Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Thursday, 18 December 2014
Լեգենդ մշտադալար եղևնու մասին. (Մաս 4)
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ (Մաս 3)
Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կաելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Սբ. Ծննդյան անբաժան մասը:
Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում:
Լեգենդներ տոնածառի մասին.(Մաս 2)
Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի:
Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:
Տոնածառի ծագումը (Մաս 1)
Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:
Wednesday, 17 December 2014
Ամանոր 2015-ընդհանուր տեղեկություններ
Ինչպես դիմավորել 2015թ կանաչ փայտե Այծի տարին,որպեսզի այն բերի երջանկություն և հաջողություն:Որպեսզի ամանօրյան տոներն անցնեն ուրախ և հիշողության մեջ մնան միայն հաճելի տպավորությունները,հարկավոր է տոնին պատրաստվել նախօրոք:Գլխավորը բավարար ուշադրություն հատկացնել տարվա խորհրդանշանին:Չէ՞ որ,եթե նա գոհ մնա ձեզ երջանկություն և հաջողություն կբերի թ-ին:Ըստ արևելյան օրացույցի 2015ը համարվում է Փայտե Այծի կամ Կապույտ Ոչխարի տարի:Ուրեմն ինչպե՞ս դիմավորել տարին,որպեսզի գոհացնենք Այծին:
Ո՞րտեղ դիմավորել Այծի տարին
Առաջին հարցն է երևի ,որ տանջում է բոլորին:Չէ՞ որ հենց տեղի ընտրությունից է կախված տոնի մնացած առանձնահատկությունները:Այստեղ պետք է մի փոքր հիասթափեցնենք նրանց,ովքեր հստակ պատասխանի են սպասում,այդպիսի չկա:Եվ դա կապված է հենց տարվա տիրուհու հետ:Մի կողմից Այծը տնային հանգիստ կենդանի է,որը շատ զգույշ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ:Այնպես որ բնական կլինի Նոր տարին դիվավորել տանը հարազատների և մտերիմների ընկերակցությամբ:
2015 Նոր տարվան նախապատրաստումը
Նախապատրաստում ենք տունը տոնին:Նոր տարվան նախապատրաստումը սկսում ենք տան զարդարումով:Հիմնական գույներն են կապույտը և կանաչը,բայց չարժե շատ տարվել դրանով:Չափազանց շատ այդ գույները նույնպես լավ չեն:Դրանց լիությունը կարող է առաջ բերել դիսկոմֆորտ,իսկ Այծը սիրում է հարմարավետություն:Ուրեմն լավ կլինի հիմնական գույներին ավելացնել նուրբ բեժի և այլ մեղմ երանգներ:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Այս տարվա պարտադիր տարր է հանդիսանում զանգակը,որպեսզի հասկանաք ինչու ,բավական է հիշեք ցանկացած մանակական հեքիաթ,որտեղ պատկերված է այծիկ:զանգակը կախում են կամ դռնից,կամ տոնածառին:Նաև տնդունելի են տարբեր փայտե զարդարանքներ՝այծիկների կերպարներ,արձանիկներ:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ի՞նչ հագնել 2015թ-ի Նոր տարուն
