Thursday 15 January 2015

Սևանի աստվածամայրը

Tiramayr
Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։

«Սեւանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։
1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:
Մխիթար Սեբաստացու սեւանյան այդ օրերի մասին Ղևոնդ Ալիշանը գրել է. «Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր րղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ և ցարդ պահի անդ, թէ և հնացեալ և խանգարեա, որոյ է օրինակս. և քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, և ապա ի Վենետիկ…»։
Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:
Մխիթար Սեբաստացին, հավանաբար, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:
Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ սրբուհի,
Դու վարդ անթառամ:
Ես իսկ չեմ արժան
Զքեզ առնուլ բերան,
Է քեզ երանի, տիրածին,
Ընտիր Մարիամ:
Թագուհի վերին,
Ժառանգ երկնային,
Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,
Լոյս տուր իմ ակին:
Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով 1890-1900֊-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերր, որի առջև աղոթել է իրենց ուխտի հիմնադիրը, նմանատիպ գունանկարի կամ թե լուսանկարի ձևով ուղարկել իրեն:  Ընդ որում, Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես  Սուրենյանցը: Սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար կապված 1891 թ- էջմիածնից հեռանալու հանգամանքների հետ, մեծանուն նկարիչը չի կարողացել կատարել Ղ. Ալիշանի ցանկությունը: Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մ ի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը: Ալիշանին ուղղված պատասխան նամակից իմանում ենք, որ այդ կտավը Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես հին արվեստի լավագույն նմուշ, արդեն Սևանից տեղափոխւել է էջմիածին և միայն հնարավոր են համարել լուսանկարր ուղարկել Վենետիկ։ Բոլոր դեպքերում շուրջ 15 տարի տևած բանակցությունները և Ալիշանի հիմնական փափագը՝ իրենց մոտ ունենալ այդ կտավը, դրական լուծում չեն ստանում:
Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:
«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև  Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»: