Sunday, 4 April 2021

Շրջայց Արևելյան դպրոցում


Որպես սեբաստացի՝ կրթահամալիրի սովորող, կարևորում եմ դպրոցի անկեղծ ներկայացումը հանրությանը, բայց դե, ինչքան էլ պատմես կրթահամալիրի գործունեությունից, մեկ է, քեզ լիովին չեն հասկանա, ճիշտ է, ինչ-որ պատկերացում կկազմեն, սակայն համարում եմ, որ այդ պատկերացումը թերի է մնալու մինչև իրենց ոտքով չգան, չտեսնեն, թե ինչպես է իրեն սովորողը զգում, ինչպես է նա իր առօրյան անցկացնում, ու ինչպիսի միջավայրում է սովորողը զարգանում։ Դե մեր դպրոցի դռներն էլ բաց են բոլորի համար։ Այսպիսով, երբ առիթը ի հայտ եկավ ծանոթացնելու և ներկայացնելու կրթահամալիրը, ոգևորված ընդունեցի և շրջայց կազմակերպեցի։ Մեր հյուրը՝ տիկին Սիլվան, ուսուցչուհի է և դասավանդում է ԱՄՆ-ի հայկական դպրոցներից մեկում, իր հետ անցկացրած ամեն րոպեն էլ լի է գիտելիքով, նորանոր գաղափարներով ու սովորելով։ Պարբերաբար այցելում է Հայաստան՝ իրականացնելու, կազմակերպելու տարբեր նախագծեր։ Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ իսկական երևանցի է, ամեն մի ծակուծուկը ինձնից լավ գիտի։ Մեր, այսպես ասած, պարբերաբար հանդիպումների ժամանակ շատ եմ պատմել կրթահամալիրից, թե ինչպիսի հեղինակային ծրագրով ենք շարժվում, մթնոլորտի ու փոխանցած կրթության մասին, և վերջապես հասանք այն կետին, որ կրթահամալիրն այցելելով կարող ենք միայն ճիշտ հասկանալ։ 

Շնորհիվ Նառա Նիկողոսյանի կարողացանք կազմակերպել շրջայցը, որը սկսվեց հոգևոր պարապմունքով Սուրբ Երրորդությունում. Արևելյան դպրոցը պատասխանատու էր Ավագ ուրբաթ խոնարհման ուսումնական ժամերգության համար։ Հետո ճանապարհվեցինք դեպի Արևելյան դպրոց, մեր ճանապարհին էին Հյուսիսային, Մայր դպրոցները, ինչպես նաև Սարալանջը, որոնց շուրջ հենց տեղում խոսեցինք արվող նախագծերի մասին, մեր կանաչ, անցանկապատ տարածքներից սկսած մինչև այնտեղ, թե ինչպես են սովորողները հոգ տանում իրենց համայնքի մասին, հողի մշակումից մինչև խաղողի տնկիներ և այլն։ Շնորհիվ բաց ու տեսանելի պատուհանների հարկ չեղագ անգամ մտնելուլ դպրոց, որպեսզի տեսնենք՝ ինչով են զբաղված սովորողները։ Վերջնակետը Արևելյան դպրոցն էր. որոշել էի հենց այցելել կրտսեր դպրոցներից մեկը, քանի որ մեր հյուրն էլ դասավանդում է 3-ից 5-րդ դասարաններում, և ինքս էլ լավ ծանոթ եմ Արևելյան դպրոցին, այսպիսով անցանք դասարաններով,  պարտեզի  երեխաներին այցելեցինք, որոնք ոգևորված ու անկաշկանդ  շարունակում էին իրենց առօրյան, մեկ-մեկ հարցեր տալիս։ Ընկեր Նառան ներկայացնում էր սովորողի կյանքը դպրոցում, ինչպես է սովորողը իրեն իր համայնքի համար պատասխանատու զգում, ինքնուրույնություն ձեռք բերում, խոսեցինք մեր ուսումնական ճամփորդությունների մասին, և թե ինչ կարևոր դեր ունեն դրանք ուսման մեջ։ Ընկեր Նառան նշեց, որ կրթահամալիրում կրթությունը չի սահմանափակվում դասարանով՝ չորս պատերի միջև, սովորողը սովորում է այգում, ճանապարհին,  ճամփորդությունների ժամանակ, առավոտյան պարապմունքներին․․․ Արևմտյան դպրոցից հետո, մի փոքր էլ քայլեցինք դեպի Մայր դպրոց, տիկին Սիլվային ցույց տվեցի Ավագ ու Միջին դպրոցները, որտեղ արդեն մեծ տարիքի սովորողներն էին, անցանք գրադարանով, մարմնամարզության սրահներով։ Տիկին Սիլվան պատմեց իր դրական տպավորությունից, որ իր համար մեծ բացահայտում էր, և իր այս անգմվա այցելությունը Հայաստան լիակատար համարվեց կրթահամալիր այցելության շնորհիվ։ Պայմանավորցեցիք, որ հաջորդ հանդիպմանը նորից կայցելենք դպրոց, բայց այս անգամ ավելի երկար ժամկետով՝ տեսնելու այն, ինչ չհասցրինք այս անգամ։ 