Հաջորդ հարցն է <<Ի՞նչ հագնել>>:Խիստ պահանջներ այտեղ չկան:Ինչ հագուստ էլ ,որ ընտրեք՝լինի դա երեկոյան զգեստ,թե սովորական տնային հագուստ,կարևորը ,որ դուք նրա մեջ ձեզ հանգիստ և հարմար զգաք:Գունային առումով նույնպես բազմազան է ,ճիշտ է, առաջին հերթին կանաչ և կապույտ երանգներն են,բայց կարելի է նաև նրա իսկական գույները՝սպիտակը և սևը: Այս Նոր տարուն մոռացեք մորթիների և ցանցերի մասին,եթե րեք ցանկանում զայրացնել տարվա տիրուհուն:Եվ հագուստների հիմնական նյութը պետք է լինի բնական:
2015թ-ին սեղան ենք պատրաստում
Յուրաքանչյուր տանտիրուհու համար հարց է .<<Ի՞նչ դնել սեղանին>>:Ճաշատեսակների առումով այս տարի սահմանափակումներ չկան,բայց ահա կանաչեղենի բազմազանությունը պարտադիր է ,ինչպես նաև աղցանները բանջարեղեններից:
Ինչպե՞ս տոնել Նոր տարին
Այծիկը չի սիրում ձանձրույթ,այնպես որ տոնը անցկացրեք ուրախ և օրիգինալ ձևով:Ավելի շատ ծիծաղ և ուրախություն:Բանաստեղծություններ,երգեր,պարեր,հրավառություններ:
Սանտան և փոքրիկ Էմման
Առավոտյան Էմման արթնացավ ամանորյա տրամադրությամբ, բայց այս անգամ յուրահատուկ առավոտ էր, այս առավոտ դեկտեմբերի 31-ն էր:Էմման լուսամուտից դուրս նայեց և տեսավ, որ ամբողջ քաղաքը փայլում էր, ինչպես ադամանդը: Նա շատ ուրախացավ և վազեց դեպի իր մայրիկը: Էմմայի մայրիկը զբաղված էր տան հոգսերով: Նա մայրիկին պատմեց իրեն անհանգստացնող հարցը: Ի՞նչ եք մտածում, որն էր Էմմային անհանգստացնող հարցը: Նա Սանտա Կլաուսին նամակ չէր գրել: Մայրիկն ասաց, որ արդեն ուշ է նամակ գրելու համար, արդեն Սանտայի երկարականջ թզուկները բոլոր երեխանների նամակները հավաքել են:Էմման սկսեց լաց լինել: Իսկ այդ ժամանակ Սանտա Կալուսը նստած էր Լապլանդիայի իր տնում: Լապլանդիայում, նույնպես ամենուր փայլում էր ադամանդը : Նա նայում էր, արդյոք բոլոր երեխաներն են նամակ գրել նրան և նկատեց,որ մեկ նամակ պակաս էր: Դա հենց էմմայի նամակն էր,ով չէր գրել նամակը:Սանտան հանձնարարեց, որպեսզի երկարականջ թզուկներից մեկը, գտնի Էմմային և բերի Լապլանդիա: Երկարականջ թզուկներից մեկը, որին անվանում էին «Քրիստմաս» ճանապարհ ընկավ: Այդ ժամանակ Էմման տխուր պառկած էր իր սենյակում և հանկարծ տեսավ երկարականջ Քրիստմասին: Քրիստմասն Էմմային ասաց, որ գա իր հետ: Էմման բռնելով նրա ձեռքը մեկ վարկյանում հասավ Լապլանդիա:Նա ուղակի հիացած էր: Քրիստմասը տարավ նրան մի սենյակ և խնդրեց սպասել: Էմման նստեց նստարանին և սկսեց շուրջն ուսումնասիրել:Սենյակը շատ հետաքրքիր էր, քանի որ այն լի էր տարբեր խաղալիքներով, նկարներով և այլ մանկական իրերով: Որոշ ժամանակ անց դուռը բացվեց և ներս մտավ Սանտան : Էմման աչքերին չէր հավատում, բայց կարողացավ հավաքել իրեն և վազելով` ամուր գրկեց Սանտային: Սանտան ամուր գրկեց նրան և հարցրեց, թե ինչ կցանկանա Էմման: Էմման իր շողացող աչքերով նայեց Սանտային և ասաց, որ այն ինչ նա ցանկանում էր արդեն իրականացել է: Իսկ ինչ եք կարծում, որն էր Էմմայի այդքան սպասելի ցանկությունը, որն արդեն իրագործվել է: Դե իհարկե տեսնել Սանտային և գրկել նրան:
Tuesday, 16 December 2014
Subscribe to:
Posts (Atom)
