Wednesday 3 April 2019

Մանկավարժական Համալսարանում խաղում ենք "Batalla de letras"

Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Մանկավարժական Համալսարան։ Այսօր այցելեցինք մի խումբ ապագա ուսուցիչների, ովքեր իրենց երկորդ օտար լեզուն ընտրել էին իսպաներենը։ Մեր նպատակը՝ մեր ստեղծած խաղը ավելի հասուն աչքերով տեսնել և լսել նրանց կարծիքը և առաջարկները խաղի վերաբերյալ։
Եվ ասեմ, շատ ուժեղ էր հակառակորդ թիմը, մեզ հեշտ ու հանգիստ հաղթեցին։ Երկու կողմն էլ ոգևորված խաղում էին, ժամանակ հասկացողությունն էլ մտքներիցս կորել էր։ Խաղից բացի, մեզ հետ բերել էինք մեր թարգմանած միկրոպատմվածքները և մի ամբողջ ժամ էլ նվիրեցինք դրանց քնարկմանը։ Այսպիսի մտածելու տեղիք տվող պատմվածքների հետ միշտ էլ հետաքրքիր քնարկումներ են ստացվում։ Լսում էինք ուսանողների կարծիքները, բոլորը անկաշկանդ իրենց տեսակետները արտահայտում էին, և մեկը մեկից հետաքրքիր էր։ Մի խոսքով, հանդիպումը շատ հաջողված էր։ Մենք ստացանք մեր հարցերի պատասխանները, նրանք մեզ լավ խորհուրդներ տվեցին, առաջնարկներ, մտքեր և գաղափարներ խաղը ավելի լավ մշակելու և զարգացնելու համար։ Իսկ վերջում ստացանք հրավեր մեր քնարկումները շարունակելու համար, ինչպես նաև հրավիրեցինք իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու մեր կրթահամալիրում։

No comments:

Post a Comment