Thursday 14 May 2015

Արվեստ Ես Կարողանում եմ

Ժողովրդական Արվեստի Թանգարան

Ռուսական Արվեստի Թանգարան

Ռուսական Արվեստի Թանգարան





Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ռուսական Արվեստի Թանգարան

Ռուսական Արվեստի Թանգարան


Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Tuesday 12 May 2015

Ես կարողանում եմ 2-կիսամյակ


Մաթեմատիկա

Այս կիսամյակ մենք արդեն բարդ մաներ ենք անցել: Անցելենք 7 նախագիծ: Սովորել ենք`
Կոորդինատային ուղիղ,Կոորդինատային հարթություն,Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա,Ռացիոնալ թվեր,Ռացիոնալ թվերի համեմատումը, գումարումը և հանումը,Ռացիոնալ թվերի բազմապատկումը և բաժանումը,Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները,Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ
Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը,Ուղղանկյան մակերեսը և ուղղանկյունանիստի ծավալը,Մեկ անհայտով հավասարումներ,Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը,Ճշմարիտ և կեղծ ասույթներ,Մաթեմատիկական սոփեստություններ,Տասնորդական կոտորակներ
Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը
Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները
Տասնորդական կոտորակների գումարումը,Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման,տասնորդական կոտորակների հանումը: Ինձ դուր եկավ Տասնորդական կոտորակները: Եւ դուր չեկավ տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը: Կարողանում եմ իմ թվարկած բոլոր դասերը կատարել: Բոլոր լրացուցիչ աշխատանքները կատարելեմ, բացառաթյամբ մի քանիսը:

Ես կարողանում եմ 2 կիսամյակ

Ընտրություն

2  կիսամյակը ես նորիցընտրել եմ Դիզայն-մոդելավորում ընտրությամբ գործունեությունից: Այս կիսամյակում կարել եմ մի բլուզ, 2 շորիկ, մի փեշ և 2 հատ փոքրիկ երեխայի համար զգեստ: Սովորել եմ կարել կարի մեքենայով ավելի վարժ և ձևել ավելի վարժ:Մեդիարուրբաթին, որը նվիրված էր ընտրությամբ գործունեությանը ցուցադրեցի իմ զգեստը :  Այսքանը  ես կարողանացել եմ սովորել և կատարել այս կիսամյակի ընթացքում:​