Wednesday, 17 February 2021

Դեպի Լոռի աշխարհ

Գիտեք, որպես շրջանավարտ սկսել եմ ուրիշ հայացքով նայել ճամփորդություններին։ Ավելի ուշադիր եմ մանրուքների նկատմամբ, փորձում եմ իմ լսածն ու տեսածը լիակատար վերլուծել կրթահամալիրում անցկացրած ճանապարհի հետ զուգահեռ։ Այս անգամ էլ ճանապարհները տանում էին դեպի հյուսիս` Լոռու մարզ։ Հետաքրքիր ձուլվածք էր, ճերմակ ձյունը լեռներին, բլուրներին տեղ-տեղ կանաչ, տեղ-տեղ սևն էր գլուխ բարձրացնում, Ձորագետի վարար կապույտը և եթե ուշադիր նայէիր, կնկատէիր նաև նորածիլ ձնծաղիկների մանուշակագույնը։ Այս անրջային տեսարանին են վկա Կուրթան, Կարմիր Աղեկ ու Արևածագ գյուղերը։ Իսկ այս երեք գյուղերի մեջ է ընկած Հնեվանքը։ Ամեն անգամ հայտնվելիս պատմամշակույթային կառույցների մոտ, համոզվում եմ, որ կարող եմ ժամերով տարածքում ման գալ, նայել, ուսումնասիրել, հիանալ։ Բացի Հնեվանքից այցելեցինք Լոռի բերդը և Տորմակավանքը։ Վերջինս, իր ավերակներով հանդերձ ունի հետաքրքիր պատմություն։ Հինգերորդ դարի եկեղեցի է, և հնարավոր է որ ճանապարհին տեսնես, բայց մեկ է չմտնես ու չուսումնասիրես։ Սակայն եկեղեցին Լոռու մարզի միանավ սրահային եկեղեցիներից լավագույն օրինակներից է։ Նաև բոլորիս ծանոթ է <<Տերն ու Ծառա ֆիլմից>>։
Երկու գիշերն էլ անցկացրեցինք Գյուլագարակում, երեկոյան՝ խարույկ, երգ- լուսաբացին՝ քայլք, ուսումնական օրվան պատրաստում։ Իսկ Տըրնդեզի տոնին մասնակցեցինք Գյուլագարակի փառատոնին, որտեղ տարբեր գյուղերից ու քաղաքներից մարդիկ եկել էին ու ներկայացնում էին իրենց համայնքը։ Դե մենք էլ հետ չմնացինք, ներկայացրեցինք սեբաստացիներիս, նույնպես մեր ակտից մասնակցությունը ունեցանք պարերգերի մեջ։ Այսպես, ի վերջո եկանք-հասանք Երևան, վառ ու զիլ հուշերով։








Նկարաշարը՝ https://julietasimonyan.wordpress.com/2021/02/15/%D5%A4%D5%A2%D5%A1-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80-2/?fbclid=IwAR1g1QHblGMLIRGko0WKapMnCmU-HbEnLH4098sumb7EOvNRFQAZf8-xvDU



Saturday, 30 January 2021

Տխրությանը- Խորխե Լուիս Բորխես (թարգմանություն)

Jorge Luis Borges - Wikipedia, la enciclopedia libre





Տխրությանը

Խորխե Լուիս Բորխես

Այդտեղ կա այն, ինչ կար․ Սաքսոնյան համառ սուրը

և նրա երկաթե չափածոն, 

Լաերտի որդու աքսորի ծովերն ու կղզիները,

պարսկական ոսկե լուսինը և փիլիսոփայության ու պատմության

անծայրածիր այգիները, շիրիմի հիշատակի ոսկին,

իսկ  ստվերում՝ հասմիկի բույրը։

Եվ սրանցից ոչ մեկը կարևոր չէ։

Հրաժարական տված

Տաղի գործածումը չի փրկում քեզ,

ոչ էլ կփրկի ջրեղենը երազի, 

ոչ էլ աստղը, որ  բոցավառված ա

գիշերային երկնքում մոռանում է լուսաբացը։

Միայնակ մի կին է քեզ մտահոգողը 

նման մնացածին, բայց յուրովի։

"Al triste"

Jorge Luis Borges

Ahí está lo que fue: la terca espada 


del sajón y su métrica de hierro, 

los mares y las islas del destierro 

del hijo de Laertes, la dorada 

luna del persa y los sin fin jardines 

de la filosofía y de la historia, 

el oro sepulcral de la memoria 

y en la sombra el olor de los jazmines. 

Y nada de eso importa. El resignado 

ejercicio del verso no te salva 

ni las aguas del sueño ni la estrella 

que en la arrasada noche olvida el alba. 

Una sola mujer es tu cuidado, 

igual a las demás, pero que es ella.

