
Ազատության աշտարակը՝ Թեհրանի խորհրդանիշներից մեկն է ու գտնվում է արևմտյան դարպասի մոտ: Կառուցվել է` ի նշանավորումն Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարության:
1966 թվականին ճարտարապետ Հոսեին Ամանաթը հաղթեց կառույցի դիզայնի համար հայտարարված մրցույթում`համադրելով Սասանյանների ու Աքեմենյանների դարաշրջանների ճարտարապետական տարրերն Իրանի ետիսլամական ճարտարապետության հետ:
Ազատության աշտարակի հիմնական կամարը Սասանյան կամարի տեսք ունի, որը ներկայացնում է նախաիսլամական ժամանակաշրջանը: Վերևի կամարը ներկայացնում է իսլամական ժամանակաշրջանը: Կողային մասերի ցանցը, որով կամարները կապվում են միմյանց, ցույց է տալիս նախաիսլամական ու իսլամական Իրանների միջև կապը։ Ազատության աշտարակն համանուն մշակութային համալիրի մասն է կազմում, որը գտնվում է 50,000 մ2 տարածք զբաղեցնող Ազատության հրապարակում: Շուրջբոլորը կան շատրվաններ, գործում է նաև ստորգետնյա թանգարան: Կառուցվել է Սպահանի նահանգից բերված սպիտակ մարմարի 8000 քարե բեկորներից: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 16-ին:Վերջինս ունի 50 մետր բարձրություն։
Հետաքրքիր է, ապրելով Թեհրանում երբեք չեմ այցելել այս աշտարակը։ Իսկ հիմա, երբ կարդում միայն ուզում եմ տեսնել այս ճարտարապետական կառույցը։
No comments:
Post a Comment