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Saturday 9 May 2015

ՇԱՄԻՐԱՄԻ ԵՎ ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ ԱՎԱՆԴՈՒԹՅԱ


Հայկական բարձրավանդակում կան աշխարհագրական անուններ, որոնց ստուգաբանությունը կապված է այս կամ այն ավանդության հետ։ Այլ խոսքով, ժողովուրդն աշխարհագրական անուններում արտացոլում է ավանդությունը։
Հայկական բարձրավանդակի աշխարհագրական անունների առաջացման պատմությունը շատ բանով կապված է թե ավանդությունների և թե հավատալիքի հետ։ Ավանդական տեղանունները մեծ մասամբ մեզ են հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։
Ինչպես հայտնի է մեծ եղավ Մովսես Խորենացու դերը մեր ժողովրդի պատմության գործում, որին իրավամբ պատմահայր են անվանում։
«Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ։ Նա տասնչորս դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանահյուսության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայելէ իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրոնթյան նյութ։ Ավելի քան տասը դար այս գրվածքը եղել է հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար, որոնք սրանից քաղվածքներ են առնում, ընդօրինակում են, հետևում են նրա ստեղծած պատմագրության տիպին։ Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը» (Ստ. Մալխասյանց)։
Մովսես Խորենացին իր կրթության կատարելագործման համար եղել է Հելլենական գիտության օրրաններում՝ Եդեսիայում, Աթենքում և Ալեքսանդրիայում։ Նա տեսավ, որ գիտնականները օգտվում են ժողովրդական վիպերգերից։ Այդ երևույթը մեծ ազդեցություն ունեցավ Խորենացու վրա, և նա նույնպես բարձր գնահատեց ու գրի առավ մեր ազգային
[էջ 270]
անգիր ավանդությունները, որոնք դիտեց որպես պատմական աղբյուր։ Այդ ավանդությունները նա գրի առավ «Հայոց պատմություն» աշխատությունում։
Խորենացին կարողացավ փրկել հայ ժողովողի վիթխարի ավանդությունների որոշ մասը, որոնք սիրով ենք պահպանում և համարում ենք մեր ժողովրդի հոգևոր մշակույթի ժառանգությունը։
Իհարկե, ավանդություններում շատ իրական դեպքեր միահյուսվում են մտացածինի և առասպելների հետ։ Հենց Պատմահոր խոսքերով ասած՝ «Առասպելների մեջ այլաբանորեն ճշմարտությունն է թաքնված»։ Դրանք միայն նախադուռն են գիտության պատմության, որոնք ստիպում են սերունդներին մտածել և գնալ այդ հետքերով։ Այլ խոսքով «այլաբանությունից» դուրս բերել պատմական իրողությունը։ Այդտեղ կան աշխարհագրական շատ անունների մեկնաբանություններ, որոնց զգալի մասը ավանդական բնույթի են։
Մեր ազգային ավանդության լուսապսակներից է Արա Գեղեցիկի և Շամիրամի1ավանդությունը։
Ինչպես հայտնի է Ասորեստանի աշխարհակալ Թագուհի Շամիրամը գահ բարձրացավ իր ամուսին Նինոսին կործանելուց հետո։ Նրան վաղուց էր հասել հայոց թագավոր Արայի գեղեցկության լուրը. «Ի բագմաց լուեալ զգեղեցկութենէ նորա, առաքէ հրեշտակս առ Արայն Գեղեցիկ»։
Շամիրամը Արայի մոտ՝ Արմավիր, դեսպան է ուղարկում և առաջարկում ամուսնանալ իր հետ, միառժամանակ խոստանում է հանձնել նրան Ասորեստանի գահը։ Արան՝ հայոց «Հովսեփ գեղեցիկը» ողջախոհությամբ մերժում է թագուհու սերը։ Նրան չի գայթակղում ոչ ասորական գահը, ոչ Շամիրամի գեղեցկությունը։ Նա ամբողջ սրտով կապված էր իր կնոջ՝ հայոց թագուհի Նվարդի հետ։ Արայի մերժումը խորհրդանշում է հայ ժողովրդի բարոյական մաքրությունը, ընտանեկան պատիվը, որը միահյուսվում է ազգի պատվի և հայրենասիրության հետ։ Եվ երբ Շամիրամի դեսպանը՝ Նիրարը վերադառնում է Արմավիրից և Արայի վերջնական
---------------------
1 Շամիրամի իսկական անունը Շամմուրամատ է, որը հույներին անցավ Սեմիրամիս դարձած։
[էջ 271]
մերժումը հայտնում թագուհուն՝ գոռոզ Շամիրամի ինքնասիրությունը խիստ վիրավորվում է և բարկությունից կարգադիրում է գլխատել լրաբերին։ Ապա պատերազմ է հայտարարում Հայոց աշխարհին։ Նա իր բանակով գալիս է Հայաստան և հատուկ կարգադրություն անում, որ զգույշ լինեն և ամեն միջոց գործադրեն, որպեսզի Արա Գեղեցիկին կենդանի բռնեն։
Ըստ ավանդության Արայի և Շամիրամի բանակների հանդիպումը տեղի է ունենում Արարատյան դաշտի հյուսիս–արևելյան մասում, ներկա Արայի լեռան դիմաց գտնվող հարթությունում՝ Աշտարակից հյուսիս, պատմական Հայաստանի Արագածոտն, Նիգ և Կոտայք գավառների սահմանում։
Արան կռվի թեժ պահին մահացու վիրավորվում է։ Նրան բերում են Շամիրամի մոտ, որը խելակորույս դիմում է Արային, խնդրում բոլոր աստվածների անունից, որ նա խոսի:
Բայց Արան մահանում է։ Շամիրամը կարգադրում է Արայի դին հանձնել Վանա լճի մոտ գտնվող Լեզք գյուղից բերված արալեզներին1, որոնք, լիզելով Արայի վերքերը, իբր թե պետք է կենդանացնեին նրան։
Հայ ժողովրի ցասումը հանգստացնելու համար Շամիրամը լուր է տարածում, թե արալեզ աստվածները կենդանացնելու են Արային։
