Wednesday 5 October 2016

Տիեզերք


Image result for universeԵրբևէ եղել են ժամանակներ, երբ պառկել ես աստղերի տակ և վեր ես նայել։ Նայել ու հոգումդ վախ ես ձեռք բերել։ Նայելով տիեզերքին, նայելով աստղերի գեղեցկությանը, և հանկարծ տիեզերքի անսահմանությունը հոգուդ մեջ մի վախ է առաջացնում։
Ամենավատն այն է, որ երբեք չեմ հասկացել, թե ինչից եմ վախենում, ինչն է այդ վախը։ Գիտեմ , որ վախեցել եմ ,բայց չգիտեմ թե ինչից ։ Իսկ հիմա կարծես թե հասկացել եմ, դա մենության վախն է։ Մենք վախենում ենք, երբ տեսնում ենք, թե ինչքան մեծ է, անսահման է մեր տիեզերքը և նկատում ենք , որ մենակ ենք։ Եթե անգամ շրջապատված ենք հազարավոր մարդկացով, մեկ է՝ մեր հոգիներին հարվածում է այդ վախը, այդ մենությունը։ Մենություն․․․ Բոլորս էլ մենակ ենք, ուղղակի վախենում ենք ընդհունել, որպեսզի չկորցնենք ուրախությունը:

No comments:

Post a Comment