Sunday, 25 February 2018

Մի տող հավերժություն

Image result for art paintings famousԳեղարվեստի Հարթակում սպասում էինք, թե երբ է ժամանելու Ռոլանդ Շառոյանը։ Երբ եկավ, բոլորս քիչ, թե շատ պատկերացում ունեինք, թե ինչի մասին ենք խոսելու, քննարկելու՝ լրագրությունից գրականություն։  Նա խոսեց կյանքը ակնթարթ և ակնթարթը կյանք դարձնելու մասին։ Երբ խոսում էր, կամաց-կամաց գլխի էի ընկնում, թե ինչը ի նկատի ուներ։ Ու հասկացա, որ իմ պատկերացումը գրականության մասին շատ փակ է և փոքր։ Գրքեր կարդում եմ ու շատ հաճախ հանդիպում այդ մի ակնթարթը կյանք դարձնելու տողերին։
Ու իսկապես այդ տողերից չէի կարողանում պոկվել, նորից էի նույն գլուխը կարդում ու չէի կարողանում առաջ գնալ։ Ճիշտ է՝  կարծես մարսում էի տողերը, բայց ինձ դուր էր գալիս նորից ու նորից զգալ, իբրև նոր եմ կարդում այդ տողերը։ Ամբողջ գիրքը գրվում է իր մանր-մունր դետալներով  հանդերձ, որրպեսզի վերջում այդ մի տողով ամեն ինչ կանգնեցվի։ Մի տող, մի քանի բառ և կարծես ժամանակը կանգնում է, շրջապատդ քարանում է, ու ընկնում ես հավերժական մի փոս, որը շարունակվում է, չի վերջանում։ Ընկնում ես քո մտքերի անդունդ, և երբ դիպչում էս հատակին, նորեն ես ուզում այդ նույն <<ուղևորությանը>> մասնակցես։ Այդ տողը մի վայրկյանը դարձնում է րոպե, րոպեն ժամ և այդպես շարունակ։ Հավերժություն է դառնում։ Հավերժության նշանի պես գլխումդ պտույտներ է կատարում։ Եվ երբ հանկարծ ուշքի ես գալիս, գլխի ես ընկնում որ դա րոպե չէր, ոչ էլ ժամ ու ավելին։ Ընդամենը տաս վարկյան ։ Բայց այնքան երկար է թվում, այնքան շա՜ատ։ Գրականությունը մի ժամանակի մեքենա է։ Այն ժամանակը դանդաղեցնում է, կամ արագացնում, կամ էլ անգամ դադարեձնում։ Այն մեր մտքի ժամանակի մեքենա։ Դուք խոսում եք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, իսկ ես միայն խոսում եմ այն հնարքի մասին, որը մարդկության հայտնի է եղել դարեր առաջ։  Ներքևում կավելացնեմ իմ սիրելի այն տողերը, որոնք իմ ունեցած ակնթարթները  դարձրել են հավերժություն։

- Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած

Ոչ կատարյալ /Թերի/ դրախտ
Աուգուստո Մոնտեռոսո
-Ճիշտ է, – ասաց մեխանիկաբար մարդը` առանց հայացքը բուխարու կրակներից կտրելու , այդ ձմեռային գիշերը,- Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատ բանն այն է, որ այնտեղ երկինքը չես կարող տեսնել։
Արտուրո Պերեզ Ռեվերտե
Անցնելով փողոցը, հանկարծ հասկացավ, որ նրա համար կարևոր չէ հասնել փողոցի մյուս կողմին։
Շնորհակալ եմ պարոն Ռոլանդ Շառոյանից, ով ստիպեց մտորել այս թեմայի շուրջ։

No comments:

Post a Comment