Հետագայում հայ ժողովուրդն Արայի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով Այարատ է կոչում այն դաշտը, ուր Արան սպանվում է, իսկ լեռներից մեկը՝ Արայի լեռ։
Հետագայում, երբ մեր հայրենիքը օտարները նվաճեցին, Արայի լեռը Կառնի Յարըխ կոչվեց։ Բառացի նշանակում է՝ «ճեղքված փոր», որովհետև նրա գագաթը հարավային կողմից ճեղքվածք ունի։ Տեղացիները անվանում են նաև Ծաղ–
----------------------
1 Առասպելական կենդանի, որ ըստ հին հայերի հավատալիքի՝ լիզում էր պատերազմում ընկած քաջերի վերքերն ու ողջացնում մեռածներին։ Մեր գրականության մեջ այդ անունը հայտնի է նաև առլեզ կամ հարալեզ ձևով։
[էջ 272]
կավանք։ Ներկայումս վերականգնված է ավանդական Արայի լեռ անունը։ Չմոռանանք հիշել, որ Արայի լեռից ոչ հեռու գտնվում է Արա գյուղը (նախկին Ղարաջորան)։
Հին Արևելքի լեգենդար թագուհու անունով են կոչվում Հայկական բարձրավանդակի բազմաթիվ տեղանուններ։ Դրանցից ամենահինը Շամիրամակերտն է՝ Վանի ավանդական անունը։
Այս ավանդության հիման վրա ստեղծված անուններից է նաև Շամիրամ գյուղի անունը։ Գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Նեբրովթ կամ Նեմրութ լեռան հարավային ստորոտում։ Գյուղի մոտ կա մեծ աղբյուր, որը նույնպես կրում է Շամիրամի անունը։ Իսկ գյուղի դիմաց, գտնվում են երեք բլուրներ, որոնցից միջինի վրա գտնվում է Շամիրամ բերդը։
Արայի և Շամիրամի մարտի վայրում կա Շամիրամ անունով գյուղ։ Նույն շրջանում է գտնվում Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Բացի այդ, Արայի լեռան դիմաց (այժմ Աբովյանի շրջանում) գտնվող մի սար կոչվել է Շամիրամի անունով. ժամանակին այդ անունը փոխվել է, և սարը այժմ Հադիս է կոչվում։ Որքան լավ կլիներ, եթե այն Արայի լեռան նման վերանվանվեր:
Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ է կապված նաև Արզնի անվանումը, որը գյուղ և կուրորտային ավան է Աբովյանի շրջանում։ Արզնի անվան ավանդական և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է նույն Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությանը։։ Վիրավորված Արային մարտի վայրից տանում են և հանձնում Շամիրամին, ասելով՝ «առ զննի», այսինքն՝ ստուգիր, քննիր, Արան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Այստեղից էլ տեղանվան անունը՝ Արզնի։
Ավանդությունը պատմում է, որ Արայի մահվանից հետո Շամիրամը մի քանի օր դադար է առնում Արարատյան դաշտում, ապա մեկնում է Հարավային Հայաստան՝ Ասորեստան գնալու։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Այդ գեղատեսիլ բնությունը հրապուրում է նրան, և նա բավական ժամանակ մնում է այդտեղ։
[էջ 273]
Ահա թե ինչ է գրում այդ մասին Մ. Խորենացին. «...Շամիրամը սակավ օրեր է մնում այն դաշտում, որ Արայի անունով կոչվեց Այրարատ. բարձրանում է երկրի հարավակողմն ընկած լեռնային գավառը, որովհետև ամառային եղանակ էր, կամենալով հովիտներում և ծաղկավետ դաշտում զբոսնել։ Եվ տեսնել երկրի գեղեցկությունը, օդի մաքրությունը, բխող մաքուր աղբյուրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը՝ նա ասում է. «Պետք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք և բնակության արքունիք շինել, որպեսզի տարվա շրջանի մի չորրորդ մասը, այսինքն ամառային եղանակը, ամեն տեսակ վայելչությամբ անցկացնենք Հայաստանում»1։
Քաղաքի համար միաժամանակ կառուցում է մի հոյակապ ջրանցք, որը անցնելով Հայոց ձորով և Խոշաբ գետի վրայով, Վան քաղաքին ջուր է տալիս և ոռոգում է Արտամետի այգիները, բուրաստաններն ու ծաղկանոցները։ Այդ ջրանցքը մինչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը Շամիրամի առու է անվանում։
Վանա լճի հետ է կապված Շամիրամի հետևյալ ավանդությունը։ Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք են գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ում որ ուզում էր։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի
--------------------------
1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն; Հայպետհրատ, Երևան, 1940 թ. էջ 34։
[էջ 274]
պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամա ի ծով»։
«Ոլունք Շամիրամա ի ծով» արտահայտությունը գործածում են նաև փոխաբերական իմաստով։ Երբ բացահայտում են որևէ մեկի խորամանկությունը, որը նպատակին չի ծառայել, ասում են «ուլունք Շամիրամա ի ծով», այսինքն Շամիրամի ուլունքը ծովն ընկավ։ Ուզում են ասել, որ հնարները զուր անցան, ջուրն ընկան։
Արայի և Շամիրամի մասին մեզ հասած պատմությունը շատ բանով խառնվել է ավանդությունների հետ։ Ճիշտ է, ավանդությունը մնում է ավանդություն, բայց պատմական ճշմարտությունն այն է, որ հայ ժողովրդի հիշողությունները Բաբելական և Ասորեստանյան պետությունների մասին մարմնացել են Բելի և Շամիրամի մեջ, իսկ մեր Հայաստանն էլ՝ Հայկի և Արայի մեջ։

