Ակսել ( Ալեքսանդր) Բակունցը, չնայած ունեցավ հազիվ մի տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ սովետական արձակի զարգացման մեջ: Նա ծնվել է 1899 թվականին Գորիսում:
Գորիսի Ծխակակն դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ըդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ըդունակ, ուշիմ պատանին գիտելիքներ մեծ պաշար է ձեռք բերում, խորանում է հայերենի գրականության մեջ, հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր ղյուղում:
ՈՒսման տենչը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես"
Կյանքի հետաքրքիր ճանապարհ է անցել նա. հայոց գրեր է սովորեցրել գյուղի երեխաներին, հրացանը ձեռքին պաշտպանել է հայերենի հողը, ղյուղատնտեսական գիտելիքներով զինել հաերի ցելենի սերմնացաններին և, վերջապես, լիովին նվիրվել գրականությանը, պատկերել իր վերածնված ժողովրդի դաղան անցյալն ու պայծառ ներկան:
Բակունցի երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ: Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. “ Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բյաց դա աոյնքան էլ չիշտ չէ: Հայաստանում կա մի գրո ղ, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է”:
No comments:
Post a Comment