Անվերնագիր - Անա Մարիա Շուա (թարգմանություն)



Անվերնագիր


Անա Մարիա Շուա


Հայրս գոհ չէ ինձնից։ Ինձ նայում է ավելի տխուր քան զայրացած, քանի որ գիտի՝ իրենից գաղտնիք եմ թաքցնում։ «Դու մեռած ես»,- ուզում եմ ասել նրան, բայց վախենում  եմ, որ էլ չի վերադառնա։

 Sin título

Ana María Shua


Mi papá no está contento conmigo. Me mira más triste que enojado porque sabe que le oculto un secreto. Estás muerto, quisiera decirle. Pero tengo miedo de que no venga más.

Վիշապը -Անա Մարիա Շուա (թարգմանություն)




Վիշապը

Անա Մարիա Շուա


Վիշապի խնդիրն այն է, որ չգիտի ոչ մի բան անել։ Չափազանց ծեր է թռչելու համար,  և հազիվ թե հավի չնչին թրթիռին հասնի։ Չնայած, որ մի զույգ ծխի սյուներ են աղոտ վեր բարձրանում իր թեփուկավոր քթանցքներից, նա այլևս ի վիճակի չէ դուրս մղելու իր վրիժառու հուրը։ Հետաքրքիր է, ասում է տնօրենը, շատ հետաքրքիր է, բայց ավելի կենդանաբանակ այգու բան է, քան կրկեսի։ Զմռսած, իր ժամանակը երբ հասնի, կարելի է մի լավ գնով ծախել որևէ թանգարանին։ 

Եվ տերը, կամ երևի վիշապի ներկայացուցիչը, լքում է կրկեսը հուսահատ՝ քարշ տալով իր հոգնածությունը, մի բուսակեր վամպիրենրի ընտանիք, մի նախկին հրեշտակ, ով անհաճո ձևով ցուցադրում էր իր խեղված թևերի կոճղերը։ 

 "El dragón"

ANA MARÍA SHUA

El problema es que el dragón no sabe hacer nada. Está demasiado viejo para volar y logra apenas un patético revoloteo de gallina. Aunque un par de columnas de humo se elevan débilmente de sus narinas escamosas, ya no es capaz de expeler su fuego vengador. Es interesante, le dice el director, muy interesante, pero más apropiado para un zoológico que para un circo. Embalsamado, en su momento, podrá vendérselo por una buena suma a cualquier museo.

Y el dueño, o tal vez el representante del dragón, se va del circo desalentado, arrastrando su cansina, una familia de vampiros vegetarianos, un ex-ángel que exhibe torpemente los muñones de sus alas mutiladas.

Thursday, 28 January 2021

Լուսիա Էստրադա- Թիվ կա (թարգմանություն)



Թիվ կա

Մի թիվ կա ամեն փողոցում ,

Ամեն մարմնում, ամեն անվան մեջ,

Բայց ոչ այն, որը ցույց է տալիս այն հեռավորությունը,

Որ բաժանում է ինձ առեղծվածի շեմերից ,

Անհրաժեշտ բառերի քանակ,

Որպեսզի վերջնականապես բացվեն նրա դռները ․

Ոչ այն,որ ինձ հուշում է

Թե ինչքան ժամանակ կծախսեմ

երեկոյան միջանցքներով շրջելու համար ,

Որն է այն ճանապարհը, որը տանում է դեպի խնջույքի կենտրոն,

Որ ժամին կիմանամ գաղտնիքը այգու,

Երազի կապույտի տարիքը,

Լույսի ընդլայնումը, որ համապատասխանում է ինձ ։



 Número Hay 

un número en cada calle, 

en cada cuerpo, en cada nombre, 

pero no aquel que señale la distancia

 que me separa de los umbrales del misterio,

 la cantidad de palabras necesarias 

para que se abran por fin sus puertas;

 no el que me indique

 cuánto tardaré en recorrer

 los pasillos de la tarde;

 cuál el camino que conduce

 al centro de la fiesta;

 a qué hora sabré el secreto del jardín,

 la edad azul del sueño,

 la extensión de luz que me corresponde.



Աուգուստո Մոնտերրոսո- Համերգը (թարգմանություն)



