Wednesday 28 November 2018

Աշնան ամփոփումը Դիլիջանում

Ամեն տարի աշնան ամփոփումը դիլիջանում ունենում է իր յուրովի գեղեցկությունը։ Դիլիջանն իր բնությամբ է, որ գերում է բոլորին։ Այս անգամ աշնան ցեխերի, սառը քամու և մեռած տերևների հետ Դիլիջանն իր մեջ պահում է իր խորհրդավորությունը։ Այս տարի մեր այցը, շատ ավելի ուսումնական ստացվեց, այն առումով, որ շրջեցինք երեք տարբեր հաստատություններով։ Երեքն էլ իրարից շատ տարբեր։ Ոչ մեկը չունեին «սովորական» դպրոցի սահմանված արժեքներ։ Եթե չիմանայինք, թե ուր ենք գնում, հաստատ նրանց դպրոց չէինք անվանի։ Մի խոսքով, այցելեցինք Դիլիջանի գիշերօթիկ հաստատություն, որն աշխատում էր տիպիկ կարգուկանոնով։ Երկրորդը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ, թեկուզ եղել էի, բայց այս անգամ մեզ ուղեկցեցին այն դպրոցի տարածքի այն հատվածներ, որտեղ դեռ չէինք եղել։ Երրորդը UWC-ն էր, Դիլիջանի միջազգային քոլեջը, որը հենց այնպես էր, ինչպես պատկերացնում էի։ Այս երեք դպրոցներն այնքան տարբեր էին, բայց միևնույն ժամանակ բոլորի առաքելությունն ի վերջո նույնն էր։ Տարբեր էին միայն կիրառվող մեթոդները։ Դիլիջանի մեղմ և հանգիստ բնությունը քաղաքից հետո փրկություն էր։ Աշնան վերջին շաբաթում էինք գնացել։ Այդպիսով միքիչ ցուրտ էր, և համարյա այն ոսկե աշունը փոխակերպված էր ամբողջովին մեռեծ աշնան, բայց այս եղանակն, իհարկե, ամփոփելով տեսանք ձմռան սկիզբը։ Ներկա եղանք մեղմ տեղացող ձյանը, որի ընթացքում ուշ գիշերը զբոսնելիս ասես երազում լինեինք։ Հանդարտ տեղում էր ձյունը և կարծես մի քանի րոպեով կտրված լինեինք ամբողջ աշխարհից։ Ճամփորդություն չեմ համարում դեպի Դիլիջան մեր ճամփան։ Այնքան եմ կապնվել տեղի հետ, որ ասես ճամփորդության փոխարեն վերադառնամ տուն։

No comments:

Post a Comment