Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Thursday, 15 January 2015
Սանտան և փոքրիկ Էմման
Առավոտյան Էմման արթնացավ ամանորյա տրամադրությամբ, բայց այս անգամ յուրահատուկ առավոտ էր, այս առավոտ դեկտեմբերի 31-ն էր:Էմման լուսամուտից դուրս նայեց և տեսավ, որ ամբողջ քաղաքը փայլում էր, ինչպես ադամանդը: Նա շատ ուրախացավ և վազեց դեպի իր մայրիկը: Էմմայի մայրիկը զբաղված էր տան հոգսերով: Նա մայրիկին պատմեց իրեն անհանգստացնող հարցը: Ի՞նչ եք մտածում, որն էր Էմմային անհանգստացնող հարցը: Նա Սանտա Կլաուսին նամակ չէր գրել:
Ես կարողանում եմ.Ընտրությամբ գործունեություն
Այս կիսամյակ ես ընտրել եմ Դիզայն-մոդելավորում ընտրությամբ գործունեությունը: Սովորել եմ կարել կարի մեքենայով, ձևել, բլանդել: Կարողանում եմ կարել տար եր ձեռքի կարատեսակներ՝ օղակկար, խաչկար, թեքկար, գծափոխանցմանկար, բլանդկար, գաղտնակար: Ձևել և կարել եմ ինձ համար բլուզ, գոգնոց, պայուսակ, մազակալ, ամանորյա խաղալիքներ, հացաման, բարձիկ, բռնիչ, հեռախոսի պատյան: Պատրատելեմ դիմակ, թևնոց, օձիք: Մեդիարուրբաթին, որը նվիրված էր ընտրությմ բգործունեությանը ցուցադրեցի իմ կարած գոգնոցը և պայուսակը: Առայժմ այսքանը ինչ ես կարողանացել եմ սովորել և կատարել այս կիսամյակի ընթացքում:
Wednesday, 14 January 2015
Ամանորյա առակ երջանկությության մասին
Վերլուծություն
Ինձ այդքան ել դուր չեկավ առակը, քանի որ այդքան ել հետաքրքիր չէր: Բայց կային մասեր որոնք դուր եկան ՝Օրինակ ինձ դուր եկավ տգեղ եղևնու դերը, իր բնավորությունը շատ դրական էր, բարի, երջանիկ, խաղախ և այլն: Կուզէի որ գեղեցիկ եղևնին ինչ որ մի հետաքրքիր բան աներ, որպեսաի առակը ավելի հետաքրքիր լիներ: Բոլոր առակներում էլ գեղեցիկ դերը լինում է չար և տգեղ դերը բարի: Բայց շատ ուսուողական էր, իմաստը առակի այն էր, որ երջանկությունն օգնելու մեջ է:
Տգեղ եղևնին շատ խելոք և երջանիկ էր: Բոլորին օգնում եր և գտել էր իր երջանկությունը:
Գեղեցիկ եղևնին շատ գեղեցիկ էր, բայց մեծամիտ, չարացած նաև նախանձ և ինքնահավան: Բայց կարևորը այն է որ նա էլ գտավ իր երջանկությունը:
Ես համաձայն եմ առակի իմաստի հետ, սակայն ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկությունը:
Subscribe to:
Posts (Atom)
.jpg)