Wednesday 24 May 2017

Փոխադրություն


Այս դեպքը պատահել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր թշնամու դեմ 30 տարի: Պայքարը տևեց մի ամբողջ կյանք, քանի որ թշնամին էլ հզոր էր:  Եկավ բարենպաստ պահը,  թշնամին ընկավ ձիուց և Օմարը հարձակվեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը և ամեն ինչ կավարտվեր: Սակայն հենց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը մաքրեց դեմքը և ասաց. 
Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին զարմացավ:

Ինչ եղավ,-ասաց նա,- ես 30 տարի սպասել եմ այս պահին, երբ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանա: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ինչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
Մեր պատերազմը սովորական պատերազմ չէրլ: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին բարկության:Բայց հիմա կատաղությամբ լցվելի: Երբ դու իմ դեմքին թքեցիր, այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել, դա իմ Ես-ից եկող ցանկություն էր: 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցելԴու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: : Մեր պայքարի պատճառն այլ էր: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար ԻՄ թշնամին, և ես ցանկացա սպանել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:


Սակայն պատերազմն այդպես էլ չսկսեց: Թշնամին այլևս նույնը չէր:
Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը: Ես էլ եմ ուզում կռվել առանց բարկության:
Գաղտնքիքը սա է . պայքարեք մի կողմ թողնելով ձեր Ես-ը: Եվ եթե դուք կարողանաք կռվել առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ կարող եք անել, քանի որ բախումը  շոշափում է մարդու Ես-ը։Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

No comments:

Post a Comment