 Համերգը 

Սակավ րոպեների ընթացքում նա նրբագեղորեն կզբաղեցնի իր տեղը դաշնամուրի առջև։ Նա՝ գրեթե աննկատելի հակումով, կարժանանա հասարակության աղմկոտ հարգանքի տուրքին։ Նրա հագուստը` պատված փայլերով, կշողշողա այնպես, ասես թե լույսը արտացոլում է այն հարյուր տասնյոթ հոգու արագացրած ծափահարությունները, որոնք լցրել են այդ փոքրիկ ու բացառիկ սրահը, որտեղ իմ ընկերները կընդունվեն, կամ էլ չեն ընդունվի,- այդ մեկը երբեք չեմ կարող իմանալ. նրա մտադրությունը՝ ստեղծել ամենասքանչելի երաժշտությունը աշխարհում։Կարծում եմ, հաստատ չգիտեմ։ Բախ, Մոցարտ, Բեթհովեն։ Սովոր եմ լսելուն, որ նրանք անպարտելի են, ես ինքս էլ հավատացել եմ դրան և ասել, որ այդպես է։ Մասնավորապես, կնախընտրեի չհայտնվել այդպիսի իրավիճակում։  Խորապես համոզված եմ, ես նրանց դուր չեմ գա և կասկածում եմ, որ բոլորը գլխի կընկնեն, որ իմ ոգևորությունը կեղծ է։ Երբեք չեմ եղել արվեստի սիրահար։ Եթե աղջկաս խելքին չփչեր դաշնակահարուհի լինել, ես հիմա այս խնդրի առաջ կանգնած չէի լինի։ Բայց ես նրա հայրն եմ, և գիտեմ իմ անելիքը, պետք է լսեմ նրան և օգնեմ։ Ես գործարար մարդ եմ, ու ինձ  երջանիկ եմ զգում, միայներբ զբաղվում եմ ֆինանսներով։ Կրկնում եմ՝ ես արվեստագետ չեմ։ Եթե կա հարստություն կուտակելու , համաշխարհային շուկայում գերիշխանություն գործադրելու, մրցակիցներին ջախջախելու մի արվեստ, ապա ես այդ արվեստում առաջին տեղում եմ: Երաժշտությունը հիասքանչ է, անկասկած, բայց չգիտեմ, արդյոք աղջիկս կարող է վերստեղծել  այդ սքանչելիությունը։ Նա նույնպես կասկածում է։ Հաճախ, լսումներից հետո տեսնում եմ նրան լաց լինելիս՝ չնայած ծափահարումներին։ Մյուս կողմից էլ, եթե ինչ-որ մեկը ծափահարում է առանց ոգու, աղջիկս ունակ է ամբոխի միջից նրան նկատելու, ինչը բավական է, որ տանջվեմ, և այդտեղից սկսած վայրագաբար ատեմ նրան։Բայց հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը սառնորեն է հավանություն տալիս։ Մոտիկ ընկերներս իրենց իսկ մաշկի վրա են զգացել այն, որ ծափահարության մեջ սառնությունը վտանգավոր է, և կարող է կործանել նրանց։ Եթե աղջիկս այնպիսի նշան չաներ, որ համարում է ծափահարությունները բավարար, նրանք կշարունակեին ծափահարել ամբողջ գիշեր, այն վախից, որ չլինեն առաջինը, ով կդադարի ծափահարելը։ Երբեմն սպասում են իմ հոգնելուն, որպեսզի դադարեն ծափահարելը, և այդ ժամանակ տեսնում եմ, թե ինչպես են հետևում ձեռքերիս՝ սարսափահար, որ ինձնից առաջ չընկնեն և սկիզբ տան լռությանը։Սկզբում ինձ խաբում էին, և ինձ թվում էր, թե նրանք անկեղծորեն հուզված էին, սակայն ժամանակն իզուր չի անցել. ես նրանց հասցրել եմ լավ ճանաչել։Մի շարունակական և աճող ատելություն ինձ իրենով է արել։ Սակայն ես ինքս էլ եմ կեղծ ու խարդախ, ծափահարում եմ առանց համոզմունքի։ Ես արվեստագետ չեմ, երաժշտությունն էլ գեղեցիկ է հնչում, սակայն իրականում ինձ դա չի հետաքրքրում , և ձանձրացնում է ինձ։ Իմ ընկերները նույնպես արվեստագետներ չեն, և ինձ դուր է գալիս նրանց նվաստացնել, սակայն ինձ չեն անհանգստացնում․ Այ ուրիշներն