Այսպես եմ պատկերացնում մեր Մայր դպրոցի տանիքը, կանաչ և խաղաղ մթնոլորտ։ Առաջին չորս նկարներում առկա է սրճարան-ակումբ ասվածը։ Նաև առաջարկում եմ ստեղծել այնպիսի տարածք, որտեղ կկարողանք ցանել և մշակել բույսեր, ծառեր և այլն։ Սրճարան-ակումբը կարող է նաև ծառայել, որպես բացօթյա բեմ։ բեմ։
Իհարկե, կանաչ տանիքները ունեն իրենց առավելությունները և թերությունները։
Առավելությունները՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը իջեցնում է, եթե տարածքում կան արևային վահանակներ, ապա բարձրացնում է արդյունավետությունը, կրճատում է ներսի և դրսի աղմուկը և այլն, սակայն այն պահանջնում է մեծ աշխատանք։
Այստեղ մանրամասն բացատրվում է, թե տանիքը քանի շերտերից պետք է բաղկացած լինի։ Կանաչ տանիքները լինում են երկու տեսակի:
Ընդարձակ և Ինտենսիվ
Տանիքի համար ընտրել եմ Ինտենսիվ կանաչ տանիքը, այն ավելի արդյունավետ է, և թույլ է տալիս տարածքից օգտվել լիովին։ Կանաչ տարածքի բոլոր անկյունները կարող են ունենալ հարմար և գեղեցիկ լուծումներ։
No comments:
Post a Comment