
Նախ եկեք սկսենք այստեղից, իմ կարծիքով բլոգի առաջին հատկությունը
այն է, որ ներկայացնի հեղինակին։ Համարյա բոլորի բլոգներում չկար նրանց մասին տեղեկություն։
Բլոգը պետք է ներկայացնի հեղինակին, և ոչ միայն ՝անուն-ազգանում, որտեղ է սովորում։
Մի քանի տողով ուղղակի պատում լինի, որը կպատմի ձեր մասին, ձեր հետաքրքրություները,
էլ փոստը նաև, որպեսզի երբ ձեր այցելուները ցանկան կապվեն ձեր հետ հեշտ կարողանան և
մի փոքրիկ նկարով։
Արխիվը նաև շատ կարևոր է, այն հնարավորություն է տալիս այցելուին
իմանալ, թե ամեն ամիս, տարի ինչքանես աշխատել։ Ցավոք արխիվը շատ քիչ հոգու մոտ նկատեցի։
Նկատեցի որ շատ նյութեր կային, որոնք վերցված էին համացանցից՝
տեղեկություններ։ Երբ (copy և paste) անում էք, անպայման տակը նշեք աղբյուրը հղումով։
Նաև շատ կարևոր է, որ բլոգի վերնագիրը այսինքն անուն-ազգանունը
լինի հայատառ։ Իսկ օրինակ օտար լեզուների բաժինները իրենց լեզվով։
Բլոգները ինձ շատ դուր եկան, քանի որ թարմացվում էին շուտ-շուտ։
Բայց կային նյութեր, որնոնք միայն վերնագիր ունեյին, տեխնիկական
պատճառներով չէր երևում նյութը։ Կցանկանայի որ բոլորը հետևեն իրենց բլոգներին և այսպիսի
անուշադիր սխալներ թույլ չտան։
Բլոգի դիզայնը շա՜ատ կարևոր է։ Այն այցելուի մեջ պետք է հետաքրքրություն
մտցնի և ստիպի նրան դուրս չգալ և փորփրել։ Որ անկեղծ լինեմ այդքանել հետաքրքրություն
չմտցրեց բլոգների դիզայները։ Բլոգի դիզայնը ոչ շատ պասիվ գույներ պետք է լինել, ոչ
շատ գունավոր, որպեսզի աչքը հոգնեցնի և ցավացնի։ Տառաչափը պետք է համապատսխան չախին
լինի, որ աչքերը չլարվեն, և տառերի գույների պետք է տարբերվի դիզայնի գույնից։ Օրինակ
տեսա միքանիսի մոտ ժամացույց և օրացույց, որոնք շատ լավ միջոցեն հետաքրքրելու այցելուին,
կառաջարկեմ դրանք տեղադրել ներքևի հատվածում և կբարձացնեմ բաժինները։
Կային բաժիններ, որոնց մեջ չկար ոչ միբան, և եթե անգամ կար,
շատ քիչ նյութեր կային։
Կարծում եմ բլոգները շատ լավ վիճակում են, միքանի փոքր բաներ
է պետք շտկել և վերջ։ Բոլոր թերությունները կախված են մեդիահմտության հետ, որը այդքանել
հեշտ բան չէ, բայց պետք է փորձել և հաստատ կստացվի։
No comments:
Post a Comment