Ալեքսանդր Դյուման ~Ասկանիո ~

Related image

Վեպը քեզ տանում է 1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն:
Գրքի մեջ այս անգամ սիրեցի, որ հեղինակը քո հետ խոսում է ու քեզ չի թողնում ձանձրանաս, գիրքն էլ միքիչ երկար էր ու հեշտ չէր ընթերցողին միշտ հետաքրքրված պահել, բայց այս գրքում հեղինակի մոտ այն շատ հաջողված է ստացվում: Այն շատ լավ պատմում էր արվեստագետի կյանքի մասին և թե ինպես է իր գործը գեղեցկորեն կատարում: Սիրեցի ինչպես էր ժամանակը նկարագրում և քեզ թվում էր դու հենց այդ ժամանակաշրջանում էս: Դուր եկավ ինձ նաև հերոսների բնավորությունները: Նրանք բոլորը տարբերվում էին և բոլորն յուրահատուկ էին, Նրանք բոլորը ունեյին ուժեղ բնավորություններ, և հեղինակը այնպես էր նրանց նկարագրում, որ քեզ թվում էր, որ ընկերներ եք և նրանց հինգ մատիդ պես ճանաչում ես: Բոլոր հերոսներն էլ լավնեյին և հակառակ բոլոր գրքերի, որտեղ միանգամից երևում է , ու տարբերում ես չարը լավից, այստեղ` իմ կարծիքով, բոլորն էլ լավն էին: Ուղղակի բոլորն պայքարում էին իրենց համար:

No comments:

Post a Comment