Tuesday 28 April 2015

King Lear by William Shakespeare (Part I)



Author: Once upon a time there lived a king whose name was Lear. He was the king of Britain. He had three daughters: Goneril, Regan and Cordelia.
One day King Lear called his daughters and said to them:
King Lear: I am very old and tired. I want to divide Britain into three parts and give one part to each of you. But first you must tell me how much you love me.
Author: Goneril and Regan were not good daughters. They did not love their father. But they were very greedy. They wanted to become queens very much. So Goneril said:
Goneril: Dear father, I love you very much. I love you more than my eyes, more than my beauty, more than my life. No child loves his father more than I love you.
Author: Then Regan spoke:
Regan: Dear father, I love you so much that I will give my life for you, I will care for you. I love you more than anything else in the world.
Author: King Lear was very glad. Then he asked his youngest daughter Cordelia to speak. She was his favourite daughter.
Cordelia loved her father very much, but she didn’t want to repeat the words of her sisters. So, she said nothing. Only when King Lear told her angrily that she must speak, she said:
Cordelia: I don’t understand why my sisters say that they love you more than anything else. They are married. Don’t they love their husbands? You are my father, and of course, I love you. But when I marry, I’ll love my husband, too.
Author: King Lear did not like Cordelia’s words. He shouted at her and said:
King Lear: Get out. I don’t want to have such a daughter. You won’t get anything.
Author: So, he divided the country between Regan and Goneril and gave Cordelia nothing.

Ժողովրդական Արվեստի Թանգարան

Ռուսական Արվեստի Թանգարան

Monday 27 April 2015

Տեխնիկայի լավ և վատ կողմերը

 Տեխնիկա
Լավ
Վատ
Շփվել երկրից դուրս ընկերներիդ հետ
   Վնաս է աչքերիդ
Համացանցից տեղեկություն գտնել
Ուղեղդ չես աշխատեցնում մտածելու համար
Թվերը կաարողանում ես գումարել,հանել,բազմապատկել,բաժանել
Ուղեղդ չես աշխատեցնում հաշվելու համար
Զանգահարում ես քո ծանոթներին
Մոռանում ես շփվելու էտիկան
Երգես լսում հեշտ ու հանգիստ
Ականջներին վնաս է
Անտիվիրուսով կարող ես պաշտպանվել վիրուսներից
Վիրուսներ կարողեն փչացնել ձեր...
Կարողես գիրք կարդալ online.
Խակերները հնարավոր է գողանալ ձեր ցանցը


Ինչպես տեսնում եք Այսօրվա Տեխնիկան ունի նաև լավ կողմեր և վատ կողմեր: Բայց փաստը մնում է փաստ, Մեր սերունդը առանց տեխնիկայի չի կարող ապրել: 
^_^ 
Եթե համաձայն չեք կամ կցանկանայիք ավելացնել կամ եթե ուզում եք ձեր կարծիքը գրել (Comment) ում գրեք: 
Շնորհակալություն!!!

Monday 16 March 2015

Չարենցյան արկածը

Մարտի -ին Ուրբաթ օրը, Չարենցի ծննդյան առիթով գնացել էինք նրա արձանի մոտ: կանգնեցինք արձանի մոտ և արտասանեցինք մի քանի բանաստեղծություն: Դրանից հետո քայլեցինք մինչ կարապի լիճ: Մինչ հասնելը կարապի լճին, պաղպաղակ գնեցինք և ուրախ-ուրախ արտասանելով հասանք կարապի լիճ: Այնտեղ նսեցինք Առնո Բաբաջանյանի արձանի կողքերը և արտասանեցինք զանազան բանաստեղծություններ Չարենցից: Եւ այսպես ավարտվեց մեր Չարենցյան արկածը:



