ԱՄԵՆ ԻՆՉ…
Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:
Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:
Մտորումներ․
Կյանքում երբեք, երբեք այսքան ժամանակ չեմ ունեցել, և հիմա, երբ կա, մեկ է, չկա։ Երբ տրվում ենք ժամանակին, այն իր կարևորությունը կորցնում է, ասես բոլորս գտնվենք Դալիի «Հիշողության հարատևություն» ստեղծագործությունում։ Ժամանակը երբեք այսքան բռիս մեջ չի եղել, և ես նրան ամեն պահի բաց եմ թողնում։ Ժամերը փոխվել են գույների, նայում եմ երկնքին. լույս է, ուրեմն արթնանալ է պետք, մութ է՝ քնել է պետք։ Ու քանի որ գարունը մի շատ անպատասխանատու և անսպասելիի մեկն է, իմ արթնանալու և քնելու սամանները իրար մեջ են մտած։ Մտքումս Ժամանակը հալվում է, դառնում ոչ էական ֆունկցիա, որը ինձ ոչ մի օգուտ չի տալիս, այն միայն հիշեցում է, որ ես պարապ զբաղված եմ։ Միակ դրական կողմը այն է, որ ինձ զգում եմ Մարկ Զախարովի «Այդ նույն Մյուխհաուզենը» ֆիլմի գլխավոր դերերում. ժամանակը դարձել է մի աննշան բան, որը հեշտությամբ՝ ընդամենը մի կրակոցով կարող եմ այս ու այն կողմ տանել։ Եվ իմ բոլոր այս դառը նողկանքի զգացողությունները պատկերված են Հենրիկ Էդոյանի «Ամեն ինչ․․․» ստեղծագործությունում։ Իրականում, կարևոր են այս պահերը։ Ես հասկանում եմ, որ առանց աշխատանքի, առանց գործի, առանց մի բան անելու ես ոչինչ եմ։ Ավելին, այն միակ բանն է, որ կարողանում է ինձնից մարդ սարքել։ Այն միակ բանն է, որը ինձ ստիպում է արթնանալ, ապրել, սովորել։ Ի վերջո, մի բան անել։
No comments:
Post a Comment