Thursday, 15 January 2015

Հոգևոր զարգացման խարույկ

 Պաուլո Կոելո
Մի անգամ,  երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:
-Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա,  ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ,  երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում:  Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:
-Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի`  փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:
-Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ,  քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ  վառել, այդ ժամ աշխարհը  խավարի մեջ կընկղմվի: