմք Չարենց

Չարենցի գիրը այնքան բազմաշերտ է, որ ամեն ինչ կարելի է գտնել. խորանալու ընթացքում կորչելն անխուսափելի է։ Նրա ստեղծագործությունների մեջ ասես նույն Չարենցը չլինի։ Եվ իրոք, հեղինակը փոխվում է, ժամանակն է փոխվում, հեղինակի միտքն է փոխվում, ամեն ինչ փոխվում է։ Եվ դրանից է, որ մի բանաստեղծության մեջ տեսնում եմ մի Չարենցին, իսկ մյուսում՝ մի ուրիշ Չարենցի։ Չարենցի գրելաձևը առանձնահատուկ է: Նրա  գրերում մեծ ուշադրություն, ինձ թվում է, պետք է դարձնել նրա բառապաշարին, որի վրա ակնհայտ երևում է արևելյան ազդեցությունը։ Նախ՝ Չարենցի ծնողները գաղթել են Կարս Պարսկաստանից՝ Մաքու քաղաքից։ Նաև ստեղծագործություններից կարող ենք տեսնել, որ բանաստեղծը մեծ սեր է ունեցել Սայաթ-Նովայի նկատմամբ։ Իր ռուբայիներում այս ամենը շատ պարզ երևում է։
 Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։

Չարենցը մի տեսակ ուրիշ է, ուրիշ ու տարբերվող բոլորից։

Ակումբ-սրճարանի նախագիծ- Ճարտրապետություն



Image result for loft rooftop green
Image result for loft rooftop green
Image result for loft rooftop greenԱյսպես եմ պատկերացնում մեր Մայր դպրոցի տանիքը, կանաչ և խաղաղ մթնոլորտ։ Առաջին չորս նկարներում առկա է սրճարան-ակումբ ասվածը։ Նաև առաջարկում եմ ստեղծել այնպիսի տարածք, որտեղ կկարողանք ցանել և մշակել բույսեր, ծառեր և այլն։ Սրճարան-ակումբը կարող է նաև ծառայել, որպես բացօթյա բեմ։ բեմ։ Image result for loft rooftop green




Image result for green rooftop paris school
Image result for green rooftop paris schoolImage result for green rooftop paris school

Իհարկե, կանաչ տանիքները ունեն իրենց առավելությունները և թերությունները։
Առավելությունները՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը իջեցնում է,  եթե տարածքում կան արևային վահանակներ, ապա բարձրացնում է արդյունավետությունը, կրճատում է ներսի և դրսի աղմուկը և այլն, սակայն այն պահանջնում է մեծ աշխատանք։
Image result for what is a green roof


Այստեղ մանրամասն բացատրվում է, թե տանիքը քանի շերտերից պետք է բաղկացած լինի։ Կանաչ տանիքները լինում են երկու տեսակի:



Ընդարձակ                                                  և                 Ինտենսիվ
图片图片

Տանիքի համար ընտրել եմ Ինտենսիվ կանաչ տանիքը, այն ավելի արդյունավետ է, և թույլ է տալիս տարածքից օգտվել լիովին։ Կանաչ տարածքի բոլոր անկյունները կարող են ունենալ հարմար և գեղեցիկ լուծումներ։