Ֆոտոշարք


Tuesday 3 March 2015

Աշխարհ որտեղ կցանկանայի ապրել


Աշխարհ... Աշխարհ որտեղ բոլորը կապրեյին համբերատար և խաղաղություն կտիրեր: Բայց իմ Աշխարհը տարբեր կլիներ բոլոր մարդկանց Աշխարհներից: Մարդին ոչ թե կճանփորդեյին երկրից երկիր այլ մոլորակից մոլորակ: Կլինենեյին 8 մոլորակ: Առաջին մոլորակը կկոչվեր Ինչթումի: Բնակչության 90%-ը կլինեն Չինացիները: Այնտեղ ամենինչ զարգացած կլիներ, մարդիկ միայն սպիտակ կհագնվեյին՝նրանք կգտնեյին որ դա նորաձևության ոճնէ և նրանք չեն պատկերացնում ինչ է գույները: Նրանք շրջապատը կլիներ սպիտակ, նրանց պետք չէր գիրք կարդալ նրանք հատուկ սարքեր կունենային, կդնեյին իրենց գլխի վրա և վերջ նրանք աշխրհի մասին գիտեն ամենինչ:

Իմ ընկեր Նեսոն

Հեղինակ: Հովհաննես Թումանյան
Ժանր: Պատմվածք
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն. ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ` վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլի ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Monday 9 February 2015

Մանկական հագուստի ձևում և կարում



Այսօր մեր ընտրության դասաժամաին սովորեցինք «Բուրդա» նորաձևության ամսագրից ձևման ձևաններ դուր բերել՝ տարբեր չափսերի և ձեվերի: Բաժանվեցինք խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց իր հավանած մոդելը:Այնուհետև մոմլաթի օգնությամբ ամսագրի քարտեզից դուրս բերեց ձևման ձևանը տեղադրեց կտորի վրա , կավճագծեց և կտրեց: Շարունակությունը մնաց մյուս դասին:

Tuesday 3 February 2015

Նամակներ ՝ Հովհաննես Թումանյանին


Հ. Թումանյանին Վահան Տերյանից

1909, 14 օգոստոսի, Մոսկվա
Մեծարգո պարոն Թումանյան
Մենք, ներքո ստորագրյալներս կարդալով «Մշակում» Ձեր հոդվածը, հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլագիատային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք: Օգտվելով հանգամանքից, մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ` բանտից ազատվելու համար: Ընդունեցեք բարևներս և մեր հարգանքը:

Ս. Օտարյան
Վահան Տերյան
Հովհաննես Թումանյանին Դերենիկ Դեմիրճյանից
1910, հուլիս, Ղարաքիլիսա