են, որ ինձ նյարդայնացնում են։ Նստում են միշտ առաջնային կարգերում և ամեն պահի ինչ-որ բան են նշում իրենց գրքույկում։ Նրանք ստանում են աղջկաս կողմից խնամքով գրված և անձամբ ուղարկված մուտքի անվճար տոմսեր։ Նրանցից նույնպես նողկանք եմ ապրում. լրագրողներ են։ Պարզ է, որ ինձից վախենում են,  և հաճախակի կարողանում եմ նրանց գնել։ Սակայն երկու-երեք հոգու լկտիությանը չափ չկա, և պահից պահ համարձակվում են ինձ ասել, թե իմ աղջիկը անպիտան կատարող է։
Աղջիկս վատ դաշնակարուհի չէ։ Դա ինձ հավաստիացնում են հենց նրա ուսուցիչները։ Ուսում է ստացել մանուկ հասակից, և շարժում է իր մատները ավելի թեթևությամբ ու ճարպկությամբ, քան իմ քարտուղարուհիներից որևէ մեկը։ Ճիշտ է, հազվադեպ եմ հասկանում նրա կատարումները, բայց դա նրանից է, որ ես արտիստ չեմ, և աղջիկս դա լավ գիտի։ Նախանձը գարշելի մեղք է։ Թշնամիներիս հետ այս փոխհարաբերությունը կարող է լինել մի քանի բացասական քնադատությունների թաքնված գործոնը։ Զարմանալի չէր լինի, եթե  այս պահին ժպտացողներից ու մի քանի րոպեից ծափահարողներից մի քանիսը, , խրախուսեն այդ բացասական  դատողությունները։Ունենալ ազդեցիկ հայր նրա համար միաժամանակ և նպաստավոր է և ճակատագրական։ Ինքս ինձ հարցնում եմ, ինչպիսին կլինէր մամուլի կարծիքը, եթե նա չլինէր իմ դուրստրը։ Համառորեն կարծում եմ, որ երբեք էլ չէր ձեռք բերի արտիստական հավակնություններ։ Դա մեզ բացի անորոշությունից և անքնությունից ուրիշ բանի չի հասցրել։ Բայց ոչ ոք այս քսան տարա ընթացքում չէր էլ կարող երազել հասնել նրան ինչին ես եմ  հասել։ Երբեք չենք կարող հաստատ իմանալ՝ ոչ նա, ոչ ես, ինչը իրականում արժեք ունի։Ծիծաղելի է, իմ նման տղամարդու համար սա է անհանգստությունս։ Եթե չլիներ այն գործոնը, որ նա իմ աղջիկն է, կհայտարաեի, որ ատում եմ նրան։Երբ ես տեսնում եմ, որ նա բեմ է դուրս գալիս, համառ դժգոհություն է եռում իմ կրծքավանդակում, իր և իմ դեմ ,որ թույլ եմ տվել նրան շարունակել այսպիսի սխալ ճանապարհով։ Իմ աղջիկն է, ճիշտ է, բայց հենց դրա համար չուներ իրավունք ինձ հետ այդպես վարվելու։ Վաղը նրա անունը կհայտնվի թերթերում և ծափահարությունները կբազմապատկվեն տպագիր տառերի տեսքով։ նա կլցվի հպարտությամբ և բարձրաձայն կկարդա գովաբանող քննադատների կարծիքը։ Այնուամենայնիվ, երբ վերջը մոտենում է , երևի թե նրանց մոտ, որոնց գովասանքը ամենահիացականն է և փառաբանվածը, հնարավոր կլինի նկատել, թե ինչպես կթրջվեն նրանց աչքերը, և թե ինչպես նրանց ձայնը կցածրանա՝ վերածվելով մի թույլ շշուկի, և ,ի վերջո, կավարտվի լացով , վշտահար և անսահման աղաղակով։ Եվ ես ինձ կզգամ, թե ինչպես է իմ ամբողջ ուժը, անկարող նրան ստիպել մտածելու ,որ իրապես նա հիանալի դաշնակարուհի է, և Բախը, Մոցարտը, և Բեթովենը գոհ կլինեին այն հմտությամբ, որով նա կենդանի է պահում իրենց պատգամը։ Արդեն իսկ տիրում է հանկարծակի լռությունը, որը ազդարարում է նրա բեմ դուրս գալը։ Շուտով նրա երկար ու ներդաշնակ մատները կսահեն ստեղնաշարի վրայով, սրահը կլցվի երաժշտությամբ, և ես կտառապեմ մեկ անգամ ևս։