Thursday 5 March 2020

Նազարականություն թեման հեքիաթներում

Բոլոր ժողովուրդներն էլ ունեն իրենց Նազարները։ Ինչպես էպոսն է բնորոշ իր ժողովրդին, այդպես հեքիաթներով կարող ենք տարբերել ազգի ապրելակերպը, բնավորությունը ու պատմությունը։ Նազարականության թեման շոշափվել է շատ ժողովուրդների հեքիաթներում։ Եվ դրանց մշակումներով կարելի է ճանաչել մշակույթն ու ժամանակահատվածը։ Բոլորս քաջ ծանոթ ենք Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթին, որը ստեղծվել է հայտնի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցի «Դըժիկոն»- ի հիման վրա :Մի աղքատ ու խեղճ գյուղացու մասին է, ով իր անզգամ կնոջից ազատվելու համար վերցնում է իր կովերն ու հեռանում տնից: Երբ յոթ ճանճ է սպանում, ավելի շատ` ինքնահաստատվելու ու քաջալերվելու համար գրել է տալիս թե. «Դըժիկոն եմ ես, մեկ ձեռքով յոթն հոգի սպանած եմ»: Մշակումներ են արել շատերը, օրինակ՝ Ստ. Զորյանը, Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը և այլք։ Թումանյանի Նազարի մեջ տեսնում ենք բախտի կարևոր դերը։ Զորյանը առաջ է բերում վրեժխնդրությունը։ Ավետիք Իսահակյանի մշակման մեջ <<Աղա Ղազար>> վերնագրով հեքիաթը ավելի նման է լինում Թումանյանի Քաջ Նազարին, որտեղ դերը բախտինն է լինում։ Իսկ Դերենիկ Դեմիրճյանի տարբերակում տեսնում ենք պահպանված ավանդական հերոսը, սակայն տարբեր վերջաբանով։ Հակառակ Թումանյանին, Զորյանի, և Իսահակյանի տարբերակներին։ Դերենիկ Դեմիրճյանի տարբերակում Նազարի վերջը գալիս է։ Եվ նրան բախտը չի փրկում։ Ինչի մասին հենց կուզեի ավելի մանրամասն խոսել։ 
1923 թ. Թումանյանին առաջարկում են հեքիաթը պիեսի վերածել։ Սակայն Թումանյանը վատառողջ էր, և դիմում է Դեմիրճյանին։ Դեմիրճյանի տարբերակում ալարկոտ և անխելք Նազարը միայն իր բախտին է ապավինում՝ կարևորություն չտալով այնպիսի որակներին ինչպիսիք են քաջությունն ու հնարամտությունը։ Պիեսի վերջում բախտը վերջապես երես է թեքում «Նազար թագավորից»։ Հետաքրքիրն այն է, որ այս տարբերակում առկա է քաղաքականությունը։ «Պիեսում երևում է հեղափոխական հակումներ և միապետի և իր ժողովրդի ձեռքով տապալվելու մասին,- ասում է Ալվարդ Ջիվանյանը»։ Երբ այդպես եմ նայում պիեսին, իրոք շատ տեղերում է երևում քաղաքականությունը։ Սակայն հետաքրքիրն այն է, որ հենց Դերենիկ Դեմիրճյանի պիեսի հիման վրա նաև ստեղծվել է ֆիլմը 1940 ։ Շատերը պնդում են, որ պիեսի վերջաբանը կապված էր ժամակների հետ, որ Դեմիրճյանն այլ տարբերակ չուներ, կամ նման քաղաքական իրավիճակում չէր կարող գրել, որ «Նազարները» թագավորում են ու խաբում ժողովրդին: 40 տարի անց ստեղծվում է Ռոբերտ Սահակյանցի Քաջ Նազար մուլտֆիլմը, որտեղ տրվել է նույնպես տարբեր ու յուրովի վերջաբան։ Նազարն անցնում ու գնում է, բայց թողնում է իր լեգենդը։ Տարբերակներից կարող եմ ասել, որ ամենաստացված մշակումը, իմ կարծիքով Ռոբերտ Սահակյանցինն է։ Որտեղ շատ պարզ երևում է աբսուրդը իրականության մեջ։


Կայուն զարգացում


Ինչ է կայուն զարգացումը
Կայուն զարգացումն  բավարարում է ներկայի կարիքներն առանց սպառնալու ապագա սերունդներին։ Կայուն ապագա ստեղծելու մարդկության ու մոլորակի համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր, որին հասնելու համար անհրաժեշտ է 3 հիմնական կետ համաձայնեցնել. տնտեսական աճ, հասարակական ինտեգրում և շրջակա միջավայրի պահպանություն: 
 Որոնք են Կայուն զարգացման նպատակները
Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ-պետություն համաձայնության եկան մեկ ընդհանուր փաստաթղթի շուրջ, որի խորագիրն է «Փոխակերպելով աշխարհը. 2030 թ.-ի Կայուն զարգացման օրակարգ»: Նրա մեջ ներառված են  17 նպատակն ու 169 թիրախ ։
Որոնք են 17  նպատակները
17 նպատակը հետևյալն են. աշխարհն առանց աղքատության, աշխարհն առանց սովի, առողջ ապրելակերպ, որակյալ ուսում, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, մաքուր ջրի ու կոյուղու հասանելիություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, աշխատատեղեր ու տնտեսական աճ, նորարարություններ ու ենթակառուցվածք, աշխարհն առանց անհավասարության, քաղաքների անվտանգություն ու մատչելի բնակարան, խելամիտ սպառում, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ջրային ռեսուրսների պահպանում, ցամաքում էկոհամակարգի պահպանություն, խաղաղություն ու օրենքի գերակայություն, նպատակների համատեղ իրագործում:
Ինչպես է իրագործվելու նոր ծրագիրը


Իրագործումը կախված է յուրաքանրյուր պետությունի ծրագրերից։ Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար: Երկրներն առաջնային պատասխանատվություն ունեն իրականացնելու հետևողական գործողություններ և դիտարկելու նպատակների իրագործման առաջնթացը: