Sunday 31 March 2019

Իսպանական ջրեր (Թարգմանություն)

Related imageԿարծեմ էլի ասել եմ, որ երբ այլևս չեմ կարողանում տանել այս վայրը, որ ես և ոմանք  կոչում ենք Իսպանիա, փորձում եմ գրադարանի միջով նայել նրան` հասկանալու և գոնե տանելի դարձնելու համար նրա սոցիալական հիվանդությունը, պատմական ստորությունը և նրա շարունակական դժբախտությունը։ Ուզում եմ ասել, որ դիմում եմ գրքերին՝ որպես բացատրություն և ցավազրկող։ Եվ իսկապես որ դա թեթևացնում է։
Մխիթարում է, և դա արդեն ինչ- որ  բան է, քանի որ ցանկացած բանի ըմբռնումն օգնում է այն գլխում տեղավորելուն։ Սակայն, այսօր ինձ դուք բռնեցրիք գրելիս` զենքերը մի կողմ դրած։ Եվ պետք է խոստովանեմ, որ  երբ խոսում եմ գրադարանի մասին, այնքան էլ այկեղծ չեմ։ Կան ուրիշ՝ ավելի պարզ ցավազրկող մեթոդներ, սիրելի՛ Վաթսոն։ Մի քանիսը վտանգավոր են, քանի որ ունեն երկու կողմ։ Այն նույն բանը, որ կարող է քեզ սփոփել, կարող է և  ավելի զայրացնել։ Բայց այսպիսին է կյանքը։ Ես ի նկատի ունեմ փողոցով քայլելը, տեսնելն ու լսելը։

Sunday 24 March 2019

Խաղում ենք "Batalla de Letras" Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի սովորողների հետ

Մեր ստեղծած իսպաներեն ուսուցողական խաղը ներկայացնելու համար եղանք Էջմիածնի Էօրնեկեան վարժարանում։ Այն ներկայացրեցինք վեցերորդ դասարանի սովորողներին, և կարող եմ հանգիստ ասել, որ բոլորը անխտիր ոգևորված էին խաղով։ Նախ շրջեցինք դպրոցով, ծանոթացանք իրենց կրթական միջավայրին։ Հետո մի վեցերորդ դասարանի աշակերտների խմբին փորձեցինք բացատրել խաղը։ Ասեմ, սովորողները, շատ արագ ընկալեցին խաղի կանոնները, և սկսեցին բոլոր հարցերի համար իսպաներենով պատասխաններ գտնել։ Բոլորը հավաքվել էին մի սեղանի շուրջ և փորձում էին օգնել իրենց գիտելիքներով։

Monday 18 March 2019

Իրանական ժամանակակից պոեզիա

Երկու- երեք տող, որոնցում ասվում է ամեն ինչ: Երկու- երեք տող, և պոետից դեպի ընթերցող մի ուժեղ կապ: Մի գաղափար, մի միտք, որը ընթերցողին է տրվում: Այդ մի քանի տողում երևում է մի ամբողջ երկրի մշակույթ, արվեստ և սեր դեպի պոեզիան: Սիրում եմ այդ մեծ կապը, որը սահմանվում է պոետի և ընթերցողի մեջ: Հաստատ գիտեմ, որ այս կապը ինձ դրդելու է գտնելու, փորփրելու այս մշակույթից թողած գանձը:

Wednesday 13 March 2019

Տիար Բլեյանին ուղված հարցերը «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից


Տիար Բլեյանը վերջերս հրապարակել էր «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից իրեն  ուղղված հարցերին պատասխանները ,որպիսի այն լինի, ինչպես ինքն է նշում, հակակոռուպցիոն… 
Հարցերի շարքը վերաբերում է հակակոռուպցիոն  կրթությանը, նրան, թե ինչ փոփոխություններ կարող են լինել հասարակության վարքում, որպես հակակոռուպցիոն կրթության արդյունք կամ ներդրում։  Տիար Բլեյանը առաջ է բերում կրթահամալիրի փորձը այսօրվա Հայաստանում։

Monday 11 March 2019

Ամերիկացիներին «Ամուլսարի» հարցը հանգիստ չի տալիս


Image result for Ամուլսար պոչամբարՕրեր առաջ Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն հրապարակել է  մի հոդված, որը անդրադառնում է Հայաստանին տրամադրող օժանդակության մեծացման մասին, եվ այդպիսով խթանել Արևմուտոից եկող ներդրումները Հայաստանում։
Հայաստանի նոր կառաավարության կարևոր նպատակներից մեկն է Ամուլսար հանքի իրավիճակը հստակացնել։

Monday 4 March 2019

Մեծարենց


Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:



Անհույսության դալուկը հագած դժգույն վարդեր,
ձզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին․
Ու միշտ չպիտի ուզի իմ դառ հոգին,
Կարմիր ու ձյուր ճերմակ վարդերն ուրախաբեր



Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր


կսկիծ կա սրտիս մեջ վիրավոր
որ արևի լույսն աննգամ չի բուժի
խորունկ ու ցավոտ մորմոքում է մի որ
ահ, պիտի լայնանա երբ իջնի գիշեր

Տերյանի մենությունը․

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Ւր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Ւր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.

Մութով կտրված երկնից ու հողից...


Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...


Անորոշության և  ապագայում սպասվող անակնկալներից անտեղյակ։ Անկայուն է իր հոգին, իր կյանքը։ Մոլորված է իր բաց ծովում, իր աշխարհում։ Առաջ է գնում, կամ ավելի ճիշտ առաջ է նրան տանում կյանքը և նա ուղղակի աչքերը փակ գուշակում է իր ուղությունը։ Մթության մեջ, երբեք քո քայլերը վստահ չեն լինում, և անվստահ քայլերը լինում են ոչ հստակ։ Նավը ծովի վրա գալիս գնում է, ծովը նրան բերում տանում է։ Նրանից այժմ ոչ մի բան կախված չէ, նա ընդհամենը կարող է վախվորած մենության մեջ սպասել անակնկալին։ Մենությունն բառը ասելիս, ավելի շատ ինքս իմ միջի խուցն եմ պատկերացնում։ Բայց դա այդպես չէ, մենությունը լինում է տարբեր։ Օրինակ այս բանաստեղծության մեջ նկարագրված մենությունը, ավելի խափուսիկ է, ավելի մութ ու լուռ, ականջներդ վախից միայն լսում են անակնկալի սպասումին ,որը  իր հետ մի նոր փորձություն է բերում։ Իսկ ուրիշ բանաստեղծություններում Տերյանը ուրիշ մենության մասին է խոսում։ Միապաղաղ մենության։ Այ անապատում գտնվող մենության մասին, որը իր մեջ չունի սպասում, որում դու իրոք մենակ ես, առանց եկողի սպասումին, առանց անակնկալի։