Tuesday, 21 April 2020

Լեոնարդո Ալիշանի բանաստեղծություններ

Թարգմանություն


Հրաշքը


Առյուծը եկավ քաղաք
ինձ էր ման գալիս։
Ինձ չգտավ
Ես եկեղցում աղոթում էի 
որ առյուծը հասնի։

Հաղորդակցում
Բախ՞
Ոչ
Տվեք ինձ ցնորված Կոմիտաս
Տվեք ինձ այն ստեղծագործությունները, որոնք նա ստեղծել է 
իր կյանքի վերջին տարիներին
Իր հոգու վերջին բջիջջներում
Եվ գրել անապատի ավազի վրա
Ոչ 
Բախի աստվածը
Տաճարային աստված է 
Մաթեմատիկորեն չափազանց ճշգրիտ
Տվեք ինձ իմ խենթ Կոմիտասին, ով ման է գալիս
Իր մի բուռ նոտաները
Մեկ ու կես միլիոն մահացածների մեջ
Տվեք ինձ երաժշտություն հացով պատրասված
Արյունով թխված
Թող անթերի Հայրը լինի Բախինը
Թող Բախի անթերի երաժշտությունը 
Լինի իր Հորը։
Տվեք ինձ այն պարզ վզնոցը
Պատրաստված պղտորված 
Աստծու ատամներից։
Այո, Տվեք ինձ
Կոմիտաս։ 

Երկրային դրախտ 

Նստած մեղմ կրակի կողքին, 
Ես կում-կում կխմեմ թեյ և կպատմեմ թոռներիս, որ
Այո, Ես այդտեղ էի, այդ նավի վրա՝ Ոդիսևսի հետ
Չնայած, ես մի սովորական նավաստի էի՝ ականջներս մոմով լցված
Եվ ես չլսեցի Սիրենների երգը,
Եվ դա է պատճառը, իմ երեխաներ, 
Որ այստեղ ենք, միասին, հիմա։

***

Իմ ծննդյան տոներին
Մենք խաղում էինք երաժշտական աթոռներ։
Ով որ կանգնած էր մնում,
Տատիկի հետ գրկախառնվում էր։
Վերջապես, նա բոլորից լավ գիտեր,
Թե ինչ զգացողություն է լինել

Վերջինը, միայնակ կանգնածը։

Բանաստեղծությունները անգլերենով այստեղ՝ https://nanhvs.blogspot.com/2020/04/blog-post_54.html



No comments:

Post a Comment