Saturday, 28 November 2020

Նահապետ Քուչակ/ վերլուծություն

 Հայրեններ 


Հայրենները հայկական ժողովրդական տաղաչափության տեսակներից են։ Միջնադարյան ժամանակներում մեծարգո բանաստեղծերը, ինչպիսիք էին՝ Նարեկացին, Ֆրիկը, Հովհաննես Երզնկացին և Քուչակը ստեղծել են բազուն հայրեններ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ գրականագետները սկսում են կասկածի տակ դնել 


Քուչակի հայրենները մեծ մասամբ սիրո, հոգու տարբեր զգացողությունների և պանդխտության մասին են։ Նրա մասին կենսագրական տվյալները սակավ են, սակայն կարող ենք հստակ ասել, որ ծնվել է Վանի շրջանի Խառակոնիս գյուղում, որտեղ նաև այսօր հանգչում է, և ստեղծագործել է 16-րդ դարում։ 

Ես Քուչակս եմ վանեցի,

Ի գեղէն Խառակոնիսայ,

Լըցեր եմ հարիւր տարին,

Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Իր սեղմ ու հակիրճ հայրեններում, Քուչակը իր զգացողական խոհերն է ներկայացնում ինչ որ տեսարանում, նրա խոսքը դիպուկ է և գեղեցիկ շարադրած։ Քուչակի հայրեններում առատ են նաև բնության պատկերավորումները։ Ինձ ամենաշատ դուր եկավ այն հայրենների տողերը, որտեղ նա բնութագրում է կնոջ գեղեցկությունը օգտագործելով բնության երևույթները։ 

Օրինակ՝

Աչերդ է ծովէն առած,

    եւ ուներդ է ի թուխ ամպէն.

Այդ քո պատկերքդ և սուրաթըդ

    ի վարդին կարմիր տերեւէն.

19 դարի վերջին բանասեր Ա․ Տևկանցը հրատարակում է հայենների մի ընդարձակ ժողովածու և որպես հեղինակ  նշում է Նահապետ Քուչակին, ընդ որում առանց հավաստի փաստերի։Այդ ժամանակ բանասիրությունը, որպես գիտական ճյուղ դեռ նոր էր հանդիսանում , և դեռ չկային հավաստի տվյալներ ու փաստեր միջնադրայան գրականության մանրամասնությունների մասին, դա պատճառ հանդիսացավ, որ  19 դարի վերջին և 20-դարի սկզբին բանասերները հենվեն այսպես ասած Քուչակյան տեսակետով։ Շատերը ընդունում էին, որ կան հայրեններ, որոնք չեն պարունակում Քուչակի ձեռագիրը, սակայն Նահապետ Քուչակի անունը դառնում է ընդհանուր անուն, որը արդեն կապվել էր ժողովածու հետ։ Այսօր արդեն կան տարբեր աշխատություններ բանասերենրի կողմից, որոնք վերագրում են Քուչակի անվան տակ վերագրած միքանի հայրեններ, որպես անանուն կամ  ժողովրդական աշուղների։ Իհարկե, այս ամենը Քուչակի հանճարեղությունը չի փոքրացնում։


No comments:

Post a Comment