EL CONCIERTO 

Dentro de escasos minutos ocupará con elegancia su lugar ante el piano. Va a recibir con una inclinación casi imperceptible el ruidoso homenaje del público. Su vestido, cubierto de lentejuelas, brillará como si la luz reflejara sobre él el acelerado aplauso de las ciento diecisiete personas que llenan esta pequeña y exclusiva sala, en la que mis amigos aprobarán o rechazarán —no lo sabré nunca— sus intentos de reproducir la más bella música, según creo, del mundo. Lo creo, no lo sé. Bach, Mozart, Beethoven. Estoy acostumbrado a oír que son insuperables y yo mismo he llegado a imaginarlo. Y a decir que lo son. Particularmente preferiría no encontrarme en tal caso. En lo íntimo estoy seguro de que no me agradan y sospecho que todos adivinan mi entusiasmo mentiroso. Nunca he sido un amante del arte. Si a mi hija no se le hubiera ocurrido ser pianista yo no tendría ahora este problema. Pero soy su padre y sé mi deber, tengo que oírla y apoyarla. Soy un hombre de negocios y sólo me siento feliz cuando manejo las finanzas. Lo repito, no soy artista. Si hay un arte en acumular una fortuna y en ejercer el dominio del mercado mundial y en aplastar a los competidores, reclamo el primer lugar en ese arte. La música es bella, cierto. Pero ignoro si mi hija es capaz de recrear esa belleza. Ella misma lo duda. Con frecuencia, después de las audiciones, la he visto llorar, a pesar de los aplausos. Por otra parte, si alguno aplaude sin fervor, mi hija tiene la facultad de descubrirlo entre la concurrencia, y esto basta para que sufra y lo odie con ferocidad de ahí en adelante. Pero es raro que alguien apruebe fríamente. Mis amigos más cercanos han aprendido en carne propia que la frialdad en el aplauso es peligrosa y puede arruinarlos. Si ella no hiciera una señal de que considera suficiente la 8 ovación, seguirían aplaudiendo toda la noche por el temor que siente cada uno de ser el primero en dejar de hacerlo. A veces esperan mi cansancio para cesar de aplaudir y entonces los veo cómo vigilan mis manos, temerosos de adelantárseme en iniciar el silencio․ Al principio me engañaron y los creí sinceramente emocionados: el tiempo no ha pasado en balde y he terminado por conocerlos. Un odio continuo y creciente se ha apoderado de mí. Pero yo mismo soy falso y engañoso. Aplaudo sin convicción. Yo no soy un artista. La música es bella, pero en el fondo no me importa que lo sea y me aburre. Mis amigos tampoco son artistas. Me gusta mortificarlos, pero no me preocupan. Son otros los que me irritan. Se sientan siempre en las primeras filas y a cada instante anotan algo en sus libretas. Reciben pases gratis que mi hija escribe con cuidado y les envía personalmente. También los aborrezco. Son los periodistas. Claro que me temen y con frecuencia puedo comprarlos. Sin embargo, la insolencia de dos o tres no tiene límites y en ocasiones se han atrevido a decir que mi hija es una pésima ejecutante. Mi hija no es una mala pianista. Me lo afirman sus propios maestros. Ha estudiado desde la infancia y mueve los dedos con más soltura y agilidad que cualquiera de mis secretarias. Es verdad que raramente comprendo sus ejecuciones, pero es que yo no soy un artista y ella lo sabe bien. La envidia es un pecado detestable. Este vicio de mis enemigos puede ser el escondido factor de las escasas críticas negativas. No sería extraño que alguno de los que en este momento sonríen, y que dentro de unos instantes aplaudirán, propicie esos juicios adversos. Tener un padre poderoso ha sido favorable y aciago al mismo tiempo para ella. Me pregunto cuál sería la opinión de la prensa si ella no fuera mi hija. Pienso con persistencia que nunca debió tener pretensiones artísticas.Esto no nos ha traído sino incertidumbre e insomnio. Pero nadie iba ni siquiera a soñar, hace veinte años, que yo llegaría adonde he llegado. Jamás podemos saber con certeza, ni ella ni yo, lo que en realidad es, lo que efectivamente vale. Es ridícula, en un hombre como yo, esa preocupación.  Si no fuera porque es mi hija confesaría que la odio. Que cuando la veo aparecer en el escenario un persistente rencor me hierve en el pecho, contra ella y contra mí mismo, por haberle permitido seguir un camino tan equivocado. Es mi hija, claro, pero por lo mismo no tenía derecho a hacerme eso․ Mañana aparecerá su nombre en los periódicos y los aplausos se multiplicarán en letras de molde. Ella se llenará de orgullo y me leerá en voz alta la opinión laudatoria de los críticos. No obstante, a medida que vaya llegando a los últimos, tal vez a aquéllos en que el elogio es más admirativo y exaltado, podré observar cómo sus ojos irán humedeciéndose, y cómo su voz se apagará hasta convertirse en un débil rumor, y cómo, finalmente, terminará llorando con un llanto desconsolado e infinito. Y yo me sentiré, como todo mi poder, incapaz de hacerla pensar que verdaderamente es una buena pianista y que Bach y Mozart y Beethoven estarían complacidos de la habilidad con que mantiene vivo su mensaje. Ya se ha hecho ese repentino silencio que presagia su salida. Pronto sus dedos largos y armoniosos se deslizarán sobre el teclado, la sala se llenará de música, y yo estaré sufriendo una vez más.


Ալիսիա Կիրակոսյան- Անվեևնագիր (թարգմանություն)


Անվերնագիր- Ալիսիա Կիրակոսյան  


Հեռու իմացությունից կա մի տեղ,

Որտեղ հանդիպում են պատճառն ու հավատքը,

Եվ հոգնածությունը, վերջաբանին սպասելով ,ամպում է։

Այնտեղ մենք կլինենք- հեռու՝ կասեցված մաքուր էությունից։

Միևնույն սեղանի շուրջ հավաքված

Գիտության և Աստծո հետ։

Կխմենք միևնույն գինին,

Կխոսենք միևնույն բաներից,

Կլինենք այնտեղ՝ հեռվում, որտեղ բոլորը գտնում են բոլորին։


Sin título- Alicia Ghiragossian 

Lejos de lo conocido hay donde se tocan la razón y la fe

Y se nubla el cansancio 

De esperar un después 

allí estaremos lejos suspendidos esencia pura

Conjugados en una misma mesa 

con la ciencia y con dios

Tomando el mismo vino 

Diciendo las mismas cosas

Allí estaremos lejos donde todo tropieza con todo.

Ալիսիա Կիրակոսյան- Անհանգստացնում են (թարգմանություն)


Անհանգստացնում են    - Ալիսիա Կիրակոսյան 

Լինում են ժամանակներ, երբ բառերը ինձ զայրացնում են,

Որ չեմ արտահայտում, քանի որ այնքան են քեզ սպասում,

Մեռնում են ․․․

Եւ հենց դու լի ես մեռած բառերով։



Molestan  - Alicia Ghiragossian 

A veces me fastidian las palabras 

Que no digo por qué te tanto esperarse mueran.

Y que tu lleno de palabras muertas</b>

Saturday, 28 November 2020

Լուիսա Էստրադա. բանաստեղծություններ

 


Թարգմանություն

A una sombra    Lucía Estrada (Medellín)

 

Sueño teñido por la locura: noticias de barcos perdiéndose en la lejanía, dolor de sal que habla a través de las bocas de las mujeres. En las manos de alguien leo su desamparo. Noticias ahora fragmentadas como antes lo estuvieron sus cuerpos.

