
Ժամանակն անցնում է ու կանցնի, և դու չես էլ նկատի՝ ինչպիսի արագությամբ։ Երբ կենտրոնանում ես նրա վրա, նա անցնում է դանդաղ, իսկ երբ ոչ , նրա արագությունն այնքա՜ն մեծ է։
Ամենալավ նվերը աշխարհում քո ժամանակն է , որը նվիրում ես մեկ այլ մարդու։ Այն ամենաարժեքավոր բանն է աշխարհում։ Քանի որ դու տալիս ես մի նվեր, որը էլ երբեք հետ ստանալու ակնկալիք չես ունենում: Դա նման չէ սովորական ծննդյան նվերի, որը մաշվում, հնանում և մոռացվում է։ Իսկ երբ դու նվիրում ես քո ժամանակը մյուս մարդուն, որպեսզի դարձնես նրա ժամանակը ավելի գունեղ և գեղեցիկ, այդ նվերը յուրահատուկ է դառնում, արժեքավոր և երբեք չի մոռացվի կամ հնանա։ Այդ նվերը նրա ժամակը կդարձնի անմոռաց ։Դա է դարձնում ժամանակ-նվերը թանկ և հիշարժան։ Բայց ժամանակը գնահատելիս կարևոր է նաև համբերությունը։ Համբերություն չունենալու դեպքում ժամանակի արժեքը կորչում է։ Դրա համար հաջողված աշխատանքները, որոնք նաև համբերություն են ենթադրում, ժամանակ են պահանջում։
Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ժամանակի ընթացքում տարբերում ես լավը վատից, չարը՝՝ բարուց, իրականը՝ երևակայականից։ Աչքերդ ՝ լայն բացում է ժամանակը և թողնում է որ տեսնես ամեն ինչի իրական էությունը։
Ցավոք մեզ թվում է, որ մենք ունենք բավական ժամանակ։
No comments:
Post a Comment