Friday 7 June 2019

Սիրիր քոնը, բայց մի ատիր ուրիշինը

Դե բնական է, որ հայրենիք հասկացությունը ամեն մարդու համար տարբեր նշանակություն ունի։ Մեկի համար իր ընտանիքն է, մյուսի համար՝ իր մշակույթը, իսկ մեկ այլի՝ իր սահմանն է։ Բայց բոլորիս համար մի նմանություն կա։ Այնտեղ է քո հայրենիքը, որտեղ դու քեզ հարազատ ես զգում, լինի դա քո տանը, թե կիլոմետրերով հեռո, լինի դա էյֆելյան աշտարակը, թե կոմունիստական բարձրահարկ, մազից կախված շենքը։ Չգիտեմ, երևի «իմ բակ» հասկացությունը շատ եմ շքեղացրել, բայց երբ հեռու եմ գտնվում, միայն ուզում եմ բոբիկ քայլել մեր փոքրիկ բակում։ Ճիշտ է, երբեք էդպիսի բան չեմ անի, բայց դե, կարոտն էլ է մարդուն փոխում։ Փոքրիկ բակը, լցված երեխաների գոռոցներով և ճվճվոցով։ Փոքրիկ բակը, որի հողը ամբողջովին պատված է կարմիր թթերով, որոնք ավիրում են քո նոր գնած սպիտակ կոշիկնրեը մինչ հասնում ես մուտքի մոտ։ Փոքրի բակը, որտեղ միշտ կա մեքենաների կույտ, և մանավանդ կեսօրին խլացնում է խցանման աղմուկը։ Բայց նաև այն փոքրիկ բակը, որտեղ առավոտվա հինգից միանում է թռչունների սոնատը։ Այն փոքրիկ բակը, որից տուն չես ուզում վերադառնալ, այն փոքրիկ բակը որում ժամերով զբոսում ես, երբ բանալիդ տանն ես թողնում։ Չգիտեմ, դա իմ հայրենիքն է, թե՝ ոչ, բայց Փոքրիկ բակը հաստատ իմ հարազատ վայրն է։ Իսկ ազգություն հասկացությունը մի ուրիշ բան է։ Վերջերս դիտում էինք մի ֆիլմ, որտեղ մարդիկ բացահայտում էին իրենց իրական ազգությունները, հետաքրքրիր է, մարդն ծնվում է այնպպիսի միջավայրում, որտեղ իր ընտանիքը, դպրոցը և հասարակությունը իրեն ստիպում են մի ուղղությամբ մտածել, սիրել իրենը և ատել ուրիշինը։ Իսկ երբ ճգրիտ փաստերով իմանում ես քո իրական արմատները, հասկանում ես, որ քեզ տրված իբրև ազգությունը հիմնվել է ստի վրա։ Բայց դե, իմ կարծիքով կարևորն այն է, թե դու քեզ ինչպես ես ճանաչում։ Միայն չատես քո կողքիններին, նրանց էլ հարգես, քեզ էլ։

No comments:

Post a Comment