Reaparecen, nos miran. Todas las posibilidades del horror reunidas en el espasmo de saberlos vivos en algún lugar respirando un aire de ceniza que los lleva lejos, más lejos que la muerte.

Alguien grita sus nombres, pero es a nosotros a quienes llaman. 


Դեպի ստվերը                                    Լուսիա Էստրադա 


Խելագարությունով երանգավորված երազ. հեռուներում  կորչող նավերի լուրեր, աղե ցավ, որ խոսում է կանանց բերանի միջոցով։ Ինչ-որ մեկի ձեռքերում կարդում եմ նրա անօգնականությունը։ Հիմա լուրերն են մասնատվում, ինչպես նախկինում նրանց մարմինները։

Նրանք նորից հայտնվում են, նայում են մեզ։ Սարսափի բոլոր հնարավորությունները խմբավորվել են այն իմացության կծկման մեջ, որ նրանք ինչ-որ տեղ կենդանի շնչում են մոխրե օդը, որը նրանց տանում է հեռու, ավելի հեռու քան մահը։


Ինչ-որ մեկը բղավում է նրանց անունները, սակայն մեզ է, որ կանչում են։ 


Cotidiana

 


Un gesto amargo se desprende de mi boca, rueda por la calles, desaparece.

En algún lugar, alguien cultiva espejos para borrarlo todo. Su oficio reverbera en cada sílaba de aire.


Vivir es una extraña condición de la muerte. Yo la llevo conmigo, pero no pesa en mi cuerpo su luna espectral.


En cada rostro reflejado un nombre se diluye. Ruego para que el mío permanezca indescifrable.


 

Ամենօրյա                                                 Լուսիա Էստրադա 

Մի տհաճ ժեստ դուրս է պրծնում բերանիցս, գլորվում փողոցներով, ու անհետանում։

Մի ուրիշ վայրում, ինչ-որ մեկը հայելիներ է ստեղծում, որպեսզի ջնջի ամեն բան։ Նրա արհեստը արտացոլվում  է օդի յուրաքանչյուր  վանկում։ 


Ապրելը մահվան մի տարօրինակ պայման է։ Ես այն տանում եմ ինձ հետ, սակայն  նրա ուրվականային լուսապատկերը  չի ծանրեցնում իմ մարմինը։


Յուրաքանչյուր երեսի արտացոլանքում մի անուն է նոսրանում։ Աղոթում եմ, որ իմը մնա անընթեռնելի։  

Alfabeto del tiempo

 

A Eugenio Montejo



Imposible saber la hora del polvo que se acumula y va tomando cuerpo en lo que no miramos con fijeza. Solo y amargo, como un presentimiento, tiembla un instante a contraluz mientras se extinguen los minutos, las palabras, los pasos que acercan su verdad.

Bocas abiertas al hastío, puertas cerradas para siempre. Pequeñas sílabas de un alfabeto anterior que se diluye en oscuras imágenes que no logro entender. Tiempo, ¿qué haremos con el horizonte? Muda de un silencio antiguo, extiendo mi mano para que no pasen, para poder mirarlas un poco más, para que el no saber me acerque a ellas, para hundirme en su no aspiración y desaparecer secretamente como un enigma, como una sombra, o como el pájaro muerto al que ningún aire reclama.

Ժամանակի այբուբենը                                                                      Լուսիա Էստրադա 

                                                                                                   Նվիրվում է էուխենիո Մոնտեխոյին

Անհնար է հասկանալ փուշու գոյացման ժամը, որը կուտակվում և ընդունում է մի ձև, ինչին չենք նայում գամված։ Մենակ ու դժկամ , ինչպես մի զգագցողություն , դողում է մի ակնթարթ ընդդեմ լույսի, քանի որ րոպեները, բառերը, քայլերը  իր ճշմարտությունը մոտեցնում են ոչնչացման։ 

Ձանձրույթից  բացված բերաններ, ընդմիշտ  փակված դռներ։Մի նախկին այբուբենից փոքրիկ վանկեր, որոնք նոսրանում են մուգ պատկերների մեջ, որոնք չեմ կարողանում ընկալել։ Ժամանակ, ի՞նչ ենք անելու հոիզոնի հետ։ Վաղեմի լռությունից համրացած, երկարեցնում եմ ձեռքս, որպեսզի չկարողանան անցնել, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր ավել նայել, որպեսզի չիմացությունը ինձ ավելի մոտեցնի իրենց, որ սուզվեմ նրա չձգտման մեջ ու  գաղտնի անհետանամ, ինչպես մի հանելուկ, ինչպես մի ստվեր, կամ էլ ինչպես  մի սատկած թռչուն, որը այլևս երկինքի մաս չի կազմում։ 


