Sunday 30 October 2016

Ինձ համար անհասկանալի է

Image result for questin markԱմբողջ աշխարհում կան շատ վատ և լավ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն , որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝  կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չի համընկում ։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ: Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ , արդյո՞ք կյանքում էլ է այսպես:։ Եթե այո, ուրեմն  դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել, անկախ նրա ֆիզկական կամ  բնավորության թուլությունից:Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Իսկ կարո՞ղ է՝կյանքում էլ է այդպես էլ։ Բայց արդյո՞ք չենք կարող բոլորս իրար սիրելով ապրել և կյանքում, և բնության մեջ:

No comments:

Post a Comment