Tuesday 21 April 2020

Ձայնագրություն- Լեոնարդո Ալիշանի Հաղորդակցումը



Հաղորդակցում
Բախ՞
Ոչ
Տվեք ինձ ցնորված Կոմիտաս
Տվեք ինձ այն ստեղծագործությունները, որոնք նա ստեղծել է 
իր կյանքի վերջին տարիներին
Իր հոգու վերջին բջիջջներում
Եվ գրել անապատի ավազի վրա
Ոչ 
Բախի աստվածը
Տաճարային աստված է 
Մաթեմատիկորեն չափազանց ճշգրիտ
Տվեք ինձ իմ խենթ Կոմիտասին, ով ման է գալիս
Իր մի բուռ նոտաները
Մեկ ու կես միլիոն մահացածների մեջ
Տվեք ինձ երաժշտություն հացով պատրասված
Արյունով թխված
Թող անթերի Հայրը լինի Բախինը
Թող Բախի անթերի երաժշտությունը 
Լինի իր Հորը։
Տվեք ինձ այն պարզ վզնոցը
Պատրաստված պղտորված 
Աստծու ատամներից։
Այո, Տվեք ինձ
Կոմիտաս։ 

No comments:

Post a Comment