Գրիգոր Նարեկացի/ վերլուծություն

 Գրիգոր Նարեկացին ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում, 951 թվականին։ Նրա մասին կենսագրական տվայլները շատ չեն, սակայն հավաստի են։ Նա սովորել է վանքի  դպրոցում, որի ղեկավարն էր Անանիա Նարեկացին, ով նաև Գրիգոր Նարեկացու  հորեղբայրն էր։ Վանքու ուսումը ստանալուց հետո, նա դառնում է վանականի և ստանում վարդապետի աստիճան, զբաղվում էր մանկավարժությամբ և գրական աշխատանքներով։ Իր աշխատանքների շնորհիվ շուտով մեծ համբավ է ստանում ։ Նարեկացու ստեղծագործություններից մեզ հասել են բավականին շատ գործեր, 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի),«Մատեան ողբերգութեան»  պոեմը, թղթեր և այլ գործեր։ Համաշխարհային գրականությունում նա ավելի հայտնի է «Մատեան ողբերգութեան» պոեմով։ 

«Մատեան ողբերգութեան» պոեմում Գրիգոր Նարեկացին ներկայացրել է իր տարակույսներն ու մտածմունքները, թե արդյոք նա կարո՞ղ է հասնել Աստծուն, մինչ իր մեղքերը շատանում են։ Ասում է, թե կատարյալին հասնելու համար մարդ պետք է իրեն միշտ դատապարտի։ Պոեմը պատկանում է քնարական-հոգևոր ժանրի, սակայն ի տարբերություն այս ժանրին պատկանող մյուս աշխատությունների, «Մատեան ողբերգութեան» պոեմը չունի պատմողական սյուժե։ Այն ուղղակի Գրիգոր Նարեկացու մտային շարադրություն է, այնուամենայնիվ, ի շնորհիվ մատուցման ձևի, պոեմն ունի իր սկիզբն ու վախճանը։ Կարծես, թե պոեմը վերջացնում է հուսադրող տոնով։ Բացի «Մատեան ողբերգութեան» պոեմից, հայտնի են նաև Նարեկացու տաղերը։ Տաղերում նկատելի է բնության վառ պատկերումը, դրա լավագույն օրինակներից է՝ Տաղ Վարդավառին։

Նշմարվեցին հետզհետե

  Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,

  Լուսինն առան բույլերի մեջ

  Ու երկնքի բիլ կամարին համատարած

  Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

Նարեկացին նաև ստեղծել և հիմնադրել է հայ հոգևոր  գանձեր երգատեսակը, որն ունի իրեն հատուկ քարոզիչ բնորոշիչներ և պատմում է ընդհանրապես տոնի կամ իրադարձության մասին։ Իսկ անվանումը ծագում է նրանից, որ նարեկացու բոլոր գանձերը սկսվում էին գանձ բառով։


Հայոց Լեզու

 Քերականության առաջադրանքներ

https://docs.google.com/document/d/1dDRIyowew5io3ewBUEddSiVo5pp2ECEleInGwCjkmBw/edit?usp=sharing

Thursday, 30 July 2020

Սովորող-սովորեցնող նախագիծ

Իսպաներենի ակումբ
europeanvacations
  • Ծանոթացում կանոնավոր բայերի խոնարհման հետ 
  • Անձնական դերանուններ 
  • Պարզ նախադասությունների կազմում 
  • Ճանաչում ֆլամենկոյի արմատները, պատմությունը պարային, երաժշտական ոճը և ընդհանուր գաղափարը.

Friday, 5 June 2020

Խուլիո Կորտասար- Հետոն


Julio Cortázar - A Master Of Words - Today's Inspiration - Silviu ToluԵվ ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ չես լինի. 
Դու չես լինի փողոցում, 
Գիշերը լուսամփոփի 
հանած  շշնջոցում,
Չես էլ լինի մենյու ընտրելու ժեստի մեջ,
Ոչ էլ կլինես ժպիտի մեջ, որը
 թեթևացնում է մետրոյում լցված մարդկանց,
Չես լինի վերցված գրքերում
Ոչ էլ «մինչ վաղը» ասածի մեջ։

Դու չես լինի իմ երազներում՝ 
Բառերիս սկզբնական նպատակակետում,
Դու չես լինի հեռախոսի համարում
Կամ մի զույգ ձեռնոցների գույնի,
Կամ մի վերնաշապիկի։
Ես կզայրանամ, սիրելիս,
Առանց դա քեզ հետ կապելու,
Ու կգնեմ կոնֆետներ, բայց ոչ քեզ համար.

Ես կկանգնեմ անկյունում, ուր
Դու չես գա։ 

Եվ ես կասեմ այն խոսքերը, որոնք ասվում են
Եվ ես կուտեմ այն բաները, որոնք ուտվում են
Ես կերազեմ այն երազանքլները, որոնց երազում են
Ու ես լավ գիտեմ, որ դու չես լինի այնտեղ,
Ոչ էլ այստեղ՝ ներսում,  այն բանտում,
Որտեղ ես դեռ քեզ  պահում եմ 
Ոչ էլ այնտեղ՝ դրսում, գետի մեջ փողոցների և կամուրջների։
Դու չես լինի, չես լինի  անգամ որպես հիշողւթյուն,
Եվ երբ մտածեմ քո մասին, կմտածեմ այնպիսի մի միտք,
որը մռայլորեն կփորձի հիշել քեզ։ 



Իսպաներեն ձայնագրությունը՝





ehmfmrhm · julio cortazar/el futuro