
Ճարտարապետը պարտավոր է մտածել, թե ինչպես կդիտվի կողքի շինությանը, եթե իր սարքած շենքը բարձրացնի։ Սակայն մեր ճարտարապետների մեծ մասը միայն մտածում է իր արդյունքի մասին։ Իր շինությունը տեսնում է առանց բնության, առանց կողքի շինության, առանց մայրաքաղաքի հետ ձուլվելու։
Ամեն մի շենք իր ճարտարապետի հոգու պատկերն է՝ հայելին։ Ամեն մի շենք իր ասելիքը պետք է ունենա։ Շենքը չի կարող ընդամենը մի մեծ ուղղանկյուն լինել՝ փակելով բնության պատկերը։ Մի ամայի տարածության մեջ մի մեծ քառակուսի, որը կապ չունի ընդհնուր տեսարանի հետ իր գույնով, ձևով:։ Շենքը պետք է պարզ լինի, բայց այնքան պարզ չէ, որ հասնի պարզունակության։ Շենքը կառուցելիս պետք է հաշվի առնել նրա կապը բնության, ուրիշ շենքերի հետ, և վերջում՝ հարմարավետությունը շենքում ապրողների, աշխատողների և այլնի համար։ Մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը միասնական չէ ցավոք։: Կան կառույցներ, որ խանգարում են և՛ իրար, և՛ բնությանը։ Շենքերի դիզայնը իրար հետ ներդաշնակ չեն, չեն սազում, չեն ձուլվում։ Առանձին-առանձին գուցեև գեղեցիկ են դիտվում, բայց հենց ճարտարապետի գործն է այնպես անել, որ դուրս չպրծնի կառույցը իր շրջապատից՝ չկորցնելով իր յուրօրինակությունը։ Շենքը պետք է ինքնատիպ լինի, նկատելի լինի իր ինքնությունը։ Բայց պետք է նաև համահունչ լինի, միաձուլվի իր կողքի կառույցներին: Ճարտարապետը իր մտքում պետք է ոնենա քաղաքի համայնապատկերը, իսկ հետո այն վերածի իրականության։ Պարզ է, չէ՞, թվում է։
Դեռ շատ քիչ բան գիտեմ ճարտարապետության մասին, բայց գիտեմ, որ պարզ է թվում, բայց այդքան էլ պարզ չէ: Փոքր մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնես: Եվ երկու կարևոր բան՝ պետք է շինությունդ լինի յուրօրինակ և այնուամենայնիվ միաձուլվի իր շրջապատին։
Բայց սա միայն մի տասնչորս տարեկան աղջկա կարծիք է, որի համար ճարտարապետ լինելը մի երազանքն է մանուկ հասակից։
No comments:
Post a Comment