Thursday 6 April 2017

Վատն այն է, որ մեզ թվում է, թե մենք ժամանակ ունենք



Ամբողջ աշխարհում միակ բանը, որ անվճար  է , բայց թանկ, որին չես կարող տիրել , բայց որը կարող ես օգտագործել, չես կարող կուտակել և կարող ես անընդհատ ծախսել։, դա, իմ ընկեր, Ժամանակն է, որը երբ արդեն կորցրել ես էլ, էլ հետ չես կարող բերել։ Երբեմն լինում են պահեր, որ կցանկանայի հետ գնալ ժամանակում, ոչ թե այն փոխելու  նպատակով, այլ այդ նույն զգացումը նորից  վերապրելու։ Վատն այն է, որ քեզ թվում է, որ դու ժամանակ ունես, բայց իրականում դու չունես այն։ 

Ժամանակն անցնում է ու կանցնի, և դու չես էլ նկատի՝ ինչպիսի արագությամբ։ Երբ կենտրոնանում ես նրա վրա, նա անցնում է դանդաղ, իսկ երբ ոչ , նրա արագությունն այնքա՜ն մեծ է։ 
Ամենալավ նվերը աշխարհում քո ժամանակն է , որը նվիրում ես մեկ այլ մարդու։ Այն ամենաարժեքավոր բանն է աշխարհում։ Քանի որ դու տալիս ես մի նվեր, որը էլ երբեք հետ ստանալու ակնկալիք չես ունենում: Դա նման չէ սովորական ծննդյան նվերի, որը մաշվում, հնանում  և մոռացվում է։ Իսկ երբ դու նվիրում ես քո ժամանակը մյուս մարդուն, որպեսզի դարձնես նրա ժամանակը ավելի գունեղ և գեղեցիկ, այդ նվերը յուրահատուկ է դառնում, արժեքավոր և երբեք չի մոռացվի կամ հնանա։ Այդ նվերը նրա ժամակը կդարձնի անմոռաց ։Դա է դարձնում ժամանակ-նվերը թանկ և հիշարժան։ Բայց ժամանակը գնահատելիս  կարևոր է նաև համբերությունը։ Համբերություն չունենալու դեպքում ժամանակի արժեքը կորչում է։ Դրա համար հաջողված աշխատանքները, որոնք նաև համբերություն են ենթադրում,  ժամանակ են պահանջում։
Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ժամանակի ընթացքում տարբերում ես լավը վատից, չարը՝՝ բարուց, իրականը՝ երևակայականից։ Աչքերդ ՝ լայն բացում է ժամանակը և թողնում է որ տեսնես ամեն ինչի իրական էությունը։  
Ցավոք մեզ թվում է, որ մենք  ունենք բավական ժամանակ։

No comments:

Post a Comment