Sunday, 9 June 2019

Ամառային ճամբարի ամփոփոփում

 Ամառային ճամբարի ամփոփոփում
Ամռան բացումը միշտ էլ արել եմ կրթահամալիրում։ Ամառային ճամբարի ժամանակ, դեռ կրտսեր դպրոցից ամենահետաքրքիր օրերը ճամբարի ժամանակ էին։ Ընդհանրապես միշտ անդամագրվում էինք մեր նախընտրած ուսուցչի նախագծին և անցկացնում էինք երկու շաբաթ նրա հետ։ Ճիշտն ասած այս երկու շաբաթը ոնց անցավ՝ էդպես էլ չհասկացա։ Այս տարի շարժվեցինք ուրիշ ձևով, որը այդքան էլ նախընտրելի չէր, և անկազմակերպության պատճառով չհասցրինք անել շատ բաներ։ Բայց հոգ չէ, քանի որ մենք մեր փոքրիկ խմբով կարողացանք կազմակերպել մի քանի հետաքրքիր ճամփորդություններ և մասնակցել նախագծերի։ Օրինակ՝ այցելեցինք «Իբերոամերիկյան» մշակութային կենտրոնին պատկանող գրադարանը, որը, անկեղծ ասեմ, դարձել է իմ սիրելի վայրերից մեկը։ Այնտեղ ծանոթացանք նրանց առօրյային, պատրաստեցինք իսպանական չուրոս և սանգրիա և քննարկեցինք մեր հետագա ծրագրերը։ Ճամբարի ընթացքում նաև ֆիլմերի դիտում ենք կազմակերպել, այն էլ իսպաներեն։ Դրանք Ֆիլմեր էին, որոնք կարճ թե երկար լինելով, մտածելու տեղ են տվել։ Ֆիլմերից հետո գալիս են մեր քննարկումները։ Իսպաներեն ինչ-որ չափով, ինչքան որ մեր գիտելիքները հնարավորություն են տալիս, փորձում էինք զարգացնել լեզվի հմտությունները։ Իսկ ամենաստացված հանդիպումը եղել է «Այլ կերպ» կազմակերպության հետ։ Ինչպես գիտեք, մեր իսպաներենի խմբով ստեղծել ենք «Batalla de letras» խաղը, և մենք հանդիպել ենք շատ տարբեր մարդկանց, կազմակերպությունների և մեզ նման խաղ ստեղծողների հետ։ Սակայն երբեք չէինք ունեցել հանդիպում այսպիսի մեծ ճանաչում ստացած կազմկերպության հետ։ Սակայն այս հանդիպումը տարբերվում էր նրանով, որ մենք արդեն իսկ լավ ծանոթ էինք նրանց խաղերին։ Խաղացել էինք տանը, ընկերների հետ, բարեկամների և անգամ դպրոցում։ Մի խոսքով, շատ հաճելի հանդիպում ստացվեց։ Նրանք մեզ ներկայացրին, թե մի սովորական գաղափարը ինչպես է փոխակերպվում բիզնեսի։
Այսպես հավես անցավ մեր ամառային ճամբարը։ Ճիշտ է, մենք շատ ավելին էինք ծրագրել, բայց քանի որ այս տարի այլ կերպ էր դասավորվել, չհասցրինք անել շատ բան։
Բայց դե չէ՞ որ մեզ համար միայն այդ երկու շաբաթը չէ աշխատանքային, մենք կշարունակենք մեր նախագծերը ամբողջ ամառ։








No comments:

Post a Comment