Thursday 5 March 2020

Կայուն զարգացում


Ինչ է կայուն զարգացումը
Կայուն զարգացումն  բավարարում է ներկայի կարիքներն առանց սպառնալու ապագա սերունդներին։ Կայուն ապագա ստեղծելու մարդկության ու մոլորակի համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր, որին հասնելու համար անհրաժեշտ է 3 հիմնական կետ համաձայնեցնել. տնտեսական աճ, հասարակական ինտեգրում և շրջակա միջավայրի պահպանություն: 
 Որոնք են Կայուն զարգացման նպատակները
Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ-պետություն համաձայնության եկան մեկ ընդհանուր փաստաթղթի շուրջ, որի խորագիրն է «Փոխակերպելով աշխարհը. 2030 թ.-ի Կայուն զարգացման օրակարգ»: Նրա մեջ ներառված են  17 նպատակն ու 169 թիրախ ։
Որոնք են 17  նպատակները
17 նպատակը հետևյալն են. աշխարհն առանց աղքատության, աշխարհն առանց սովի, առողջ ապրելակերպ, որակյալ ուսում, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, մաքուր ջրի ու կոյուղու հասանելիություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, աշխատատեղեր ու տնտեսական աճ, նորարարություններ ու ենթակառուցվածք, աշխարհն առանց անհավասարության, քաղաքների անվտանգություն ու մատչելի բնակարան, խելամիտ սպառում, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ջրային ռեսուրսների պահպանում, ցամաքում էկոհամակարգի պահպանություն, խաղաղություն ու օրենքի գերակայություն, նպատակների համատեղ իրագործում:
Ինչպես է իրագործվելու նոր ծրագիրը


Իրագործումը կախված է յուրաքանրյուր պետությունի ծրագրերից։ Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար: Երկրներն առաջնային պատասխանատվություն ունեն իրականացնելու հետևողական գործողություններ և դիտարկելու նպատակների իրագործման առաջնթացը: 



No comments:

Post a Comment