Սիրելի Օհաննես,
Հիվանդությունդ իմացա լրագրի միջոցով. հուսով եմ, որ առողջացած կլինես: Թեև մինչև Թիֆլիսից դուրս չգաս, բանդ չի դրստվի: Ե՞րբ ես թողնում լրագրական ասպարեզը: Թո՛ղ, ախպեր, դու էլ մեռար, մենք էլ: Չգիտեմ, հիմի ինչ չափով ես մասնակցում, բայց, կարծեմ, որոշ բանի հսկում ես: Հենց այդ էլ աչքի առաջ ունենալով` ուշադրությունդ հրավիրում եմ այստեղի տեսուչ Սինանյանի դատի առթիվ գրած թղթակցության վրա, որ, ի մեծ զարմանս շատերի, տեղ է գտել «Հորիզոնում»: Ես էլ էի որոշել զարմանամ, բայց ենթադրելով, որ դու հիվանդ լինելով` գլուխ չունիս գործի հետ մոտիկ ծանոթանալու, և ասպարեզը մնացել է Մարգարին, հասկանալի դառավ այդ հոդվածի ընդունելության շարժառիթը, որը այնքան անձնական է, որ թողնում եմ մինչև անգամ հիշատակելը:
Առանց մտնելու մանրամասնությունների մեջ, հենց միայն նկատում եմ այն փաստը, որ դատապարտված դատավորները ընտրված են եղել երկու կողմերի համաձայնությամբ և լիակատար վստահությամբ: Հիմի մեղադրյալ կողմը տեսնելով, որ իրենց մեղադրանքը ոչ մի կերպ չարդարացավ, սկսել են կռկռալ: Հիմար դատ է, հիմնված գյադայական ցուցմունքների վրա-ահա՛ իմ եզրակացությունը, և իմ կողմից միայն կխնդրվի` ուշադրություն դարձնես այդ խնդրի վրա և ճամփա տաս այն հոդվածներին, որ արժեն, և ոչ թե այս վերջին երկու հոդվածին, որ զարմանքով կարդացինք երեկ և այսօր: Դատավորները շատ լավ զեկուցում տվել էին «Մշակում»: Դրանից դժգոհները ուղարկել էին բողոք, բայց, գոնե նրանք պատասխանել էին, որ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ընդունված դատավորների վճիռը օրինական ու վերջնական է, չգիտեմ ինչու «Հորիզոնը» էդ բանը չգիտե… Վերջապես` դու գիտես, արա՛, ինչ ուզում ես, բայց մոտիկից ծանոթացիր գործի հետ, որ, պետք է ասել, շատ է ջանջալ ու գյադայական:
Նորություն չկա: Ավետիքը ամուսնացել է անցյալ կիրակի. վախենում է Ղարաքիլիսա գալուց, կարծելով թե խոլերա կա: Ես էլ մի երկու շաբաթով այստեղ եմ: Առողջությունս տակ սեբե: Մի մեծ խնդիր ունեմ: Ղրկիր Ֆրանգյանի հետ միջնադարյան երգիչների այն տետրակները, որ, ասում էիր, ավելորդ օրինակներ ունես: Նաև Լեոյի «Գրականության պատմություն»: Շատ խնդրում եմ: Ձերոնց բոլորին շատ ու շատ բարևներ: Աշխենը Անի չի՞ գնում: Ասա, որ աշխատեցի, օր. Տիգրանյանին չտեսա, որ բարևեմ: Քեզանից նամակի հույս չունիմ: Նրանց ասա, գրեն, թե ո՞նց ես, ի՞նչ ես անելու: Լևոնից կարտ ստացա, արդեն Պոլիս է:

Համբույրներով` Դերենիկ

Հովհաննես Թումանյանին Ավետիք Իսահակյանից
1901, սեպտեմբերի 12, Ղազարապատ
Սիրելի Օհաննես.
Քու գնալուց հետո ես էլ եկա գյուղ և մինչև օրս այստեղ եմ. մի քանի օրից հետո կերթամ քաղաք, հետո էլի գյուղ, հետո քաղաք և դեպի Թիֆլիս: Աղբալից նամակ չստացա, չգիտեմ ինչու, հո էդտեղից չի՞ հեռացել:
Դերենիկից խաբար չունի՞ս. ի՞նչ է, դեռ չէ՞ եկել այդտեղ: Իսկ Շանթից ի՞նչ ունիս գրելու: Ես որ գամ, տեսնենք Վերնատան հալը ի՞նչ է լինելու. երևի առանց դրան մեր օրը սև կանցնի:
Ի՞նչ եղավ, ու՞ր մնաց «Վտակը». հո չէ՞ ցամաքել. ձենը, քչքչոցը հասավ, բայց ինքը չկա. երևի մի լուրջ բան պատահած կլինի հետը. վախենում եմ, որ արգելեն ծախել,թե չէ մինչև օրս վերջացած կլիներ. խնդրում եմ, այս մասին ինձ մի հաստատ բան գրիր:
Մեկ էլ աչք պտըտցու` գուցե ինձ համար մի երկու դասեր գտնես` հայերեն, պատմություն, գերմաներեն և այլն, որ գամ Թիֆլիս, քաղցած չմնամ: Կոստանյանից խաբար չունիմ քեզ տալու. ես նրանից ավելի շուտ եմ բաժանվել, քան թե դու:
Ի՞նչ հալի են մեր պատկերները. ի՞նչ են խոսում դես-դեն, գրական աշխարհում:
Էլ ի՞նչ գրեմ, բարևներ մերոնցից, համբույրներ,
Քո` Ավետիք Իսահակյան
Անհապաղ նամակիս պատասխանես, գոնե «Վտակի» մասին:




Վահան Տերյան


Հովհաննես Թումանյան Վերջին Խոսք


Monday 2 February 2015

Հովհաննես Թումանյան Վերջին խոսք (ձայնագրություն)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ԵՐԿԻՆՔ ՈԻ ԵՐԿԻՐ»


Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր...և սիրւսհարվեց։
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով,
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում։
Եվ աստղաչքերը վառվառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին։
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռլուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում, –
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային.
Իսկ էդ ժամանակ երկիրսիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին։
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են, փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին, .
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին...


Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի։