Կյանքը
բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատումվերջում՝՝
մահանում։ Բոլորս էլ գիտենք այս շրջանի մասին. այդ շրջանում բոլորս
ենք պտտվում: Ընտրում ես սովորելու քո ուղին, որ հենց այդ
ուղով էլ շարունակես։ Բայց բոլոր մարդիկ չեն, որ հաջողությամբ են սովորելու
և աշխատելու այս հատվածները բարեհաջող հաղթահարում։ Դա, ինձ թվում
է, սկսվում է նրանից, որ մարդիկ երբ սկսում են մի բան
անել, դժվարություններ են ունենում և մտածում են, որ դա իրենցը չէ, և որ պետք է
ուրիշ բան գտնել, որը հաջողությամբ կավարտեն։ Բայց այդպես ճիշտ չէ։ Դժվարությունը
նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես։ Ոչ մի բան քեզ հեշտ չի տրվում կյանքում, դու
դրա համար պետք է աշխատես։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձես,
նորից և նորից։ Չէ՞ որ մեր անհաջողություններն էլ են մեզ սովորեցնում: Եվ
սա միայն սովորելու կամ աշխատանք ձեռք բերելուն չի
վերաբերում: Դժվարությունները միշտ կողքիդ են լինելու, ուղղակի պետք է
հասկանաս, որ դու կարող ես շրջանցել դրանք։ Չեմ ուզում ասել, որ դժվարությունը լավ
բան է: Երբ հանդիպում ես ձախողության դա նշանակում է, որ բոլոր ուժերով
չես աշխատում։